Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկեսը ծնվել է 1927թ. մարտի 6-ին Կոլումբիայի Արակատակա քաղաքում, ծնողներն են Գաբրիել Էլիջիո Գարսիան ու Լուիզա Սանտյագա Մարկեսը: Գարսիա Մարկեսի ծնվելուց հետո հայրը սկսում է դեղագործությամբ զբաղվել: 1929թ. հունվարին ծնողները տեղափոխվում են Սյուքր, իսկ փոքրիկ տղան մնում է Արակատակայում` մորական տատի` դոնյա Տրանքուիլինա Իգուարանի և պապի` գնդապետ Կոլոնել Նիկոլաս Ռիկարդո Մարկեսի մոտ: Ինը տարեկան էր, երբ մահացավ պապը, ինչից հետո տեղափոխվեց ծնողների մոտ` Սյուքր, ուր հայրը դեղատան սեփականատեր էր:
Երիտասարդ տարիքում, երբ ծնողները դեռ նոր-նոր էին սիրահարվել, նրանց սերը հանդիպեց Լուիզա Սանտյագայի հոր` գնդապետի դաժան առարկությանը:
Քանի որ Գարսիա Մարկեսի ծնողները քիչ թե շատ օտար էին տղայի կյանքի առաջին մի քանի տարիներին, տատի և պապի ազդեցությունը շատ ուժեղ էր նրա դաստիարակության հարցում: Պապը, ում տղան անվանում էր «պապալելո», հազար օր տևած պատերազմի մասնակից էր, լիբերալ վետերան: Կոլումբիական վետերանները գնդապետին հերոս էին կոչում, բոլորի կողմից հարգված մարդ էր: Հայտնի էր որպես բանանային մասսայական սպանությունների ժամանակ չլռած մարդ, այդ տարի էլ հենց ծնվեց Գարսիա Մարկեսը: Գնդապետը, որին Գարսիա Մարկեսը նկարագրում է որպես իրականությունն ու պատմությունն իրար կապող պորտալար, հրաշալի պատմող էր: Գարսիա Մարկեսին դասերը սովորեցնում էր բառարանով, ամեն տարի թոռանը տանում էր կրկես, և առաջիններից մեկն էր, ով տարավ թոռանը սառույց տեսնելու. «հրաշքը» գտնվում էր ֆիրմային «Միացյալ միրգ» խանութում: Նա երբեմն կարող էր իր մանկահասակ թոռնիկին ասել. «Դու չես էլ կարող պատկերացնել, թե մեռելն ինչքան է կշռում»` հիշեցնելով նրան, որ չկա ավելի մեծ բեռ, քան մարդուն սպանելն է: Այս դասը հետագայում Մարկեսը կներառի իր վեպերում:
Գարսիա Մարկեսի քաղաքական և գաղափարական հայացքները ձևավորվել են իր պապիկի պատմություններից: Հարցազրույցներից մեկում իր ընկեր Պլինիո Ապուլեո Մենդոզային պատմում է. «Գնդապետ պապս լիբերալ էր: Իմ քաղաքական գաղափարները հավանաբար գալիս են նրանից, որովհետև, երբ փոքր տարիքում էի, կախարդական հեքիաթների փոխարեն նա պատմում էր քաղաքացիական պատերազմի մասին, ուր սարսափելի հաշվեհարդար էին տեսել ազատ մտածող մարդկանց ու հակակղերականների` պայքարող պահպանողական կառավարության դեմ»:
Լրագրություն
Գարսիա Մարկեսն իբրև լրագրող սկսեց աշխատել դեռևս ուսանելու տարիներին, երբ սովորում էր Կարթագենի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: 1948թ. ու 1949թ. նա գրում է Կարթագենի «Էլ ունիվերսալ»-ի համար: Ավելի ուշ` 1950-1952թթ., տեղական թերթում` Բարանքուիլայի «Էլ Հերալդոյում», նա վարում է շատ արտառոց մի սյունակ` «Սեպտիմուս» անվամբ : Գարսիա Մարկեսն Էլ Հերալդոյի հետ կապված մի գրառում ունի. «Ես գրում էի մի կտոր, ու նրանք դրա համար վճարում էին 3 պեսո և գուցե ևս երեքն էլ խմբագրականի համար»: Այս ընթացքում նա դարձավ գրողների ու լրագրողների ոչ ֆորմալ խմբի ակտիվ անդամ: Խումբն հայտնի էր Բարանքուիլա անունով և մեծ դեր ունեցավ գրական կարիերայի առաջխաղացման համար: Մարկեսն աշխատում էր մի շատ ոգեշնչող մարդու` Ռամոյն Վինյեսի հետ, որն հետագայում ծեր կատալոնցի գրախանութի տիրոջ կերպարով հայտնվեց «Հարյուր տարվա մենության» մեջ: Միաժամանակ Գարսիա Մարկեսը ծանոթանում է այնպիսի գրողների աշխատանքների հետ, ինչպիսիք են Վիրջինիա Վուլֆն ու Ուիլյամ Ֆոլքները: Ֆոլքների պատմելու տեխնիկան, պատմական թեմաների ու գյուղական վայրերի օգտագործման եղանակը ազդեցություն է թողել լատինամերիկյան շատ հեղինակների վրա: Բարանքուիլայի միջավայրը Գարսիա Մարկեսին տվեց համաշխարհային մակարդակի գրական կրթություն և յուրահատուկ տեսադաշտի հնարավորություն` բացվելու դեպի Կարիբյան մշակույթը: 1954-1955թթ. Գարսիա Մարկեսն ապրում է Բոգոտայում և պարբերաբար թղթակցում Բոգոտայի Էլ Էսպեկտադորին: Մշտապես զբաղվում էր կինոքննադատությամբ:
Նավաբեկության պատմությունը
Մի շարք տարաձայնությունների հետո Էլ Էսպեկտադորի համար նա գրեց իր վերջին հոդվածաշարը` բաղկացած տասնչորս լուրից, ուր նա բացահայտում էր գաղտնի պատմությունը Կոլումբիական ռազմածովային նավի նավաբեկության. «Պատճառ հանդիսացավ նավակը, որով տեղափոխում էին անփույթ ամրացված մաքսանենգ ապրանքներ, որոնք հայտնվեցին տախտակամածին»: Գարսիա Մարկեսն իր հարցազրույցը վերցրեց նավաբեկությունից փրկված ջահել նավաստուց: Հոդվածի հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց` վարկաբեկելով պաշտոնական հաղորդագրությունը, որում նշվում էր, որ նավաբեկությունը փոթորկի հետևանք է և փառաբանում էին կենդանի մնացած նավաստիներին: Մի շարք տարաձայնությունների հետո Էլ Էսպեկտադորը Գարսիա Մարկեսին գործուղեց Եվրոպա` որպես օտարերկրա թղթակից: Գարսիա Մարկեսի համար լրագրության ֆոնին իբրև հիմնարար բազա եղել է գրականությունը: Գրաքննադատ Բել-Վիլադան գրում է. «Լրագրության փորձառությունն ունենալով ձեռքի մեջ` Գարսիա Մարկեսն ապրող այն քչաթիվ գրողներից է, ովքեր այսքան մոտ են այսօրվա իրականությանը»:
Ամուսնություն և ընտանիք
Գարսիա Մարկեսը հանդիպեց Մերսեդես Բարչային, երբ նա դեռևս քոլեջում էր սովորում: Որոշեցին սպասել, մինչ աղջիկը կավարտեր ուսումը, ապա կամուսնանային: Երբ նա գնաց Եվրոպա` որպես օտարերկրյա թղթակից, Մերսեդեսը սպասում էր նրան` Բարանքուիլա վերադառնալու համար: Ի վերջո, ամուսնացան 1958թ.: Տարեվերջին ծնվեց նրանց որդին` Ռոդրիգո Գարսիան, որն այժմ հեռուստա և կինոռեժիսոր է: 1961թ. ընտանիքն ավտոբուսով շրջագայեց Միացյալ Նահանգների հարավով և վերջնականապես հաստատվեցին Մեքսիկո քաղաքում: Գարսիա Մարկեսը միշտ ուզեցել էր տեսնել հարավը Միացյալ Նահանգների, ինչը նկարագրում էր Ուիլյամ Ֆոլքները: Երեք տարի անց Մեքսիկոյում ծնվեց նրանց երկրորդ որդին` Գոնսալոն: Այժմ աշխատում է Մեքսիկոյում` իբրև գրաֆիկ դիզայներ:
այն տունն Արակատակայում, ուր ծնվել է Գաբոն |
Գաբրիել Գարսիա Մարկեսի ծնողների |
Տես Գաբրիել Գարսիա Մարկեսից այլ հրապարակումներ
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ReplyDelete