Ես խաղում եմ, Արթուր թագավոր,
չգիտեմ` կհաղթահարես խաղը ու խաղից հետո
ում կսիրես
թագավորների մեջ ամենաթագավոր,
որ թիթեղե մատները սահեցնում է
մարմնիս երկայնքով
ու շերտ առ շերտ,
բարակ-բարակ մաշկս մնում է
ձեռքերիդ տակ
Պաբլո Ներուդա | Pablo Neruda
Ռոին Աբուսելիձե | როინ აბუსელიძე
(ծնվ. 1988թ. Վրաստան)
ԲՈՂՈՔ
ԿՈՒԼԻՍՆԵՐԻՑ
(ընթերցումներ
հայելու մեջ)
Ծեր
անտենաների առաստաղներին մառախուղ է նստել:
Վարագույրները
փակել են ճաքճքված ապակիների բերանները:
Վրացերեն
է անձրևում: Դու գիշերը լուսացնում ես մահվան հետ
ու
վերջանում ես ինչպես վատ ֆիլմ: Որովհետև ապրեցիր քո ճանապարհը
ուրիշի
ծեսերով - ուղիղ քսան տարի: Եվ աշխարհը ներծծեցիր քո մեջ:
Բանաստեղծության
փոքրիկ տետրի մեջ արտագրեցիր Աստվածաշունչը`
ծայրից
ծայր: Անձրևն անտարբեր գալիս է ու գալիս... սենյակում կաթում են մտքերը,
իսկ դու
գրում ես, ու կարծես ձկնորս լինես, որ լինել թե չլինել է որսում:
Լիլիթ Կարապետյան. Ասֆալտի և երկնքի միջև
Լիլիթ Կարապետյան
(ծնվ. 1990թ. ապրիլ 1, Հայաստան)
Ասֆալտի և երկնքի միջև
(պատմվածքներ)
ՀԳՄ հրատարակչություն
Երևան, 2009թ.
Բանալի
Սիրել, նշանակում է նայել ոչ թե իրար, այլ նույն ուղղությամբ:
Անտուան դը Սենտ Էքզյուպերի
Գիտեմ, որ գալու ես: Հաստատ գիտեմ: Հիմա երևի քայլում ես մայթերով, աչքի անցկացնում խանութների ու պատերի ցուցանակները. «1կգ. մազը 250հազար դրամ» ու մտածում, որ կարող ես վաճառել իմ մազերը: Խուսափում ես փողոցներից և, ինչպես միշտ, օգտվում անցումներից:
Հենրիկ Էդոյան. Փողոցի բաժանվող մասում
Մոխիր
![]() |
| photo by Anders Petersen |
թույլ տուր դուրս գալ քո դագաղի միջից
թույլ տուր կապույտը սիրել
իմ շուրջը երկինքն է անսահման
դու մեռյալ ջրերի հմուտ նավավարն ես, ես սիրում եմ քո մահը,
որ հազարավոր վրձիններով գծում է մարմնիս քո սերը, քո կիրքը, արյունը քո
թող գնամ
ես պետք է գնամ
ես ձյուների միջով սլացա ուրիշի հետ
ես սիրեցի նրան
ֆոտոշարք. լոգարանի դռնից ներս
Արշալույսին հազիվ էի աչքերս փակել և հանկարծ զգացի, որ կարծես պայթեց ծովի ալիքների շառաչը, խուճապ տիրեց ծառերին և անցավ իմ սրտի միջով: Եվ այդժամ ես մտա լոգասենյակ ու հայելու վրա գրեցի.<<Դելգադինա-Նիհարիկ, իմ սեր, ահա և սկսվեցին Ծննդյան տոների քամիները>>:
Իմ ամենաերջանիկ հիշողություններից մեկը հոգեկան շփոթիս մասին հիշողությունն է, որն զգացի մի անգամ, ահա այսպիսի մի առավոտ` դպրոցից դուրս գալիս: Ինչ էր պատահել ինձ: Ուսուցչուհին ցրված ասաց ինձ.<<Ախ, որդիս, ախր քամիներն են>>: Ութսուն տարի անց ես ունեցա այդ նույն զգացողությունը, երբ արթնացա Դելգադինայի անկողնում, և դարձյալ դեկտեմբերն էր, որ եկել էր ճիշտ իր ժամանակին, դեկտեմբերն էր` իր թափանցիկ, մաքուր երկնքով, ավազաբքերով և տների տանիքները քշող ու փողոցներում աշակերտուհիների կիսաշրջազգեստները բարձրացնող պտտահողմերով:
Գաբրիել Գարսիա Մարկես. Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին
Գայանե Բաբայան. Մենապար
Գայանե Բաբայան
(1965-2010թթ. Հայաստան)
Մենապար
(բանաստեղծություններ)
<<Ապագա>> հրատարակչություն
Երևան, 2001թ.
*
Եվ ես, որ գզգված մի կատու էի`
Սիրատարփ ու ցինիկ,
Որ լիզում էր քրտինքդ աղի
Եվ չգիտեր էլ ինչ անի,
Եվ դու` որպես փողոցի լղար շուն,
Որին հաջողվել էր մի էգ կատու բռնել,
Երբ արդեն հոգնատանջ ու... վերջ`
Արդեն կրակ էինք երկուսս էլ.
Երբ կրակը արդեն պիտի թուլանար,
Ես վազվզում էի սենյակիդ չորս պատերի մեջ,
Մերկ ոտքերով ցատկոտում էի ապակիների վրա,
Գովում էի մարմինդ լղար, ձիգ շուն,
Պաբլո Ներուդա | Pablo Neruda
![]() |
| Պաբլո Ներուդա |
Հրաժեշտ
1
Քո ամենախորքերից նայում է մեզ
տխուր տղայիկը` ծնկած, ինչպես ես:
Հանուն այն կյանքի, որ հոսելու է երակներով նրա
մենք ագուցելու ենք մեր կյանքերն իրար:
Հանուն այս ձեռքերի, թաթիկների քո աղջկա,
մենք սպանելու ենք ու կառուցելու:
Հանուն քո աչքերի` մի օր լայն բացված այս երկրի վրա,
թաքցնելով արցունքներդ` հայտնված անակնկալ:
2
Պետք չի, սիրելիս:
Որովհետև էլ ոչ մի բան մեզ չի միացնի,
այլևս ոչ մի բան մեզ չի միավորի:
Ոչ մի ասված բառ` քաղցրացող քո բերանում,
և ոչ էլ բառերը, որ այդպես էլ չասվեցին:
Եվ անօգուտ է հեղեղը կրքերի` խշշացող մեզնից քիչ հեռու,
և մեր լացը, որ թողեցինք պատուհանից այն կողմ:
Առակ մասին մամաների սիրո
![]() |
| Gustav Klimt, Mother and Child |
- Հիշիր Երկրի վրա քո կատարած լավ բաները: Այդ ժամանակ քո մեջքին թևեր կաճեն, ու դու ինձ հետ միասին կգաս դրախտ:
- Ես երազում էի տուն կառուցել ու այգի տնկել, - հիշեց մարդը:
Անմիջապես երկու փոքրիկ թևիկ երևացին նրա մեջքին:
- Բայց ես այդպես էլ չհասցրեցի երազանքս իրագործել, - հոգոց հանեց մարդը, իսկ թևերն իսկույն անհետացան:
- Ես սիրում էի մի աղջկա, - ասաց մարդը, ու կրկին թևեր աճեցին:
- Ինչ լավ ա, որ իմ մատնության մասին ոչ ոք չիմացավ, - հիշեց մարդն, ու թևերն անհետացան:
Այսպես մարդը հիշեց թե լավը, թե վատը, ու թևերը մեկ աճում էին, մեկ անհետանում: Վերջ ի վերջո
Էդուարդ Հախվերդյան. Գնում եմ էտյուդի
Հակոբ Մովսես. Բանաստեղծություններ
(ծնվ. 1952թ. Հայաստան)
Բանաստեղծություններ
<<Նաիրի>> հրատարակչություն
Երևան, 2005թ.
ՖԼՈՐԱ
Գիշերվա քամի՞ն շշնջաց դարձյալ:
Ջրերին իջած ա՞ստղ էր հուրհրան...
Ի՞նչ անուններ են գիշերով բուրում
մեր շրթունքները: -
Ով մերը չեղավ` կանչում ենք նրան: -
Ում կորցրեցինք` նա մնաց մերը:
Ում կորցրեցինք... Ինչպես վարդը այն
անցած մայիսի վարդը բուրավետ,
որի չորացած թերթերը սակայն
մենք մի սիրելի գրքի էջերում,
չգիտես ինչու, պահում ենք հավետ:
Իմ հիշողության պարտեզների մեջ
քեզ ինչպե՞ս կանչեմ,
ինչպե՞ս կրկնեմ անունը քո թանկ:
- Բայց անուններ կան, որ պիտի չասենք,
այլ գիշերվա մեջ, հանկարծ զարթնելով,
պիտի հեկեկանք:
Անդրեյ Տարկովսկի | Андрей Тарковский
(1932թ. ապրիլ 4 -1986թ. դեկտեմբեր 29, Ռուսաստան)
Ես մի բան գիտեմ. երբ քնում եմ, ոչ վախ եմ զգում, ոչ հույս, ոչ դժվարություն, ոչ երանություն: Շնորհակալություն նրան, ով ստեղծել է քունը: Այն նույնն է բոլորի համար, միակ կշեռքը, որի վրա հավասար են հովիվն ու արքան, անխելքն ու իմաստունը: Մի բանով է վատ. ասում են, խորը քունը շատ նման է մահվանը:
Ես մի բան գիտեմ. երբ քնում եմ, ոչ վախ եմ զգում, ոչ հույս, ոչ դժվարություն, ոչ երանություն: Շնորհակալություն նրան, ով ստեղծել է քունը: Այն նույնն է բոլորի համար, միակ կշեռքը, որի վրա հավասար են հովիվն ու արքան, անխելքն ու իմաստունը: Մի բանով է վատ. ասում են, խորը քունը շատ նման է մահվանը:
Ինչ սխալ ենք մենք ապրում: Մարդն իրականում հասարակության կարիք չունի, այդ հասարակությունն է, որ մարդու կարիք ունի: Հանրությունը ստիպողական պաշտպանությունն է, ինքնապահպանումը: Մարդը, ի տարբերություն հոտային կենդանու, պետք է ապրի մենակ` բնության գրկում, կենդանիների, բույսերի կողքին ու շփման մեջ հենց նրանց հետ... Ի՞նչ է հարկավոր դրա համար:
Ջերոմ Կ. Ջերոմ | Jerome Klapka Jerome
Մի անտաղանդ կատակերգու առաջարկեց Ջերոմին հարյուր ֆունտով վաճառել իր բոլոր հումորները:
- Երկուսիս համար էլ այս գործարքը շահավետ չի: Եթե ինձ մոտ փող տեսնեն, կմտածեն` ես գողացել եմ, իսկ եթե քեզնից իմ հումորները լսեն, կմտածեն, որ դու ես գողացել:
*
Մենք խմում ենք մեր առողջության կենացը ու փչացնում մեր սեփական առողջությունը:
*
Տղամարդու վզին փաթաթված բարի կնոջ ձեռքերը փրկօղակ են` նետված երկնքից ճակատագրի կողմից:
Էդուարդ Հարենց. Լեթարգիական արթնություն
(Ծնվ. 1981թ.)
Լեթարգիական արթնություն
(բանաստեղծություններ)
«Անտարես»
հրատարակչություն
2012թ. Երևան
ՕՐՈՐՈՑԱՅԻՆ ՀՈՐՍ ՀԱՄԱՐ
Հա՛յր իմ, որ երկնքում չես,
իջիր երկնքից...
Գիտակցի՛ր ծաղիկն այս,
որ երբեք քեզ չտրվեց` ի
նշան սրտի,
ճանաչի՛ր ափերն այս,
որ ծափերով քեզ կրկին չեն
կանչելու Բեմ,
վերհիշի՛ր աչքերն այս` կնոջ,
որ չկլլեցին թարթիչ առ
թարթիչ` անունիդ արյունը.
շնչի՛ր թանաքն այս` բարձիդ վրա,
որ ծանրացավ ծոծրակիդ,
մի՛ լսիր, այլ նայի՛ր ձայնիս,
Ռաբինդրանաթ Թագոր. Սահմանների սահմանից անդին
Subscribe to:
Posts (Atom)











.jpg)