Մի անտաղանդ կատակերգու առաջարկեց Ջերոմին հարյուր ֆունտով վաճառել իր բոլոր հումորները:
- Երկուսիս համար էլ այս գործարքը շահավետ չի: Եթե ինձ մոտ փող տեսնեն, կմտածեն` ես գողացել եմ, իսկ եթե քեզնից իմ հումորները լսեն, կմտածեն, որ դու ես գողացել:
*
Մենք խմում ենք մեր առողջության կենացը ու փչացնում մեր սեփական առողջությունը:
*
*
Մի անգամ Ջերոմին հարցրեցին, թե ինչ է մտածում կանանց ու նրանց սովորությունների մասին:
- Եթե երկու կին հայտնվեն անմարդաբնակ կղզում, ամեն օր պիտի վիճեն, թե զարդարվելու համար ինչ ծովային կրիաներ ու թռչունների փետուրներ են պետք, թզի տերևներից էլ ամեն օր նոր հագուստ կհորինեն:
թարգմ. անգլերենից հասմիկ սիմոնյանը
2011
No comments:
Post a Comment