Արշալույսին հազիվ էի աչքերս փակել և հանկարծ զգացի, որ կարծես պայթեց ծովի ալիքների շառաչը, խուճապ տիրեց ծառերին և անցավ իմ սրտի միջով: Եվ այդժամ ես մտա լոգասենյակ ու հայելու վրա գրեցի.<<Դելգադինա-Նիհարիկ, իմ սեր, ահա և սկսվեցին Ծննդյան տոների քամիները>>:
Իմ ամենաերջանիկ հիշողություններից մեկը հոգեկան շփոթիս մասին հիշողությունն է, որն զգացի մի անգամ, ահա այսպիսի մի առավոտ` դպրոցից դուրս գալիս: Ինչ էր պատահել ինձ: Ուսուցչուհին ցրված ասաց ինձ.<<Ախ, որդիս, ախր քամիներն են>>: Ութսուն տարի անց ես ունեցա այդ նույն զգացողությունը, երբ արթնացա Դելգադինայի անկողնում, և դարձյալ դեկտեմբերն էր, որ եկել էր ճիշտ իր ժամանակին, դեկտեմբերն էր` իր թափանցիկ, մաքուր երկնքով, ավազաբքերով և տների տանիքները քշող ու փողոցներում աշակերտուհիների կիսաշրջազգեստները բարձրացնող պտտահողմերով:
Գաբրիել Գարսիա Մարկես. Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին
|
Օդրի Հեփբյորն |
|
Ջոան Քոլինզ |
|
Մառլեն Դիտրիխ |
|
Վուփի Գոլդբերգ |
|
Ֆրիդա Կալոյի լոգարանը |
|
Ջոն Լենոն, Յոկո Օնո |
|
Պաբլո Պիկասո |
|
Սալվադոր Դալի |
|
Էռնեստ Հեմինգուեյ |
|
Գաբրիել Գարսիա Մարկես |
|
Իվ Առնոլդ |
|
Չարլի Չապլին |
ինչպես միշտ, համով ու հումորով
ReplyDeleteՆերուդան պոեզիայի մասին ասում էր` պոետի գործը նեղ անձնական գործ է` արված բոլորի համար, հիմա բլոգն ա` ես անում եմ իմ համար, նայում են շատերը:)
ReplyDelete