(ծնվ. 1988թ. Վրաստան)
ԲՈՂՈՔ
ԿՈՒԼԻՍՆԵՐԻՑ
(ընթերցումներ
հայելու մեջ)
Ծեր
անտենաների առաստաղներին մառախուղ է նստել:
Վարագույրները
փակել են ճաքճքված ապակիների բերանները:
Վրացերեն
է անձրևում: Դու գիշերը լուսացնում ես մահվան հետ
ու
վերջանում ես ինչպես վատ ֆիլմ: Որովհետև ապրեցիր քո ճանապարհը
ուրիշի
ծեսերով - ուղիղ քսան տարի: Եվ աշխարհը ներծծեցիր քո մեջ:
Բանաստեղծության
փոքրիկ տետրի մեջ արտագրեցիր Աստվածաշունչը`
ծայրից
ծայր: Անձրևն անտարբեր գալիս է ու գալիս... սենյակում կաթում են մտքերը,
իսկ դու
գրում ես, ու կարծես ձկնորս լինես, որ լինել թե չլինել է որսում:
Ցանկություններիդ
մատուցել ես անսահման տարածքներ, ու զգացմունք ես փնտրում:
Մինչ
քներակներդ կմիացնեն տողերն իրար, ավելի լավ է միացնես երաժշտությունը
և եթե
երաժշտության մեջ նախընտրում ես տասնվեց տողանի բանաստեղծությունը
ստացվում
է այնպես, որ պարում ես ուրիշի նվագի տակ... կամ կրկնվում ես
կամ ծեր
անտենաներին նստած մառախուղը նորից ծաղրում է
քո
նպատակներին հասնելու կարողությունը...
Դու
արդեն ներել ես բոլորին, և գիշերվա հետ գիշեր ես լուսացնում,
իսկ ամեն
առավոտ մեկ օրով և ևս մեկ բանաստեղծությամբ ծերանում ես:
ռուսերենից
թարգմանեց ՏԱԹԵՎԻԿ
ԽՈւՐՇՈւԴՅԱՆԸ
ՀԱՅՐՍ
Գիշեր` ի
միջի այլոց,
Զգացմունքների
զուգադրում,
Դժվարացել
է կարգին
Բանաստեղծի
խնդիրը,
Եվ արդ
գրելու տենչս
Ինքն է
արդեն ինձ գրում:
Եվ հոր
նման հիմա
Պակասում
է հայրս:
Քամին
նարինջ է ուտում է ծառերին:
Ես`
պատուհանին հայացքս պլշած,
Հույսն է
կարևոր, թե հավատում ես. -
Հույսին
թևանցուկ` փողոցներով մեկ
Մաշվում
եմ անշտապ ու համոզվում. շատ
Աննկատելի
Փողոց է
հայրս:
Ոչ մի
տեսակի ազդեցությամբ
Շարունակվում
եմ լուռ, անծես.
Ճշմարտության
քրոնիկոն -
Կտրատեցի
ճյուղերն օրվա:
Ինչ-որ
մեկը չի հավատում...
Ու ես
իրոք ասում եմ ձեզ.
Դարաշրջանն
է
Իսկ և
իսկ հայրս:
Պարզ է.
ինչպես կարգն է,
Բանաստեղծությունն
էլ է ծերանում,
Պարտվեցիր
դու և լուռ
Անկյունում
կուչ եկար,
Երբեմն
հայրերն էլ,
Հայրերն
էլ կենդանի ծերեր են ու
Ստեղծում
են մահացած
Հայրերի
հաբիտուսներ:
Սիրած
ֆիլմի կադրերի պես`
Մանկությունս
դաս-դաս
Անցնում-կորչում
է հազվադեպ
Հումորի
նման...
Ամեն ինչ
թողնենք -
Ոչ ավել,
ոչ պակաս
Հենց այս
մի տողն է
Հայրս,
խեղճ հայրս...
Գիշեր է,
ու երդվում եմ,
Զգացմունքներ
է զուգադրելու,
Սարսափելի
դժվար է
Բանաստեղծի
խնդիրը,
Եվ
այդքան շատ, ուժեղ է ու
Մեծ`
ցանկությունս գրելու,
Եվ
այդքան շատ, այդպես հատուկ`
Նաև իմ
անունն է հայրս:
ռուսերենից
թարգմանեց ԷԴՈւԱՐԴ
ՀԱՐԵՆՑԸ
No comments:
Post a Comment