Հաշվետվություն-2011

Բլոգն այս, որ ստեղծվել էր ավելի վաղ` հեռավոր 2009ի մի սիրուն իրիկուն, նույնքան սիրուն կերպով և' աչքիցս էր հեռու, ու մանավանդ` սրտիցս:
Բայց տարօրինակն էն էր, որ անգամ էդ անխնամ բլոգավերակում ուրվականներ էին շրջում, և մեկը չէր, կամ երկուսը, այլ միանգամից տասնյակներ, բնականաբար` տարվա կտրվածքով:
2010ի դեկտեմբերի վերջին գալ-գնացող մի քանիսը նույնիսկ մշտական ընթերցողի հետք էին թողել բլոգիս պատին ու գնացել: Սիրտս լցվեց, ու 2011ի հունվարից ասացի` վերջ, ու...
Ես` Հասմիկս` դուստրը Գագիկ Սիմոնյանի,
Բլոգամրոցն իր այս հիմնադրեց
Բլոգսփոթ գետի ափին
Պոեզիայի բերդի վրա
Ի հզորություն
Ընթերցողների
Եվ ի ահաբեկում ոչ ոքի
Աստվածներից հեռու
2011թվի փետրվար ամսին
Արարատյան լեզվով
Լեզվով հայերեն

պտույտ մը բլոգիս թաղերում

հսագիր բաժնում բանաստեղծություններս են

 2011-ին ամենաշատ կարդացված հնգյակն է`
1. երկու նամակ աղջկաս  (248 դիտում)
2. մերրիին  (144 դիտում)
3. Էսթերի (125 դիտում)
4. * մի օր երբ էլ բառերս ձեր կեղտոտ շուրթերով չեք մաք... (116 դիտում)
5. * աղավնու թևեր տեսանք ճանապարհին սիրելիս աղավնու պ (110 դիտում)

մասին հս-ի բաժինը ստեղծվեց, որ ես ազատվեմ երկար տքնաջան աշխատանքից` հիշելու, թե երբ ինչ եմ արել և ինչի համար, հենց նոր նկատեցի, որ էլի ալարել ու հետոյի համար եմ թողել որոշ բաներ, (այո, ես կարմիր եմ ու կաշիս չեմ փոխում): Մարդիկ չեն ալարել ու նայել են այն 644 անգամ:

հայ գրակ բաժինը ամենաուշն է ստեղծվել, ներկայացնում եմ 80-ականների սերնդին, որոնց վրա մեծավ մասամբ մոռացության հող են լցրել, գրքերը չկան գրախանութներում(մեկ-երկու անուն չհաշված), իմ կողմից ամենասիրվածն է, բայց ամենատանջալին, կամ գիրքը չեմ գտնում, կամ հեղինակի նկարը ոչ մի տեղ չկա, կամ կենսագրության հետ կապված թվականներ, մի խոսքով` դիտվել է 360 անգամ, առայժմ ներկայացրել եմ երեք հեղինակ`
Տանյա Հովհաննիսյան
Արարատ Մկրտումյան
Սլավիկ Չիլոյան

հ.գ. եթե ինչ-որ մեկը Տանյա Հովհաննիսյանի ծննդյան թիվը գիտի, թող անպայման ձայնի, ինձ մոտավոր են հուշել:


արդի հայ գրակ բաժնում ինձ սերնդակից բանաստեղծների իմ ամենասիրած գործերն եմ դնում, ամենաշատն է դիտվել` 2010 անգամ: Ներկայացրել եմ 19 հեղինակ`
Անահիտ Հայրապետյան
Անի Հարությունյան 
Աննա Դավթյան
Աշոտ Գաբրիելյան
Ավետիք Մեջլումյան
Արփի Ոսկանյան
Գևորգ Թումանյան (երկու անգամ)
Էդուարդ Հարենց
Թոնդրակ
Կարեն Անտաշյան
Հուսիկ Արա
Մանե Գրիգորյան
Մարիամ Դանիելյան 
Մարիաննա Վարդանյան
Մարինե Պետրոսյան
Ռուզաննա Ոսկանյան 
Վահե Արսեն
Տաթևիկ Խուրշուդյան
Տաթև Չախչախյան

արտ գրակ բաժինը դիտվել է 1479 անգամ, ներկայացրել եմ 21 հեղինակ`
Ալիռեզա Լաբեշ
Անիզ Կոլց
Արթյուր Ռեմբո
Բիլլի Քոլինզ
Բորիս Վիան
Գիյոմ Ապոլիներ
Գյունտեր Գրաս
Դանա Պոդրաչկա
Թոմաս Սթըրնս Էլիոթ
Ժակ Բրել
Ժակ Պրեվեր
Իոսիֆ Բրոդսկի 
Լեոպոլ Սեդար Սենգոր
Խուլիո Կորտասար
Միլա Հոգովա
Շամս Լանգյարուդի
Չարլզ Բուկովսկի
Վահե Գոդել
Փուրիա Սուրի
Քիարան Քարսոն
Օքթայ Ռաֆաթ

Երբեմն թարգմանություններ եմ անում ռուսերենից ու անգլերենից, որոնք դրվում են թարգմանություն բաժնում, ուշադրության է արժանացել 1025 անգամ: 
Թարգմանել եմ`
Գաբրիել Գարսիա Մարկես. քաղվածք տարբեր հարցազրույցներից
Ժակ Պրեվեր. բանաստեղծություններ
Լյու Քսիաբո. բանաստեղծություն
հայկուներ
ճապոնական պոեզիա
Պաբլո Ներուդա. բանաստեղծություն
Սյուզան Սոնթագի հարցազրույցը Խորխե Լուիս Բորխեսի հետ
Վասկո Պոպա. բանաստեղծություններ


քաղվածք  բաժինը մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել, վերջնական տեսքի բերվեց մեկ ամիս առաջ, ներկացնում եմ գրքերի` մատիտով ընդգծած իմ սիրած տողերը, դիտվել է 306 անգամ, ներկայացրել եմ հետևյալ գրքերը`
Անդրե Ժիդ. Հովվերգական Սիմֆոնիա, Օսկար Ուայլդ, Վերադարձ ԽՍՀՄ-ից
Կարլոս Ֆուենտես. Արտեմիո Կրուսի մահը
Հրանտ Մաթևոսյան. Սպիտակ թղթի առաջ
Միշել Բատայ. Տոնածառ
Վանո Սիրադեղյան. Ձեռքդ ետ տար ցավի վրայից
Ֆրանց Կաֆկա. Սիրենների լռությունը


գիրք բաժնում ներկայացված է 2005թ. տպագրած իմ առաջին` <<Լուսնոտ բառեր>> բանաստեղծությունների ժողովածուն: Դիտվել է 884 անգամ:


hs-poetry բաժնում ներկայացված են իմ բանաստեղծությունները ռուսերենանգլերենֆրանսերեն լեզուներով, դիտվել է 532 անգամ:


զրույց բաժնում իմ մասնակցությամբ տեսաշարեր են, զրույցներ և հարցազրույցներ: Դիտվել է 588 անգամ:


ուրիշի խոսք բաժնում մամուլում տպված իմ մասին հոդվածներ են: Դիտվել է 120 անգամ:


2011թ. ընդհանուր առմամբ`
բլոգս դիտվել է 18882 անգամ


հղվող կայքերի հնգյակ`
facebook.com 3639
google.com 2580
google.ru 288
google.am 841
yandex.ru 175


հիմնական փնտրաբառեր`
hs-poetry.blogspot.com 75
հասմիկ սիմոնյան 61
hasmik simonian 41


փնտրաբառեր, որ, այնուամենայնիվ, բերել են իմ բլոգ`
mrut erexa 
snkov salat, սնկով սալաթ, снков салати, սալաթներ սնկով
վանաձորն իմ սիրտն է
տուրիզմը հիասքանչ բան է
պապն ու տատը
hovhannes shiraz margarit ev prpur
ոչ, վստահ եմ, գիտեք, թե ով եք դուք: գուցե ես երբեք չեմ իմ
թզուկ

Երկրներ, որտեղից ինձ հետևել են
Հայաստան` 15210
ԱՄՆ` 1271
Ռուսաստան` 542
Վրաստան` 277
Գերմանիա` 265
Նիդեռլանդներ` 129
Ֆրանսիա` 106
Լիբանան` 59
Շվեյցարիա` 57
Ուկրաինա` 40
ինչպես նաև` Նիգերիա, Կիպրոս, Մոլդովա,Իսպանիա, Բելառուսիա, Կոլումբիա, Չեխիա և այլն:

Ոնց որ թե ամեն ինչ գրեցի, տոներն էլ վերջացան, զուգարանի ջուրը կարելի է քաշել: 

The End

2 comments:

  1. Bari hashvetvutyun u bari sharunakutyun :) Im amenasireli haykakan blogn e!!!

    ReplyDelete
  2. մերսիներ:) տարօրինակ ա, բայց հեչ չէի մտածի, որ սա ինչ-որ մեկի կհետաքրքրեր, ճիշտ հակառակը պարզվեց, 2օրվա մեջ 60դիտում, այ քեզ բաաան

    ReplyDelete