Անդրեյ Տարկովսկի | Андрей Тарковский

(1932թ. ապրիլ 4 -1986թ. դեկտեմբեր 29, Ռուսաստան)

Ես մի բան գիտեմ. երբ քնում եմ, ոչ վախ եմ զգում, ոչ հույս, ոչ դժվարություն, ոչ երանություն: Շնորհակալություն նրան, ով ստեղծել է քունը: Այն նույնն է բոլորի համար, միակ կշեռքը, որի վրա հավասար են հովիվն ու արքան, անխելքն ու իմաստունը: Մի բանով է վատ. ասում են, խորը քունը շատ նման է մահվանը:

Ինչ սխալ ենք մենք ապրում: Մարդն իրականում հասարակության կարիք չունի, այդ հասարակությունն է, որ մարդու կարիք ունի: Հանրությունը ստիպողական պաշտպանությունն է, ինքնապահպանումը: Մարդը, ի տարբերություն հոտային կենդանու, պետք է ապրի մենակ` բնության գրկում, կենդանիների, բույսերի կողքին ու շփման մեջ հենց նրանց հետ...  Ի՞նչ է հարկավոր դրա համար:
Նախևառաջ զգալ ինքզինքը ազատ ու անկախ: Հավատալ, սիրել:

Այս ի՞նչ զարմանալի երկիր է, որ չի ուզում ոչ հաղթանակ միջազգային հարթակներում մեր արվեստի կողմից, ոչ նոր ու լավ ֆիլմեր ու գրքեր: Իսկական արվեստը չի վախեցնում: Իհարկե, բնական է, որ արվեստը հակացուցված է նրանց, զի նրանք մարդասեր են, և կոչումը նրանց` դեմ տալ պատին կենդանի ամեն ինչ, ամբողջ ծիլերը հումանիզմի` լինի դա ազատության ձգտում կամ թե արվեստի երևութականության հայտնվում մեր նեղ հորիզոնում: Նրանք չեն հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ չեն ոչնչացրել ինքնուրույնության բոլոր նշաններն ու անհատից անասուն չեն սարքել: Դրանով նրանք կվնասեն թե իրենց, թե Ռուսաստանը:

Շատ դժվար է լինել ոչ մեկին չպետքական:  Եվ ոնց չեմ ուզում նշանակություն ունենալ մանրուքներից: Կուզենայի ամբողջությամբ լցնել ինչ-որ մեկի կյանքը կամ կյանքերը: Նեղ է, հոգուս համար նեղ է իմ մեջ, ինձ ուրիշ տեղ է պետք...


Մարդը պետք է կարողանա ապրել դատարկության մեջ:

Շատ եմ վախենում թաղումներից: Նույնիսկ այն ժամանակ, երբ մենք թաղում էինք տատիկին, ահավոր էր: Ոչ թե որ նա մահացել էր, այլ որ շուրջբոլորը մարդիկ էին կանգնած, ովքեր ցավակցություն էին հայտնում: Չեմ կարողանում նայել ցավակցող մարդկանց:

Լավ գրելու համար պետք է քերականությունը մոռանալ:

Այսօրվա երիտասարդության խնդիրն այն է, որ նրանք փորձում են միավորվել ինչ-որ աղմկոտ գործողությունների շուրջ, հաճախ՝ ագրեսիվ: Այդ միավորումների ցանկության հիմքը մեկն է. չեն ուզում իրենց մենակ զգալ. վատ նշան է: Ես կարծում եմ, որ ամեն մարդ պետք է մանկուց սովորի մենակ մնալ: Բնավ չի նշանակում միայնակ լինել: Նշանակում է՝ չհոգնել ինքդ քեզ հետ մնալուց:

ռուսերենից թարգմ. հասմիկ սիմոնյանը
2012





No comments:

Post a Comment