լուր




Մարտի 8. Ի փառաբանումն իմ արգանդի
Ամեն ոք իմ մեջ թռչուն է:
Թափահարում եմ բոլոր թևերս:
Ուզում էին քեզ կտրել-հանել.
բայց չեն անի:
Ասացին` դու չափազանց դատարկ ես,
բայց դու դատարկ չես: դիտել շարունակությունը




երբեք չես մեռնի, ահա թե ինչ կասեմ քեզ, Հովհաննես Գրիգորյան:  ԱՅՍՕՐ ՁՅՈՒՆ ԵԿԱՎ
Ես գիտեմ`
կմեռնեմ ձմռան առաջին օրը:
Մարդիկ կթփթփացնեն ձյունոտված ոտները
դռան շեմի փալասին և զարմանքով կնայեն,
թե ինչպես է ձյունը հալվում սառած այտերիս վրա:դիտել շարունակությունը



Չարլի Չապլին: 1959թ. ապրիլ 16-ին` իր ծննդյան 70 ամյակին Չարլի Չապլինը գրեց ինքն իրեն սեր խոստովանող բանաստեղծություն... դիտել շարունակությունը   




Գյունթեր Գրասը` persona non grata: Գերմանացի գրող, նոբելյան մրցանակակիր Գյունթեր Գրասը Իսրայելում հայտարարվել է persona non grata <<Ինչ է պետք ասել>> բանաստեղծության համար: դիտել շարունակությունը


Մարտի 21-ը պոեզիայի համաշխարհային օրն է: 1999 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովի ժամանակ որոշում ընդունվեց` յուրաքանչյուր տարվա մարտի 21-ը տոնել որպես Պոեզիայի համաշխարհային օր: Օրվան նվիրված տոնական առաջին հանդիսությունը նշվել է Փարիզում: Երբեմն այս տոնը նշվում է... դիտել շարունակությունը

մարտի 15-ին ծնվել է Լեոնիդ Ենգիբարյանը:  Ծնվել եմ մոսկվայում: Ինը տարի անցկացրել եմ ռինգում: <<Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու>> պատվիրանը համարում եմ հիմքից սխալ: Բազմաթիվ մասնագիտություններ եմ փոխել, և քսաներկու տարեկանում...  դիտել շարունակությունը




մարտի 13-ին Չարենցը 115 տարեկան:  Երևան:
Աստաֆյան փողոց:
Քնթաթախ:
Աչքերին փոշի:
Խաղաղ — խաղող — քաղաք:
Ու զռռոցը — «Ա՛ — ի՛ա՛ — ի՛ա՛ — ի՛ » —
Իշու,
Էշան,
Էշի...  դիտել շարունակությունը


մարտի 7-ին ծնվել է Կոբո Աբեն:  Կոբո Աբեն (Աբե Կիմիֆուսա) ծնվել է 1924թ. մարտի 7-ին, Տոկիոյի Կիտա քաղաքում(մահացել է 1993թ.): Ճանաչված ճապոնացի գրող է, դրամատուրգ ու սցենարիստ... դիտել շարունակությունը






մարտի 6-ին Մարկեսն 85 տարեկան:  Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկեսը ծնվել է 1927թ. մարտի 6-ին Կոլումբիայի Արակատակա քաղաքում, ծնողներն են Գաբրիել Էլիջիո Գարսիան ու Լուիզա Սանտյագա Մարկեսը: Գարսիա Մարկեսի ծնվելուց հետո...դիտել շարունակությունը




Մարտի 3-ը գրողների միջազգային օրն է: Այն նշվում է ՊԵՆ ակումբի կողմից 1986թ. մարտի 3-ից մինչ այսօր: Ակումբի անվանումը առաջին տառերից է առաջացել` (Poets, Essayists and Novelistsբանաստեղծներ, էսսեիստներ, վիպասաններ, չնայած իրականում...դիտել շարունակությունը





Տեսողական պոեզիա: Տեսողական պոեզիան պոեզիա է կամ արվեստ, որտեղ տեսողական համաձայնություն է տեքստի, պատկերների ու խորհրդանիշերի միջև, ինչը...դիտել շարունակությունը




Ուինսթեն Հյու Օդենի 105-ամյակն է:  Օդենն անգլո-ամերիկյան բանաստեղծ է, 20-րդ դարի առաջատար դեմքերից մեկը գրական դաշտում: Ծնվել է Յորքում 1907թ. փետրվարի 21-ին: Հայրը բժիշկ էր...դիտել շարունակությունը
Թվիթեր-բանաստեղծություն նախագիծ: 2011թվականի մարտին Նյու Յորք Թայմզը   դիմեց չորս բանաստեղծի` Էլիզաբեթ Ալեքսանդրին, Ռոբերտ Փինսքիին, Քլաուդիա Րանքայնին և Բիլի Քոլինզին` մասնակցելու նոր ու փորձարարական նախագծում...դիտել շարունակությունը


փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն է:  Հայերենը ինձ համար
ամենահուսալի ճանապարհորդական
գործակալությունն է...
դիտել շարունակությունը

փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:
Մարիամ Թումանյան<<Իմ համառոտ կենսագրությունը և իմ հիշողությունները>> գրքից: Բանաստեղծին ճանաչում էի 1882թվականից: Իմ ուշադրությունը գրավեց նրա համակրելի և մշտաժպիտ դեմքը: Ամուսինս հեգնանքով ասում էր.
- Քո Պուշկինը եկավ... դիտել շարունակությունը

Գովազդի փոխարեն պոեզիա:Շոտլանդացի Ռոբերտ Մոնթգոմերին գիշերը  թաքուն գովազդային մեծ պաստառների վրա կպցնում է իր բանաստեղծությունները: 
<<Երկու-երեք ժամ ենք տրամադրում, - պատմում է նա, -  երակարաձգելու դեպքում հաստատ խնդիրներ կծագեն, ամեն դեպքում ոստիկաններից պետք է զգուշանալ...
 
դիտել շարունակությունը




Հաշվետվություն-2011: Բլոգն այս, որ ստեղծվել էր ավելի վաղ` հեռավոր 2009ի մի սիրուն իրիկուն, նույնքան սիրուն կերպով և' աչքիցս էր հեռու, ու մանավանդ` սրտիցս:
Բայց տարօրինակն էն էր, որ անգամ էդ անխնամ բլոգավերակում ուրվականներ էին շրջում...
 դիտել շարունակությունը


քուկդ մայրիկը, Facebook, ավելի ստույգ` The Facebook Team! 
Սկզբում ֆլեշս էր, հետո` ֆոտոապարատս, ավելի ուշ` կոմպս... վիժեցին իրար հետևից, անձայն, մղկտացի ես ու օրհնեցի թաքուն ֆեյսբուքին, ուր տոննաներով ինֆորմացիա եմ պահ տվել ու ցիտեցի Խ. Աբովյանից սհաթի պահերը: Բայց դե դե ինձ չէր սազի, որ ամեն ինչ տենց լուսավոր մնար:


Վերջապես ֆեյսբուքն էլ ինձ բլոք արեց: Պատճառը...  դիտել շարունակությունը