Կյանքն ու ստեղծագործությունը
Մանկությունն անց է կացրել Մանջուրիում, ուր 1940-ին ավարտել է միջնակարգ դպրոցը, ապա վերադարձել Ճապոնիա` շարունակելով Սեյձե դպրոցում միջնակարգ կրթությունը: 1943թ.
ընդունվում է Տոկիոյի կայսերական համալսարանի բժշկական ֆակուլտետը: Ուսանող ժամանակ` 1947թ., ամուսնանում է նկարչուհի Մատի Աբեի հետ, որը հետագայում մեծ դեր կխաղա, հատկապես գրքերի և թատերական դեկորացիայի ձևավորման հարցում: 1948թ. Աբեն ավարտում է համալսարանը, բայց պետական քննությունները ձախողում է` զրկվելով հետագայում պրակտիկ բժիշկ աշխատելու հնարավորությունից:
1947թ. բանաստեղծական ժողովածու է հրատարակում` <<Անանուն բանաստեղծություններ>>` 62 էջանոց գրքի ամբողջ տիրաժը շարելով միմեոգրաֆով: Բանաստեղծությունների մեջ զգացվում էր Ռիլկեի ու Հայդեգերի ազդեցությունը:
1947թ. Աբեն գրում է առաջին խոշոր գործը` <<Կավե պատեր>> վերնագրով: Այն պատմում էր երիտասարդ ճապոնացու մասին, ով խզելով կապերը հարազատ քաղաքի հետ` գնում է ճամփորդելու և արդյունքում գերի ընկնում մանջուրական ավազակախմբին: Առաջին ընթերցողը գերմաներենի դասախոսն էր` բանասեր, գերմաներենի մասնագետ Ռոկուրո Աբեն, ով հիացած ուղարկում է տպելու <<Ժամանակակից գրականություն>> ամսագրում, ինչից հետո Աբեն ինչ-որ չափով հեղինակություն է ձեռք բերում և տպագրվում այլ ամսագրերում:
1950թ. Հիրոսի Տեսիգահարայի ու Սինյիտի Սեգիի հետ միասին հիմնում են ստեղծագործական <<Դար>> կառույցը:
1951թ. տպագրում է <<Պատեր. Կարմայի պատիժը>> գործը, որ մասամբ կրում էր Լյուիս Քերոլի <<Ալիսան հրաշքների աշխարհում>> գործի ազդեցությունը: Պատմվում էր Աբեի կյանքը մանջուրական տափաստաններում: Այն արժանացավ Ակուտագավայի անվան մրցանակի: Աշխատանքների քննարկման ժամանակ Աբեին խիստ քննադատեց Կոձի Ունոն, սակայն խրախուսվեց Յասունարի Կավաբատայի և Կոսակու Տակիի կողմից:
1950ականների վերջին Աբեն կոմունիստական կուսակցության շարքերն է անցնում, սակայն որոշ ժամանակ անց հիասթափվում է և հանդես գալիս խիստ քննադատությամբ, ինչի արդյունքում հեռացվում է Կոմունիստական Ճապոնիայի կուսակության շարքերից:
1973թ. հիմնում է ր գլխավորում սեփական թատրոնը: Աբեի կյանքում դրամատուրգիայի բեղուն շրջան է սկսվում:
1981թ. Աբեի ուշադրությունն է գրավում գերմանացի մտածող Էլիաս Կանետին` համընկնելով վերջինիս նոբելյան մրցանակակիր դառնալու հետ: Գրեթե նույն ժամանակահատվածում ծանոթանում է կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործություններին: Կանետիի ու Մարկեսի աշխատանքների ցնցում են Աբեին, նա պարբերաբար ելույթների ժամանակ մեծ ոգևորությամբ է խոսում այս գրողների մասին, ինչի շնորհիվ շուտով Ճապոնիայում այս գրողները մեծ տարածում են գտնում:
1992թ. հունվար 25-ի ուշ գիշերին ուղեղի արնազեղման պատճառով Աբեն տեղափոխվում է հիվանդանոց: Չնայած հիվանդանոցից հետո բուժումը հետևողական շարունակում էր տանը` 1993թ. հունվարի 20-ից սկսած առողջական վիճակը կտրուկ վատանում է, հունվար 22-ի առավոտյան գրողի սիրտը դադարում է բաբախել. այդ ժամանակ Կոբո Աբեն 68 տարեկան էր:
տարբեր դրվագներ
Աբեն առաջին ճապոնացի գրողն էր, ով իր աշխատանքները ստեղծում էր` շարելով տեքստային պրոցեսորով` սկսած 1984թ.-ից: Աբեն օգտագործում էր NEC ֆիրմայի «NWP-10N» և «Բունգո» մոդելները:
Երաժշտական նախասիրությունները տարբեր էին: Փինք Ֆլոյդի մեծ երկրպագուն էր, դասական երաժշտության մեջ էլ սիրում էր Բելա Բարտոկին: Աբեն կարողացել էր ձեռք բերել սինթեզատոր ավելի վաղ, քան այն տարածում կգտներ Ճապոնիայում (այդ ժամանալ բացի Աբեից սինթեզատոր կարելի էր գտնել էլեկտրոնային երաժշտության խանութում ու կոմպոզիտոր Իսաո Տոմիտայի մոտ, այս երկուսին եթե բացառենք, ապա Աբեն Ճապոնիայում միակ մարդն էր, որ ուներ սինթեզատոր): Այն օգտագործում էր հետևյալ կերպ. NHK ծրագրով ձայնագրում էր հարցազրույցները և ինքնուրույն ձայնային էֆֆեկտներ ստեղծում, որոնք հետո օգտագործում էր թատերական <<Կոբո Աբե>> ստուդիայի բեմադրությունների ժամանակ:
Աբեն հայտնի էր նաև ֆոտոյի հանդեպ ունեցած հետաքրքրությամբ, որ դուրս էր պարզապես զբաղմունքի շրջանակից: Աբեի ֆոտոները կարելի է տեսնել իր գրքերի շապիկի հակառակ կողմում: Նախընտրում էր «Contax» լուսանկարչական սարքը, տեսախցիկի ամենաուշագրավ առարկան աղբակույտերն էին:
Աբեին է պատկանում պարզ եւ հարմար հակահամաճարակային շղթայի արտոնագիրը, որը կարելի էր անցկացնել մեքենայի դողին` առանց մեքենան բարձրացնելու սարքի: Գյուտը ցուցադրվեց հայտնագործությունների 10-րդ միջազգային ցուցահանդեսում, որտեղ Աբեն արժանացավ արծաթե մեդալի:

նյութը` վիքիպեդիայից
No comments:
Post a Comment