ՔԱՅԼՈւՄ ԷԻ
Քայլում
էի
քաղաքի
ու
անձրևի
միջով
հետո
հիշեցի
որ
երեկ
իմ
սենյակում
կարգին
ցուրտ
էր
իսկ
մենք
սկզբում
հավեսով
հանվել
էինք
ու
գրկել
իրար
գրկեցինք
ու
սառած
մնացինք
հետո
մի
տեսակ
տխրեցինք
ես
նայեցի
կրծքիդ
ու
դողդղալով
հարցրեցի
էս
պտուկիդ
խալը
բնածին ա
Ծիծաղեցինք...
ԱՄԱՉՈւՄ ԷԻ
Ամաչում էի
դու ժպտում էիր, իսկ ես առաջին անգամ էի ժպիտ տեսնում
Ամաչում էի
որ մոռացել էի ոնց են «բարևը» տառերով գրում
Ամաչում էի
երբ գիշերը հնարավոր է ծալվեր քո ոտքը և բացվեր ուսդ
Ամաչում էի
երբ պատկերացնում էի քեզ առավոտյան զարթնելիս, անկողնուց բարձրանալիս, ատամի խոզանակը ջղային բանեցնելիս, ընկերուհիներիդ հետ հանդիպելիս, քննության պատրաստվելիս, երազելիս, արտասվելիս
Ամաչում էի
հպվել մաշկիդ. փաթիլն այնքան փխուր է
Ամաչում էի
երբ սուրճ էիր բերում. խոնարհում էի աչքերս ու խոնարհված աչքերս շունչ էին առնում,
երբ շորիդ ծալքը քսվում էր ծնկիս, բայց արդեն հեռվում` թախծոտ շրշյունով
Ամաչում էի
որ օծանելիքիդ բույրը երկար ժամանակ կմնա այտիս ու ձախ աչքիս թարթիչին
Ամաչում էի
յասամաններ նվիրել քեզ, անվերջ մտածում էի` հիմա փունջը որ ձեռքով են մեկնում
Ամաչում էի
մատներիդ նայել. մտածում էի նրբությունից կմեռնեմ
Ամաչում էի
գիրք նվիրել. մտածում էի լուծումը պարզ է
Ամաչում էի
մոտդ տխրել. մտածում էի տխրությունը կորցրել է իր վաղեմի հմայքը
Ամաչում էի
մազերիդ նայել, որովհետև հենց հայացք էի նետում նրանց, հազիվ էի զսպում
ցանկությունս մխրճվելու տատանումներիդ մեջ
Ամաչում էի
դեմքիդ երկար նայել, որովհետև հայացքս սահում էր ու քարանում դողացող շրթունքներիդ
Ամաչում էի
հարցնել` դու գիժ ես. մտածում էի անիմաստ ա
Ամաչում էի
վախենալ քեզնից. ես ուժեղի համբավ ունեմ
Ամաչում էի
հետդ մենակ մնալ. ինչ անհեթեթ տեսք կունենայի
Ամաչում էի
ստել քեզ, որովհտև դժվար քեզ ստած չլինեն
Ամաչում էի
որ կզգաս իմ զգայուն լինելը, որովհետև ես դրանից շատ եմ տառապում
Ու հիմա
Ամաչում եմ
Ամաչում եմ
որ հանկարծ դու կգնաս, իսկ ես ծնկի կգամ ու կյանքում առաջին անգամ առանց ամոթի
կաղոթեմ Աստծուն
Տեսնել Արամ Պաչյանից այլ հրապարակումներ
No comments:
Post a Comment