Եղիշե Չարենց

(1897թ. մարտ 13 - 1937թ. նոյեմբերի 27)


*
Երևան:
Աստաֆյան փողոց:
Քնթաթախ:
Աչքերին փոշի:
Խաղաղ — խաղող — քաղաք:
Ու զռռոցը — «Ա՛ — ի՛ա՛ — ի՛ա՛ — ի՛ » —
Իշու,
Էշան,
Էշի...
Ծույլ,
Դանդաղ:
Մի քնած էշի
Երջանիկ երազի նման —
Տոթ,
Ամառվա փոշի —
Երևա՛ն,
Երևա՛ն,
Երևան...

ՎԵՐՋԱԲԱՆ
Հիմա —
Ամեն տեղ —
Լսո՞ւմ եք —
Զնգոց...
Երկաթի գրգիռ:
Օրերը — հրետանի:
Ու կյանքըհին կյանքը հիմա —
Հիշո՞ւմ եք —
«Տիտանիկ...»:
Հիշում եք.
Եղավ տո՛ն.
Լույսի ու երկաթի մեծափառ հանդես...
— Օրեր...
Շփոթում...
Մարսելյեզ...
...Անտես:
Ու ճչաց —
Սո՛ւր ճչաց —
Կանչեց հոգեվար —
Ռադիոն...
Կանչեց:
Դեպի քաղաքները բոլոր,
Դեպի կայարանները բոլոր,
Ճչաց,
Սո՛ւր ճչաց
Կանչեց...
Ու մեռան:
Գնացին:
Ո՞ւր...
— Օրերը թռչում ենթռչում են արագ:
Օրերը — կրակ,
Պուրպուր...
Ուզո՞ւմ ես՝ բռնեմ հոգիդ այսօրվա —
Ու ծանր,
Երկաթե մի դիսկի նման —
Նետե՛մ —
Ո՞ւր նետեմ —
Ու՞ր...
— Դեպի կյանքը գալիք,
Պուրպուր...

*
Շինում են
Փողոց առ փողոց —
Մոսկովցի,
Բանվոր մի Իվան,
Մի Չինկ-Ֆու,
Մի Հանս,
Մի Պողոս:
Ես ասում եմ՝ աշխարհը կդառնա
Մի հանո՛ւր խնդության փողոց,
Ու Չինկ-Ֆուն Պեկինում կխմե
Քո կենա՜ցըԲարթո՜ւղՊողո՜ս...
Իսկ եթե հույսերից իմ այս վառ
Իմ սրտում պիտ մնան վերքեր —
Ես էլի՜ քո փառքը կերգեմ,
Իմ հզո՛րերկաթե՜ եղբայր:
Կերգեմ քո կռիվը մեծ,
Աշխատանքդ հզո՛րանծի՛ր, —
Այս պոեմս — քո կա՜մքը երգեց,
Այս պոեմս — դո՜ւ երգեցիր:
Թե խաբեն օրերն այս հրկեզ՝
Սրտո՜վ միշտ քեզ պե՜ս ու քեզ հե՜տ —
Ես էլի՜ քո փառքը կերգեմ —
Ես — չնչին,
Վերջին
Պոե՜տ...

Երևան1920III


*

Եվ
Ահա —
Տասներկու թվին —
Առաջին անգամ... այնտեղ...
Առաջին համբույրս տվի —
Քեզ...
Հիշատակ անթև:
Ես ուզում էի — շո՜գ,
Իրան...
Շիրազի վարդեր կարմիր: —
Բայց գտա...
Անկողնի...
Վրա...
Տարածված... մի պաղ... մարմին...
ՆերիրԱստղիկ Ղոնդախչյա՜ն,
Իմ լուսե բարեկամ...
Ների՜ր...
Ես...
Հետո...
Աշխարհներ անցա —
Բայց թողածս ետ չբերի...
Սիրելի,
Լուսե
Ղոնդախչյան —
Ների՜ր... օ...
Ների՜ր...
Ների՜ր...
Եվ ահա
Առաջին
Անգամ —
Այնտեղ... միևնույն տարին —
Երևաց մի ուրիշ անգո,
Անունը... Երկիր Նաիրի:
Երևաց:
Երևի չկար:
Երևի չկային վարդեր:
Եկավ —
Ուսերիս վրա
Մի անհուն տխրություն բարդեց:
Թվաց թե —
Տեսնում եմ մշուշում
Մի կապո՛ւյտ-կապո՛ւյտ աղջիկ: —
Նման էր — հնամյա փոշու,
Նման էր — արնոտած խղճի:
Սպիտակ շրթերի վրա
Կային... դեղնավուն վերքեր:
Տվեցի սիրտս նրան —
Ուզեցիոր նրան երգեմ...

ՄԻԱՅՆ ՁԵԶ ՀԱՄԱՐ
Արմենուհի Տիգրանյանին
Մրսած մի եղեգի նման
Կարոտս անսկիզբ ու անծայր
Տխուր դողդողում է հիմա,
Երգում է միայն քեզ համար:
Երգում է անըսփոփ ու տխուր
Կարոտս — անմայր մի մանուկ —
Իմ երգը — աչքերիդ պես խոր
Ու թույլ ձեռքերիդ պես անօգ:
Բայց դու կարոտիս հանդեպ
Ինչո՞ւ ես լռելշվարել,
Ինչո՞ւ է լռությունը անդեմ
Շարել իր պատնեշները քարե:
Երգի՜րզրընգա՜զնգա՜,
Նետի՛ր երգիդ վանկը հետին
Անփույթ ժպիտի պես մանկան
Քո թույլհոգնաբեկ պոետին:
Մենակ ես ընկել եմ ճամփա,
Ուսիսհոգնությունը իմ ծեր,
Նետի՛ր արևի մի փայլ
Դեպի իմ խավարը անծիր...

2
Գիտե՞սոր գլխարկիդ համար
Ու լենտի համար գլխարկիդ
Կարող եմ ես զոհվել հիմա —
Գլխարկդ կարող է ինձ փրկել:
Գիտեսոր երգից ավելի
Ու փառքից ավելի — այս սին
Կյանքում կարող է հմայել
Գլխարկդգլխարկիդ փոշին:
Թավիշ գլխարկիդ համար
Եվ լենտի համար մոխրագույն
Կարող եմ ես զոհվել հիմա —
Միայն թե հասկացիր այդ դու:
Ես ինչպես քեզ ասեմ հիմա,
Որ դու իմ կարոտը հասկանաս,
Դու — լույսլուսեղեն — քամի,
Դու այլ փրկության երազ:
Եվ եսպոետ մի անտուն,
Կյանքումօրերի միգում
Փնտրում եմ մի վերջին խնդում,
Որ կարող ես ինձ տալ միայն դո՜ւ:
9lll1920



3ԱՆԿՈւՄՆԵՐԻ ՍԱՐՍԱՓԻՑ


Ե՜ս եմ հիմա — մի պոետև իմ անունը —
Չարենց —
Պիտի վառվի դարերումպիտի լինի բա՛րձր ու մեծ:
Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորիցդեպի վառվող Ապագան:
Ի՞նչ է ուզում ինձանից կապույտ մորմոքը հրի.
Ի՞նչ է ուզում քո հոգինհազարամյա Նաիրի՜:
Եվ ինչո՞ւ ես դու փռել իմ դեմ քո բույրը բոլոր
Եվ իմ մորմոքը վառել թախիծներով ահավոր:
Եվ ինչո՞ւ է իմ առաջ ելել աղջիկը քո հին`
Բորբ աչքերով իր կանաչ ու հմայքով իր դեղին:
Ուզում է մե՛րկ լինեմ եսու անսփոփու անօգ,
Որպես մեռել մի հրկեզորպես կորած մի մանուկ:
Եվ չարձակած ո՜չ մի նետանկումների սարսափից,
Ես փախչում եմ ահա ետ — ես նահանջում եմ նորից:
Եվ աչքերսորոնց դեմ կանգնել է բիլ մի նկար —
Նորի՛ց հառնում են դեպի ամբոխները խելագար:
Նրանք ելել են նորիցնրանք շատ եննրանք վառ,
Ու ավերե՛ն պիտի ձեր քաղաքները լուսնահար:
Ո՜չ մի հմայք էլ պիտի ձեր աշխարհը չունենա`
Նրա տեղ մահ ու ավերվերք ու մոխիր կմնա:

XXII
Ես հիմա ապրում եմ Մոսկվայում.
Գլխիս մեջ՝ մրրիկներ ոսկի:
Գլխիս մեջ մի Ռոբերտ Օուեն
Հիմա վառ գալիքն է հսկում:
Գրում եմ պոեմներերգեր:
Երազում եմ — Գալիքն անծիր:
Նաիրիես սիրում եմ քեզ.
Քեզ սիրում եմիմ Իրան հրձիգ:
Ես հիմա հեռո՞ւ եմ...Օո՛չ.
Ձեզ մոտիկ եմ հիմա ավելի —
Ինչպես նետը՝ դեպի ետ քաշած՝
Առաջից փախչող գազելին:
Իմ հոգին երեք նետ ուներ —
Պի՜րկ հենած աղեղին օրերի: —
Հիմա՝ թռե՛լ են երեքն էլ —
Զարնվել են — խնդո՜ւն հրին:
Ես ձեզ չե՛մձեզ չե՛մ մոռացել.
Դուք հիմա դարձել եք — մի: —
Մենք շուտովինչպես նետ երեքծայր —
Թռչելու ենք — ՀնդուչինՊեկին:
Ընդունե՛քառե՛ք ինձ հիմա —
Մոսկո՛վ կարմրակեզ հրի,
Իմ ոսկի՛ոսկի՛ իմ Իրան,
Իմ հեռո՛ւհեռո՛ւ Նաիրի...

192261.
Մոսկվա

No comments:

Post a Comment