Չարլի Չապլին

Sir Charles Spencer Chaplin
1959թ. ապրիլ 16-ին` իր ծննդյան 70 ամյակին Չարլի Չապլինը գրեց ինքն իրեն սեր խոստովանող բանաստեղծություն... ահավասիկ`


Հենց սկսեցի սիրել ինքս ինձ

Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, հասկացա,
որ տառապանքն ու զգացմունքային տառապումն ընդամենը զգուշացնող ազդանշաններ են,
որ ապրում եմ իմ սեփական ճշմարտությանը հակառակ:
Այսօր ես գիտեմ, որ դա ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է:

Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, հասկացա, թե որքան այն կարող է վշտացնել ինչ-որ մեկին,
երբ փորձում եմ պարտադրել իմ կրքերն այդ մարդուն, թեև գիտեմ`
ժամանակը սխալ է ընտրված, և այդ մարդն էլ պատրաստ չէ,
ու չնայած այդ մարդը ես ինքս եմ:
Այսօր ես դա անվանում եմ ՀԱՐԳԱՆՔ:

Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, դադարեցի տենչալ ուրիշ կյանքերը,
կարողացա տեսնել այն, ինչ շրջապատում է ինձ, ու որտեղ աճում եմ ես:
Այսօր ես դա կոչում եմ ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ:

Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, հասկացա, որ ցանկացած դեպքում
ես ճիշտ տեղում եմ գտնվում ու ճիշտ ժամանակին, և ամենը, ինչ պատահում է,
ճիշտ պահի է պատահում: Ուրեմն ես կարող եմ հանգիստ լինել:
Այսօր ես դա անվանում եմ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ:

Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը,
ու դադարեցրի ապագայի համար հսկայական ծրագրերի նախագծումը:
Այսօր ես անում եմ միայն այն, ինչ ինձ երջանկացնում է և ուրախություն բերում:
Անում եմ, ինչ սիրում եմ, ինչից սիրտս ցնծում է,
անում եմ ինձ հատուկ ձեռագրով ու իմ սեփական ռիթմով:
Այսօր ես դա անվանում եմ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ:

Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, ես ձերբազատվեցի այն ամենից, ինչ վնասակար է իմ առողջությանը`
ուտելիք, մարդիկ, իրեր, իրավիճակներ և այն ամենը, ինչ ինձ ցած է նետում ու հեռացնում ինձնից: Առաջին հերթին ես անվանում եմ այս վերաբերմունքը առողջ էգոիզմ:
Իսկ այսօր գիտեմ, որ այն կոչվում է ՍԵՐ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻ ՀԱՆԴԵՊ:

Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, ես դադարեցի միշտ ճիշտ լինել փորձելուց,
այդ ժամանակվանից սկսած ես ավելի քիչ եմ սխալվել:
Այսօր հայտնաբերեցի, որ դա ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆՆ է:

Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, ես հրաժարվեցի ապրել անցյալով ու
սկսեցի անհանգստանալ իմ ապագայի համար:
Այժմ ես ապրում եմ այս րոպեի համար, ուր տեղի է ունենում ԱՄԵՆ ԻՆՉ:
Այսօր ես ապրում եմ իմ ամեն օրը, օր առ օր,  ու սա կոչվում է ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ:

Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, գիտակցեցի, որ իմ ուղեղը կարող է ինձ խանգարել,
ես կարող եմ հիվանդանալ: Բայց երբ այն միացրեցի իմ սրտին,
ուղեղս դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը:
Այսօր ես այդ կապն անվանում եմ ՍՐՏԻ ԻՄԱՍՏՆՈՒԹՅՈՒՆ:

Մենք այլևս կարիք չունենք վախենալու վեճերից, առճակատումներից
կամ մեզ հետ կամ որևէ մեկի հետ կապված որևէ տեսակի խնդիրներից:
Անգամ աստղերն են իրար բախվում, ու նրանց բախումից առաջանում են նոր աշխարհներ:
Այսօր ես գիտեմ, որ դա հենց ԿՅԱՆՔՆ է:


անգլերենից թարգմ. հասմիկ սիմոնյանը
2012

No comments:

Post a Comment