Մարտի 3-ը գրողների միջազգային օրն է

 http://www.pen-international.org/ 
Այն նշվում է ՊԵՆ ակումբի կողմից 1986թ. մարտի 3-ից մինչ այսօր: Ակումբի անվանումը առաջին տառերից է առաջացել` (Poets, Essayists and Novelistsբանաստեղծներ, էսսեիստներ, վիպասաններ, չնայած իրականում այն ներառում է գրական բոլոր ժանրերով զբաղվողներին, նաև լրագրողներին ու պատմաբաններին:

Միջազգային Պեն ակումբը գրողների համաշխարհային ասոցացիա է, որն հիմնադրեց անգլիացի գրող Քեթրին Էյմի Դոուսեն Սքոթը 1921թ. Լոնդոնում:  Ակումբի առաջին նախագահ նշանակվեց Ջոն Գոլսուորսին: Առաջին անդամներից էին Բեռնարդ Շոուն, Ջոզեֆ Քոնրադը և այլք:

Նպատակն է`
1.աշխարհի բոլոր մասերում գտնվող գրողների միջև բարեկամություն հաստատել և ինտելեկտուալ փոխօգնությամբ հանդես գալ:
2. Ստեղծել համաշխարհային գրողների ասոցացիա` ընդգծելու գրականության կենտրոնական դերը համաշխարհային մշակույթի մեջ
3. Պաշտպանել գրականությունը ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող սպառնալիքներից, պայքարել ազատ խոսքի համար:

Պաշտոնապես ՊԵՆ ակումբը համարվում է համաշխարհային գրողների միություն: Նախկինում Պեն ակումբի նախագահներ են եղել Ալբերտո Մորավիան, Հենրիխ Բյոլը, Արթուր Միլլերը, Մարիո Վարգաս Լյոսան, Իրժի Գրուշը: Այժմ Պեն ակումբի նախագահն է Ջոն Ռոլսթըն Սոլը:

Պեն Ակումբի գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում, բացի այդ կան 145 Պեն ակումբներ աշխարհի 104 երկրում:

Պենը ունի մրցանակներ` Ֆոլքների անվան` տրվող արձակի համար, Մալամուդի անվան` կարճ արձակի համար, Վոլքերի անվան մրցանակ` պոեզիայի համար, Օ. Հենրիի անվան տարեկան տրվող կրթաթոշակ և այլն:

Պենի Կազմակերպությունն օգնում է քաղաքական հայացքների պատճառով անազատության մեջ հայտնված կարիքավոր գրողներին սկսած 1960թվականից:

Հայաստանում Պեն Ակումբի նախագահն է Աննա Հակոբյանը, ցավոք, ակումբը հիմա չի գործում:

հիմնական նյութը` վիքիպեդիայից

4 comments:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete
  2. Anonymous3.3.12

    Փաստորեն ակումբ չկա, բայց կա ակումբի նախագահ. էդ ինչ է`փո՞ղ, ստատո՞ւս, <>...

    ReplyDelete
  3. Anonymous3.3.12

    գռդոնչիություն

    ReplyDelete
  4. չէ, ոչ փող, ոչ ստատուս, Աննա Հակոբյանը մեր լավագույն թարգմանիչներից է, իսկ ամուսնու հետ համատեղ ստեղծած Աննա և Միքայել մատենաշարը շատ լավ գրքեր է հրատարակել: Պարզապես դժբախտ պատահար է եղել, ոտքը կոտրել է ու բավականին ծանր է վիճակը, փոխարինող էլ չկա, համենայն դեպս ոչ ոք օգնության ձեռք չի մեկնել:

    ReplyDelete