քուկդ մայրիկը, Facebook, ավելի ստույգ` The Facebook Team!

Սկզբում ֆլեշս էր, հետո` ֆոտոապարատս, ավելի ուշ` կոմպս... վիժեցին իրար հետևից, անձայն, մղկտացի ես ու օրհնեցի թաքուն ֆեյսբուքին, ուր տոննաներով ինֆորմացիա եմ պահ տվել ու ցիտեցի Խ. Աբովյանից սհաթի պահերը: Բայց դե դե ինձ չէր սազի, որ ամեն ինչ տենց լուսավոր մնար:
Վերջապես ֆեյսբուքն էլ ինձ բլոք արեց:
նենց էլ անդարդ ժպտում ա :(
Պատճառը: Ես մարդկանց նեղություն եմ տվել` ընկերության առաջարկ ուղարկելով, էն դեպքում, երբ մի օր (մի երկու շաբաթ առաջ) զարթնեցի ու ասեցի` 3000 և ավելի ընկեր ինչ խաբար ա, ջնջե'լ անծանոթներին: 300 զոհ տվեցի անհավասար մարտում` անակնկալ խոցվելով սուրսայր նետից` եկած չգիտեմ որ ջհանդամից, մի խոսքով քաջի պես ընկավ ֆեյսբուքիս էջը:

Հազար օղորմի տի տամ ոչ քառսուն ճուղ ծամ, բայց դե երկարամազ իմ ֆոտոներին, որ էլ ոչ մի տեղ չունեմ:
Հազար օղորմի տի տամ ֆոտոալբոմներին, հատկապես Ֆրիդա Կալոյիս, Բոսխի, Մունքի, Շիլեի, Կալասի, Լորկայի, Կաֆկայի ու էլ որն ասեմ, էլ որը, հա մեկ էլ ֆրանսիայի ու մոսկվայի էն սիրուն ֆոտոներին, որ էլ չունեմ, ավաղ չունեմ:

Հազար օղորմի տի տամ երգերին, ֆիլմերին, լինքերին, որ չհասցրեցի նայել, բայց պահել էի թաքուն:
Հազար օղորմի տի տամ էն զրույցներին, որ արժանի էին քոփի լինելու և կպցվելու օրագրերի մեջ` թերթվելու մատնաթմբիկների նրբին հպումով նորից ու նորից:
Մի քանի օղորմի էն շատ սիրուն քոմենթներին, որ կարդում էի հաճախ:
Եվ մի քանի բազմահարկ քֆուր Ձենով Օհանի ձայնով հատուկ ֆեյսբուքի խմբի պատվին Հասմիկ Սիմոնյանից` անհարկի կրծմծած եղունգների, պլոկած մաշկի, կրծոտած շուրթերի և բարձրաձայն արցունքների փոխարեն:

P.S. Առջևում 2012ի անեծքն է: Գոչեմ` ուռա, որ մաքուր եմ մտնելու մահվան մեջ, թե հիմիկվանից աղոթեմ ու բլոգիս գլխին մոմ թափել տամ, բարձիս տակ էլ դանակ պահեմ: Հը՞...

9 comments:

  1. Հասմիկ ջան, մի ամիս առաջ էլ նույն բանը իմ հետ եղավ... մի քանի ֆեյք պրոֆիլներ էի գտել ու ստատուս դրեցի, որ մարդիկ զգուշանան, դու մի ասա սրանք մի մեծ խումբ են, հարձակվեցին հինգ րոպե հետո էջս մեռավ... բայց հիմա վերականգնել եմ ու ՖԲ-ն զրոյացրել է իմ բոլոր սշոչիկները :Ճ կոպիտ ասած իմ պրոֆիլը էլ քննարկման ու հարձակման ենթակա չի :Ճ նույն բանը դու կարող ես անել... ուղարկում ես անձդ հաստատող փաստաթուղթ..ես անձնագիր էի ուղարկել... տասնհինգ օրից վերականգնվեց` առանց որևէ ինֆոյի կորստի... հարցեր լինեն դիմիր :Ճ գուդ լաք...

    ReplyDelete
  2. ես մի երկու օր սպասեցի, էսօր դիմեցի ֆբ-ին, անձնագիր էլ ուղարկեցի ու իսկույն եկավ պատասխանը, թե ես մարդկանց անհարկի թվով և թաքուն ու տհաճ նպատակներով ընկերության առաջարկներ եմ ուղարկել, հիմա էլի սպասեմ այսինքն? էլ ինչ անեմ?

    ReplyDelete
  3. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete
  4. իմ սև սիրտ, ձեր ծաղկավոր կայք...

    ReplyDelete
  5. Առաջին անգամն եմ ձեր բլոգում, առաջին գրառումն եմ ընթերցում ու ասեմ, որ ՇԱՏ համով եք գրում:Դուրս եկավ, հուսով եմ ձեր էջը կվերականգնվի:

    ReplyDelete
  6. հույսը վերջինն ա սատկում, սպասեմ, տեսնեմ, ինչ կլինի, Ռուզանկա ջան, մերսիներ...

    ReplyDelete
  7. lav chi hasmik simonyan jan :((((

    ReplyDelete
  8. Anonymous29.2.12

    ееееh.... hsik jan, erevum a kyanqumd inch-vor shuxurot popoxutyun a spasvum, kyanq@ misht mec popoxutyunneri shemin a xlum meznic ancyal@. Tox aydpes lini!!! NuneL

    ReplyDelete