Գովազդի փոխարեն պոեզիա

Շոտլանդացի Ռոբերտ Մոնթգոմերին գիշերը  թաքուն գովազդային մեծ պաստառների վրա կպցնում է իր բանաստեղծությունները:
<<Երկու-երեք ժամ ենք տրամադրում, - պատմում է նա, -  երակարաձգելու դեպքում հաստատ խնդիրներ կծագեն, ամեն դեպքում ոստիկաններից պետք է զգուշանալ...>>:


Էդինբուրգի արվեստի քոլեջն ավարտած Ռոբերտն ասում է, որ դա, այնուամենայնիվ, փողոցի արվեստ չի, չնայած համագործակցում է արևելյան լոնդոնցի գրաֆիտիստ Քրայեի հետ, որը հայտնի դասական գրաֆիտի անողներից է:


Բոլորն էլ հոգնել են գովազդից, պոեզիայի ժամանակն է, պետք է թարմանալ` վստահեցնում է Մոնթգոմերին հարցազրույցներից մեկում ու պատմում, որ մարդիկ շատ լավ են դրան վերաբերվում, պատահել է, որ փողոցում իրեն գրկել են ու փաթաթվել, ինչը շատ հուզիչ է...


<<Ոստիկանների հետ խնդիրներ ունեցել եք>> հարցին, պատասխանում է.
- Մենք բանվորական արտահագուստներ չենք հագնում, գուցե դրա համար էլ ոստիկանները անցնում են մեր կողքով, բայց չեն մոտենում: Առայժմ ոչ մի խնդիր չի եղել:

<<Մի տարի առաջ մենք որոշեցինք երեսապատել Կամերոնի քարոզարշավի պաստառները: Իսկապես հիմար պաստառներ էին, բայց վտանգավոր էր, որովհետև աշխատանքը ձգձգվեց, իսկ մենք շատ մոտ էինք քաղաքապետարանին: Շատ անցորդներ էին անցնում, ու մեծ մասը հավանություն էր տալիս մեր արածին, գոտեպնդվեցինք ու շարունակեցինք մեր գործը>>:


<<Անշուշտ հաճելի է ցուցադրվելը գեղեցիկ սրահներում, վաճառել գործեր և գումար աշխատել, բայց այս ճանապարհով իմ աշխատանքները հասնում են հասարակ մարդուն, ով ինձ համար ֆունդամենտալ նշանակություն ունի: Փողոցի մարդիկ շատ ավելի խելացի են, քան հասարակության` նրանց տված նշանակությունը, և չեն տառապում կոնցեպտուալ արտ-ֆոբիայով>>:


<<Մենք այնպես ենք աշխատում, որ վիզուալ առումով շատ պարզ լինի. սև ֆոն, գովազդային վահանակի վրա, սպիտակ տեքստ: Սա չի կարելի դասակարգել իբրև գրաֆիտի արվեստ, կարդացվում է արագ ու հեշտ: Ոճի առումով աչքի չի ընկնում, և ամեն դեպքում հասկանալի է, որ սա հաստատ գովազդ չէ>>:


<<Ես չեմ ուզում, որ բառերը կոլեկտիվ անգիտակցության կոչեր արտահայտեն>>:


Ռոբերտ Մոնթգոմերին սիտուացիոնիստների (situationist) գաղափարների հետևորդ է.


Սիտուացիոնիստները 20-րդ դարի եվրոպական հեղափոխական խումբ են, որոնք հանրային տարածքում արվեստի հետ կապված ինստալացիաներ են անում` գրավելու համար մարդկանց ուշադրությունը, տալու հարցեր և կիսելու իրենց գաղափարները: Հիմնական ազդեցությունը Գի Դեբորից է կրել, ով առաջարկում էր համակցել կապիտալիզմը զանգվածային լրատվամիջոցների հետ, ինչի արդյունքում կեղծ պատկերները կգերակշռեին, և այդ թատերականացումը դիտելու հնարավորություն կլիներ` մարդկանց կտրելով  իրականությունից: Ի վերջո, 1994թ. Ֆրանսիայի ոչ մեծ գլուղերից մեկում` Օվեռնում, Դեբորը կրակեց իր սրտին:

Իսկ թե ինչով էին Դեբորի պոստ-մարքսիստական այս մտքերը տարբերվում ուրիշներից, Մոնթգոմերին ասում է` բանն այն է, որ կապիտալիզմը ազդում է մեզ վրա մեր ներսից, կյանքի ներքին ոլորտի վրա է ազդում, մեր սրտերի ու գիտակցության, մինչև անգամ կարմային է հասնում: Ես կարծում եմ, որ այդ հարցերը երբեք այդքան ակտուալ չեն եղել, քան այս պատմական պահին, երբ անվիճելիորեն պարզ է, որ կապիտալիզմը` այսօրվա ծայրահեղ ձևաչափով ոչ միայն անբարոյական է, այլև տեխնիկապես թերի:


Մոնթգոմերին շատ հաճախ համադրում է պոեզիան ու քաղաքական տեքստը: Ասում է, որ հասարակությունը կտրված է իրական կյանքից, շրջապատող դետալներն են աշխատում միայն, որ ծախեն իրենց ապրանքները մեզ վրա ու պարանոյայի մեջ գցեն:

<<Երբ 1968թ. մայիսին սիտուացիոնիստները ապստամբեցին` Սորբոնի լսարանի պատերին բանաստեղծություններ գրելով, նրանք հասկացան, որ բանաստեղծությունն է իրական միջոցը քաղաքական հեղաշրջման, ինչը, կարծում եմ, շատ հետաքրքիր է>>:


 Մոնթգոմերիի փոքրաթիվ աշխատանքները վաճառվել են ցուցասրահներում, իսկ գովազդային վահանակներից ոչ մեկը չի գնվել, միայն ծախս է պահանջվել առանց փոխհատուցման: Բայց այս դեպքում գումարը առաջնային խնդիր չի, հեղինակի միակ և նպատակաուղղված ցանկությունն է արենդայի համար փող ճարել ու գովազդային վահանակները սարքել:





p.s. Հիմնական նյութը Մելվիլ հաուզից եմ թարգմանել, նկարները` http://www.robertmontgomery.org -ից:

p. p.s. Լոնդոնի օլդ սթրիթում մինչև փետրվարի 25ը Մոնթգոմերին թույտվություն է ստացել` ցուցադրելու իր բանաստեղծությունները, մարդ ես, եթե ապրում ես Լոնդոնում, գնա ու տես:
հս



Տե'ս մյուս նորությունները

No comments:

Post a Comment