photo by Anders Peterson |
Ուշադրություն,
ևս մի հետաքրքիր տեղեկություն,
20–րդ դարի վերջին, ժամը 16 անց 15 րոպեին,
հայ ժողովուրդը դուրս է եկել իր հայրենիքից
և այլևս չի վերադարձել...
Արտաքին նշանները՝ բազմադարյան, բազմաչարչար,
տաղանդավոր, աշխատասեր, համբերատար,
աչքերի մեջ անսահման թախիծ
սիրտը կոտրված մի քանի տեղից...
Տեսնողներին խնդրում ենք շտապ հայտնել պառլամենտ,
որին մի քանի օրով ժողովուրդ է հարկավոր
նոր ընտրությունների համար...
Հովհաննես Գրիգորյան
Դժվար հարց ա...
ReplyDeleteդե եթե առասպելի համար էլ ա դժվար...
ReplyDelete