Նոբելյան մրցանակակիր Պաբլո Ներուդան հարցազրույցի ժամանակ, 1971թ.
|
*
Ես կարող եմ գրել ամենատխուր տողերը այս գիշեր:
Օրինակ`
գրել. «Գիշերը ջարդուփշուր եղավ,
Ու
հեռվում կապույտ աստղերը դողացին»:
Երկնքում
պտտվում է գիշերվա քամին ու երգում:
Ես կարող եմ գրել ամենատխուր տողերը այս գիշեր:
Ես
սիրում էի նրան, երբեմն նա էլ ինձ էր սիրում:
Այս
գիշերվա պես գիշերներին ես գրկում էի նրան
Ու
համբուրում էի կրկին ու կրկին անվերջանալի երկնքի ներքո:
Նա
սիրում էր ինձ, ու երբեմն էլ ես էի սիրում նրան,
Ինչպես
չսիրել նրա աչքերը մեծ, որ նայում էին անթարթ ինձ:
Ես
կարող եմ գրել ամենատխուր տողերը այս գիշեր:
Մտածել,
որ չունեմ: Զգալ, որ կորցրեցի:
Եվ
լսելու համար այս աժդահա գիշերը, որ առանց նրա թվում է վիթխարի:
Ու
բանաստեղծությունն ընկնում է հոգուս մեջ, ինչպես ցողը` խոտին:
Եվ
կարևոր է արդյոք այն, որ իմ սերն անկարող գտնվեց`
պահելու
նրան իմ կողքին: Աստղազարդ է գիշերը, ու նա իմը չէ:
Ահա
և ամբողջը: Հեռվում մեկը երգում է: Շատ հեռվում:
Առանց
նրա դժբախտ է իմ հոգին ու կորստյան մատնված:
Հայացքս
անվերջ որոնում է նրան,
Սիրտս
նրան է փնտրում, ու նա իմը չէ:
Նույն
ճերմակող գիշերն է, նույն ծառերը,
Միայն
մենք նույնը չենք, այլևս նույնը չենք:
Այլևս
չեմ սիրում նրան, ճիշտ է, բայց ինչպես էի սիրում ես նրան:
Ձայնս
փորձում է թափանցել քամու մեջ` շոշափելու ականջը նրա:
Ուրիշինը:
Ուրիշինը կլինի նա: Ինչպես իմ համբույրներին էր
պատկանում
նախկինում: Նրա ձայնը: Մարմինը լուսե: Աչքերը անսահման:
Այլևս
չեմ սիրում նրան, ճիշտ է, բայց գուցե դեռ սիրում եմ նրան:
Ինչ
կարճ է տևում սերը, իսկ մոռացումը` երկար:
Այս
գիշերվա պես գիշերներին ես գրկում էի նրան:
Առանց
նրա ես կորցնում եմ իմ հոգին:
Բայց
սա նրա պատճառած վերջին ցավն է, որից տառապում եմ այսքան,
Ու
սա էլ վերջին տողն է, որ գրում եմ հիմա:
անգլերենից
թարգմ. հասմիկ սիմոնյանը
2012
Կարդում է Անահիտ Ղազարյանը
Տեսնել Պաբլո Ներուդայից այլ հրապարակումներ՝
No comments:
Post a Comment