Արամ Մամիկոնյան

(ծնվ. 1991թ.)
լուսանկարը՝ Նառա Վարդանյանի
աղբյուրը՝ Գրեթերթ

*
Հիմա կարևորը չխելագարվելն է,
երբ ողերիս մեջ են խրում ասեղները՝
չփոփոխվող ուղղությունները
երամ-ոհմակներիս,
ու չեն հերիքում բառերը,
մայրամուտները,
ծխախոտը,
ապտակներդ,
ձայնի բարձրությունը,
հարվածների ծանրությունը,
փողը...
...չեն հերիքում..

Կներեք, պապ, մամ,
ուզում եմ սպանել ձեր սիրած հերոսին
բոլոր բանաստեղծություներիս մեջ...
...ձեր տղեն բանի հեչ պետք չեկավ...


Հիշողություն...
...գզգզված նայրդեր,
մազեր,
«ասկոֆեն-պ»-ով չբուժվող գլխացավ,
թունդ թեյ...
...մամ, պապ,
ինձ գնացքը տանում է
ու ճանապարհի կեսին մոռանում,
թե ուր է տանում...

Ամեն ինչ հնարավոր է
ու ստույգ պատահական...
...գիշերները...
...սեքսը`
միայն որպես երկու գլանակ սիգարետի միջև
խցկված անցանկալի ժամանակահատված...
...գիշերները...
...պարապությունը, շատախոսությունը`
որպես թմրամոլ մտքեր...
...փափուկ տարածություն
մի երկու ժամ
մինչև հոդերդ
մեռելի պես չլինելու հնարավորություն...
...գիշերները...
…դատարկված քնաբերների տուփերի
անձգության մեջ…

...ու առավոտները, որ ճշգրիտ բաղադրատոմս ունեն՝
մեկ թեյի գդալ լուծվող սուրճ,
մեկ թեյի գդալ շաքարավաղ,
250մլ եռացրած ջուր...
բայց արդեն որերորդ առավոտն է,
որ վաղը չի սկսվում,
ու գնացքը տանում է,
պապ, մամ,
ու գնացքը տանում է...
...գիշերներս,
ինձ՝
առավոտներում շփոթված...


*
Նա սակարկել գիտի,
այնպես որ հերթական անգամ
կշոշափես գրպանիդ դատարկությունը…

Ու քամիներդ խաղ կտան փեշերի հետ,
ազդրերով ի վեր բարձացող
քամիներդ…
…նա կհեռացնի ազդրերը,
կոնքերի մեջ կընդունի
ժանգոտվող տղամարդկությունդ…
… նա քեզ սակարկել գիտի…

Դու կհանգցնես հեթական գլանակը,
կճմրթես Ռեդ Բուլի դատարկ թիթեղյա տուփը,
կհանգցնես հաջորդ գլանակը
(գինին այլ համ ունի էս զիբիլից ու նրանից հետո)…
…կհանգցնես վերջին գլանակը…

Կազատվես սենյակիդ ներկայությունից,
ու քաղաքը կշնչի դեմքիդ
անցումի ծանր միզահոտը,
մյուս անցումի էլ ավելի ծանր միզահոտը,
քո,
արդեն փակվող սրճարանների
կիսդատարկությունը,
պոդիումային թեթևամիտների պես
երկար ու բարակ
ձգվող մայթերի անծայրությունը…
…քաղաքը կշնչի քեզ…

Կեղծ,
ինչպես համբուրվելը սեքսից առաջ,
և անկեղծ,
ինչպես համբուրվելը սեքսից հետո…
...դու,
նա,
մարդիկ,
ու գեղեցիկ մարդիկ…
…դասարանի գերազանցիկ աշակերտուհու
անտանելի պարտաճանաչությամբ կրկնվող
գիշեր-ցերեկները
քո փող չկա-ն,
նրա շրխկացող սենյակի դուռը…

Նա քեզնով սակարկել գիտի
անվերջակետ,
անվերջակետ…


*
Վեր կենամ,
քայլեմ առավոտներով,
հորանջեմ
գեղեցիկ բառեր,
անիմաստ տողեր...
Սուրճը՝ անպայման,
սուրճի հետք սպիտակ
երեկ փոխած վերմակիս՝
ըստ ցանկության...

Վեր կենամ,
մարսեմ օրը,
հասած, լխճված կարալյոկը,
բոլոր խաչմերուկները,
հեքիաթները,
որոնցից դեռ մանկուց եմ վախեմում...

Վեր կենամ
ու ամեն ինչից
մի քիչ, մի քիչ
չհասցնեմ,
երեկոյան թառամեմ
քառասունն անցների
ձգված կախված,
ձգված կախված,
ձգված
ու մեկ է էլի կախված
մաշկի պես...

Վեր կենամ,
կախվեմ առավոտներից,
գտնեմ ու կորցնեմ
ինձ ու նմաններիս,
որ, օր, քեզ
ոռնուուուուուու՜մ ենք,
ոռնուուուուուու՜մ ենք...

Անարձագանք
մեռնում-փրկվում ենք,
բոլոր կայքերից ջնջվում,
մաքրում ենք
բոլորին… մեզնից...

Վեր կենամ
առավոտներից,
անպետք բառից...
...բառերից
վեր կենամ...

ՈւՇԱՑՈւՄ

Խցանումներով քաղաք,
խցանված քաղաք...

Մենք խաղում ենք մեր սերը
ժամ առ ժամ,
քայլ առ քայլ,
և հնարավոր է`
մինչև մահը չբաժանի մեզ...

Դու լցվում ես տողերիս մեջ
ու փչացնում
իմ գուցե ամենալավ
բանաստեղծությունը
(անկեղծությունից)...

Խաչմերուկները շատ են,
ու եթե երրորդին չէ,
չորրորդին հաստատ կշփոթվեմ...
...ու հիստերիկ մտափոխումները լուսացույցի՝
կանաչ, դեղին, կարմիր,
ինձ հեռու կշպրտեն...

...ներիր իմ բոլոր տարօրինակությունները,
նույնօրինակությունները,
իրարանցումները,
իրականությունները,
խզմզված հետագծերը,
կանոնավոր եզրագծերը,
շիկացումները,
շոշափումները...
...ինձ...

…ես էլ ավելի լավ կխաղայի մեր սերը,
եթե չլինեին
կոշիկներիս թելերին խճճված
քաղաքային խցանումները...
...ընկնում եմ...

Կքայլեի քո կողքից,
դիմացից,
հետևից,
մյուս կողքից,
վրայից,
տակից,
միջով
չոր,
չոր,
չոր...



2 comments:

  1. վաղ առավոտ է ու ներսումս մի խռովք է արթնանում՝, ասես հեղափոխական
    ...շա՜տ հավանեցի

    ReplyDelete
  2. Արաքս ջան, ինձ համար էլ նոր զարթնած առավոտ է ու հենց նոր եմ տեսնում քոմենթդ:))

    ReplyDelete