Լենին պապիկն էլ մանուկ է եղել. ֆոտոշարք

Էզրա Փաունդը մոր` Իզաբել Ուեսթոն Փաունդի հետ
ՄՈՐՍ
Եվ քամիներն ահա
ճանապարհներ դարձան, -
ես գնում եմ հեռու,
ես գնում եմ հեռու:
Եվ թափուր են մնում
օրորոցներն անձայն,
և մանուկներն այնտեղ
էլ չեն տեղավորվում:
Եվ մեզ ի՞նչ է մնում
կորցնելուց բացի, -
և մեր դուռն են թակում սկիզբ ու վերջ, -
և ասում ես դու ինձ`
տե՛ս, երկինքը հեռվում,
և աստղերը` անծայր երկնքի մեջ:
Ես ելնում եմ հիմա
և գնում եմ ահա,
գիտեմ` ինձ հետ դու չես գալու, -
դու մնում ես հեռվում -

Աշոտ Ավդալյան


(1948-1985թթ. Շիրակի մարզ, գ. Ջաջուռ)

ԱՆԴԱՐՁՈւԹՅՈւՆ

Թմրած պատերը դեմքս թաքցրին ջրափոսի մեջ, 
շուտափույթ եղավ հրաժեշտն ագահ, 
դեմքս լցվել էր թաքուն ստվերով. 
ինձ երկիր բերեց ժրաջան մի կին: 
Շրջապատված եմ դատարկ գրքերով, 
որ կյանքի առաջ ստրկամիտ են, 
ու բաց աչքերով տեսնում են լույսի 
վթարված լեզուն: 

Աչքերը՝ իբրև հավիտենական խոռոչներ երկու 
ընդարմացել են, 
ինչպես մարմինը կեսօրվա տոթին, 
ոչինչ չեն հիշում անցնող-դարձողի 
բառապաշարից: 

Արամ Պաչյան

(ծնվ. 1983թ.)


ՔԱՅԼՈւՄ ԷԻ

Քայլում
էի
քաղաքի
ու
անձրևի
միջով
հետո
հիշեցի
որ
երեկ
իմ
սենյակում
կարգին
ցուրտ
էր
իսկ
մենք
սկզբում
հավեսով
հանվել

մի շարք անհույս փնտրաբառեր, որոնք, այդուհանդերձ, բերում են իմ բլոգ

Եվ ուրեմն փնտրել է ազգս, գտել եմ ես`


1. հայկական սեկս ֆոտոներ
2. եղևնու բազմացումը
3. վախենալու ձայներ
4. հասմիկ կարապետյան տկլոր
5. անցում ժամանակի միջով

Շառլ Ազնավուր

(ծնվ. 1924թ. մայիսի 22)

ՈՎ ԵՄ ԵՍ...

ապրում եմ մենակ`
մորս հետ,
շատ հին բնակարանում`
Sarasate փողոցի,
ինձ շրջապատող ընկերներն են
տառապանքը, երկու դեղձանիկն
ու մի կատու:
հաճախ մորս հանգիստ թողնելու համար
դուրս եմ գալիս թափառելու..
..և խոհանոցում եմ.
եփում եմ, լվանում, մաքրում,
մեքենան գործի դնում,
աշխատանքն ինձ չի վախեցնում,
ես մի փոքր նաև դեկորատոր եմ,
մի փոքր էլ ոճաբան,
այսպես ասած` ստիլիստ,
բայց իմ իրական գործը
գիշերն է,

Սադեղ Հեդայաթ. Քոռ Բու



Սադեղ Հեդայաթ صادق هدایت
(1903-1951թթ. Իրան)

Քոռ բու
(թարգմանությունների ժողովածու)

պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը

<<Տապան>> հրատարակչություն
Երևան, 1992թ.

.
Ես գրում եմ միայն լապտերի լույսից պատին ընկած իմ ստվերի համար: Պետք է ծանոթացնեմ ինձ նրա հետ:
.
Լռությունը այն լեզուն է, որ մենք չենք հասկանում:

Էզրա Փաունդ | Ezra Pound

(1885-1972թթ. ԱՄՆ)
ՀՅՈւ ՍԵԼՎԻՆ ՄՈԲԸՐԼԻ
(Շփումներ և կյանք)

4
Սրանք կռվեցին, համենայն դեպս,
ոմանք` հավատով,
pro domo*, համենայն դեպս,
Ոմանց արյունն է եռում,
ոմանք հանուն արկածի կռվեցին,
ոմանք` թուլության վախից,
ոմանք` մտացածին սիրուց առ սպանդ
հետո սովորեցին...
սարսափով սովորեցին սեր առ սպանդ.

Էնն Սեքսթըն | Anne Sexton

(1928-1974թթ. ԱՄՆ)


Ի ՓԱՌԱԲԱՆՈւՄՆ ԻՄ ԱՐԳԱՆԴԻ

Ամեն ոք իմ մեջ թռչուն է:
Թափահարում եմ բոլոր թևերս:
Ուզում էին քեզ կտրել-հանել.
բայց չեն անի:
Ասացին` դու չափազանց դատարկ ես,
բայց դու դատարկ չես:
Ասացին` դու մահացու հիվանդ ես,
բայց սխալվեցին:
Դու երգում ես աշակերտուհու պես:
Քեզ չեն պատառոտել:

Հաճելի ծանրություն,
ի փառաբանումն կնոջ, որ ե՛մ
և կնոջ ոգու, որ ե՛մ
և գլխավոր էակի, և նրա հմայքի,
որ երգում եմ քեզ համար: Համարձակվում եմ ապրել:

Հրաչյա Սարուխան

(1947-2016թթ.)

ԱՅՍ ԳԻՇԵՐ
Անետին
Տերևների տակ թող սերը քնի:
Մոմերը հալվեն կաթիլ առ կաթիլ:
Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի…

Ատի'ր, խնդրում եմ, շուրթերս ատիր:

Սալվադոր Դալի | Salvador Dali

(1904թ. մայիսի 11 - 1989թ. հունվարի 23)


- Երբ ես արթնանում եմ առավոտյան, - մի անգամ գրել է հալչող ժամացույցների և վառվող ընձուղտների ստեղծողը, - ինձ մի անհուն ուրախություն է համակում, որ ես Սալվադոր Դալին եմ: Նրա ամենասիրած գործերից մեկը տաղանդ դառնալն էր, և ահա միջոցը. <<Օ՜, Սալվադոր, քեզ հայտնի է իսկությունը տաղանդի. եթե վարվես ինչպես տաղանդը, կդառնաս տաղանդ>>:

6 տարեկանում նա ցանկանում էր դառնալ խոհարարուհի, այլ ոչ թե խոհարար, 7 տարեկանում` Նապոլեոն, մի խոսքով` փառասեր ու փողապաշտ մի խենթ սյուրեալիստ, որն ասում էր. <<Միակ տարբերությունն իմ և խելագարի միջև այն է, որ ես իսկապես խելագար չեմ>>:

Դալին, որ համարվում էր ժամանակակից արվեստի մեծագույն դեմքերից մեկը Պիկասոյի և Դյուշանի հետ մեկտեղ, իրեն համարում էր փրկիչ, որին տրված էր փրկելու գեղանկարչությունը <<մահացու վտանգից>>...

Արամ Մամիկոնյան

(ծնվ. 1991թ.)
լուսանկարը՝ Նառա Վարդանյանի
աղբյուրը՝ Գրեթերթ

*
Հիմա կարևորը չխելագարվելն է,
երբ ողերիս մեջ են խրում ասեղները՝
չփոփոխվող ուղղությունները
երամ-ոհմակներիս,
ու չեն հերիքում բառերը,
մայրամուտները,
ծխախոտը,
ապտակներդ,
ձայնի բարձրությունը,
հարվածների ծանրությունը,
փողը...
...չեն հերիքում..

Կներեք, պապ, մամ,
ուզում եմ սպանել ձեր սիրած հերոսին
բոլոր բանաստեղծություներիս մեջ...
...ձեր տղեն բանի հեչ պետք չեկավ...

Արտեմ Հարությունյան. Նամակ Նոյին



Արտեմ Հարությունյան
(ծնվ. 1945թ.)

Նամակ Նոյին
(բանաստեղծություններ)

<<Ապոլլոն>> հրատարակչություն
Երևան, 1997թ.

ՆԱՄԱԿ ՆՈՅԻՆ ԿԱՄ ՀՈՒՅՍԻ ԱՀԱԳՆԱՑՈՒՄ

Այսօր ծնվեց տարօրինակ մի պատմություն.
երեկ ինձ այցի եկավ Նոյն ինքը,
լաստանավ արարող նույն դեմքը,
ժամը 4-ն էր, ցույցից հետո ծնվող
մայրամուտը
ամեն ինչ պարուրել էր մառախուղով:
- Նո՛յ, - ասացի, - նիհա՛ր ես, ծարավի՛,
բայց ես հույսով լեցուն, չնայած ջրհեղեղը
նոր էր սկսվում,

Ոստիկանական լրատու

photo by Anders Peterson

Ուշադրություն,
ևս մի հետաքրքիր տեղեկություն,
20–րդ դարի վերջին, ժամը 16 անց 15 րոպեին,
հայ ժողովուրդը դուրս է եկել իր հայրենիքից
և այլևս չի վերադարձել...
Արտաքին նշանները՝ բազմադարյան, բազմաչարչար,
տաղանդավոր, աշխատասեր, համբերատար,
աչքերի մեջ անսահման թախիծ
սիրտը կոտրված մի քանի տեղից...
Տեսնողներին խնդրում ենք շտապ հայտնել պառլամենտ, 

որին մի քանի օրով ժողովուրդ է հարկավոր
նոր ընտրությունների համար...


Արարատ Մկրտումյան. Մի հայրենիք ավելի

 


Արարատ Մկրտումյան 

(1957-1988թթ. Հայաստան)

Մի հայրենիք ավելի
(բանաստեղծություններ)

<<Նաիրի>> հրատարակչություն
Երևան, 2007թ.






ԷԼԻ ՄԻ ԵՐԳ ՔՈ ՄԱՍԻՆ` ՍԵՐ

Հորինի՛ր ինձ,
մի վերջին անգամ հորինի՛ր ինձ,
այս քարափի ծերպին, իբրև մասրենու բոց
նոյեմբերյան ցրտում:
Ես գիտեմ,
շուտով ձյուն է թափվելու
վիրակապի նման
և շոյանքի:

Ես արդեն վախենում եմ ասել` կարոտել եմ,
ես արդեն վախենում եմ նայել իմ ձեռքերին,