Շառլ Ազնավուր

(ծնվ. 1924թ. մայիսի 22)

ՈՎ ԵՄ ԵՍ...

ապրում եմ մենակ`
մորս հետ,
շատ հին բնակարանում`
Sarasate փողոցի,
ինձ շրջապատող ընկերներն են
տառապանքը, երկու դեղձանիկն
ու մի կատու:
հաճախ մորս հանգիստ թողնելու համար
դուրս եմ գալիս թափառելու..
..և խոհանոցում եմ.
եփում եմ, լվանում, մաքրում,
մեքենան գործի դնում,
աշխատանքն ինձ չի վախեցնում,
ես մի փոքր նաև դեկորատոր եմ,
մի փոքր էլ ոճաբան,
այսպես ասած` ստիլիստ,
բայց իմ իրական գործը
գիշերն է,
ես կերպարանափոխվում եմ,
ես արտիստ եմ,
ես ունեմ շատ առանձնահատուկ համար,
որտեղ ներկայանում եմ մերկ:
սթրիպտիզից հետո
սրահում տեսնում եմ,
որ տղամարդիկ չեն հավատում իրենց աչքերին.
<<Օ՜հ, ես տղամարդ եմ>>
ինչպես նրանք են ասում:

կեսգիշերվա երեքին
տարբեր սեռի ընկերներով
որևէ պատահական տաբակ-ակումբում
գնում ենք ուտել-խմելու,
և մեր սրտերը միմյանց առաջ բացում `
առանց բարդույթի,
բացահայտում ենք ճշմարտություններ,
այն մարդկանց, որոնց քթերը
դեռ կայֆի տակ են,
բայց դա անում ենք հումորով,
բառախաղով,
թույլ կծուով,
մենք հանդիպում ենք ուշացածներին,
որոնք ապշեցնելու համար
քայլում են` օրորվելով սեղաններին,
նրանք հույս ունեն մեզ նմանվել,
խենթ աղքատներ են ձևանում,
ծիծաղելի է.
շարժուձևը, բարձր խոսելը,
աստվածներ, տենորներ
խաղալը,
անմիտ է…
այդ հումորներն
ինձ թույլ են տալիս սառը լինել,
դա ճիշտ է.
ես տղամարդ եմ, օ՜հ,
ինչպես նրանք են ասում:

այն ժամին, երբ ծնվում է նոր օրը,
ես վերադառնում եմ`
գտնելու իմ շահած
մենությունը,
ես հանում եմ իմ թարթիչները, կեղծամը`
ինչպես մի խեղճ դժբախտ ծաղրածու
ձանձրույթից,
պառկում եմ, բայց չեմ քնում,
մտածում եմ իմ սերերի մասին`
առանց ուրախության,
եթե ծիծաղելի է,
այն աստվածային գեղեցիկ տղայի մասին,
ով առանց ոչինչ անելու
կրակ գցեց
հիշողությանս մեջ,
բերանս երբեք չի համարձակվի
խոստովանել նրան իմ մեղմ գաղտնիքը,
իմ քնքուշ դրաման,
քանի որ բոլոր իմ պոռթկումների օբյեկտը
իր ժամանակի ամենալուսավոր պահն
անցկացնում է
կանանց անկողիններում,
ոչ ոք չունի իրավունք
ճշմարտության մեջ
ինձ հանդիմանելու,
ինձ դատելու,
և ես հաստատում եմ.
- դա բնույթն է,
որ միայն պատասխանատու է,
եթե
ես տղամարդ եմ, օհ,
ինչպես նրանք են ասում…


Ֆրանսերենից թարգմանեց ՌՈւԶԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

                           Charles Aznavour - What Makes a Man (անգլերեն տարբերակը)

6 comments:

  1. Anonymous24.5.12

    և սա նշանակում ա, որ Ազնավուրը արվամոլ ա???????

    ReplyDelete
  2. Սա նշանակում է էն, ինչ դու հասկացար, եթե էդպես ես ընկալել, ուրեմն, ուրեմն...

    ReplyDelete
  3. Gagik Batikian27.5.12

    Այս երգով 1972ին Ազնաւուրը միացաւ այն հզօր շարժմանը, որ ձեւաւորուել էր Եւրոպայում 1960ականներու վերջերէ` ի պաշտպանութիւն միասեռականներու իրաւունքներու. ելլելով ասկէ պնդել թէ նա միասեռական էր, ի հարկէ սխալ է, միգուցէ եւ է, բայց երգով կարելի չէ նման եզրայանգում ընել. Բայց, այնուամենայնիւ, մէկ բան պարզ է, Ազնաւուրը սիրոյ երգիչ է, եւ իրեն համար ոեւէ էական նշանակութիւն չէ ունեցած երբեւէ այդ սէրը երկսեռ է թէ միասեռ, նա միշտ վեր է եղած նման նեղ մտածողութենէ - զգացմունքը զգացմունք է, մնացեալը ` երկրորդական:

    ReplyDelete
  4. կարծում եմ` DIY-ի դեպքերից հետո ծայրահեղությանը ծայրահեղացնելով պատասխան տրվեց, էս երգն ինձ համար դիրքորոշում է, որին արժի ականջալուր լինել:

    ReplyDelete
  5. Ափսոս, թարգմանությունը լավ արված չէ, անգամ շատ անփույթ է: Տպավորություն է, որ թարգմանողը տեքստի ասելիքի մեջ լիովին չի մտել ու դրանից մեծապես տուժել է թարգմանությունը...

    ՀԳ. միգուցե խիստ էին խոսքերս, բայց իսկապես էդպես է

    ReplyDelete
    Replies
    1. Marina, 3տ. ուշ եմ պատասաանում, վստահ էլ չեմ կկարդաք )), որովհետև ՖԲ-ի memories-ից հայտնվեցի ՀՍ-ի բլոգում:
      Ասեմ՝ ես եմ թարգմանել: Իրականում, ՀՍ-ը Ֆբ-իս նոթատետրի թարգմանությունն է տեղադրել, որտեղ նշել եմ՝ իմ ձևով թարգմանած ու փոխած, ՖԲ-ի ընկերներիս համար է:
      Իրական թարգմանությունը կարող եք Բլոգումս տեսնել՝ փաբլիք:
      գուցե անփույթ է, կամ չեմ զգացել, դա ձեր կարծիքն է.. ես հատուկ անփույթ եմ արել, ցաքուցրիվ, որովհետև նման տրամադրության տակ եմ եղել ու այդպես եմ զգացել բառերը.. իրական թարգմանությունը, եթե հետաքրքիր է, այստեղ նայեք՝ http://ruzanpet.blogspot.am/2014/05/charles-aznavour-comme-ils-disent.html
      թե կուզեք կարծիք հայտնեք, կպատասաանեմ :)

      Delete