Պաբլո Ներուդա |
Հրաժեշտ
1
Քո ամենախորքերից նայում է մեզ
տխուր տղայիկը` ծնկած, ինչպես ես:
Հանուն այն կյանքի, որ հոսելու է երակներով նրա
մենք ագուցելու ենք մեր կյանքերն իրար:
Հանուն այս ձեռքերի, թաթիկների քո աղջկա,
մենք սպանելու ենք ու կառուցելու:
Հանուն քո աչքերի` մի օր լայն բացված այս երկրի վրա,
թաքցնելով արցունքներդ` հայտնված անակնկալ:
2
Պետք չի, սիրելիս:
Որովհետև էլ ոչ մի բան մեզ չի միացնի,
այլևս ոչ մի բան մեզ չի միավորի:
Ոչ մի ասված բառ` քաղցրացող քո բերանում,
և ոչ էլ բառերը, որ այդպես էլ չասվեցին:
Եվ անօգուտ է հեղեղը կրքերի` խշշացող մեզնից քիչ հեռու,
և մեր լացը, որ թողեցինք պատուհանից այն կողմ:
3
Ես սիրում եմ սերը նավազների,
որ համբույր են տալիս ու հեռանում:
Խոստումներ են շպրտում աջ ու ձախ,
բայց երբեք, երբեք չեն վերադառնում:
Եվ ամեն նավահանգստում սպասող մի կին կա,
ում նավազը համբուրեց ու լքեց:
Եվ մի գիշեր էլ անկողին են մտնում
մահվան հետ ծովում:
4
Ես սիրում եմ սերը, որ կիսում են իրար հետ
համբույրներ, անկողին ու հաց:
Սեր, որ կարող է տևել մի ամբողջ հավերժություն
և սեր, որ կարող է արագ անցնել ու գնալ:
Սեր, որ կարող է ազատվել ինքն իրենից`
սիրելու համար հետո նորից:
Աստվածային սեր` մոտեցնող մեզ իրար:
Աստվածային սեր` հեռացնող իրարից:
5
Էլ աչքերս քո աչքերով չես դյութի:
Էլ վերքերս արագ չեն բուժվի, հենց որ գամ քեզ մոտ:
Բայց ուր էլ որ գնամ, հայացքդ կտանեմ ինձ հետ,
որտեղով էլ քայլես, իմ ցավը դու կզգաս:
Ես քոնն էի,
դու` իմը:
Էլ ինչ...
Մենք ունեցանք հիշողության մեր ճամփան, որտեղով սերն անցավ:
Ես քոնն էի:
Դու իմը:
Ինչ-որ մեկը սիրելու է քեզ:
Ինչ-որ մեկը հնձելու է այն, ինչ ես եմ ցանել:
Գնում եմ: Տխուր եմ: Թեև միշտ էլ տխուր եմ եղել:
Ես եկա քո ձեռքերով, հիմա ես ու՞ր գնամ:
Քո սրտի մեջ նստած փոքրիկ տղայիկը ինձ ասում է` հաջող,
Ու ես էլ եմ ասում` հաջող:
անգլերենից թարգմ. հասմիկ սիմոնյանը
2012
Տեսնել Պաբլո Ներուդայից այլ հրապարակումներ
Բացի մահվանից ոչինչ
շնորհակալ եմ:
ReplyDeleteՀասմի'կ ջան, միշտ հաճելի է լինել քո բլոգում: Արմինե Պետրոսյան
ReplyDeleteԱրմինե ջան, հս-պոեզիան ողջնում է արմգրակին...
ReplyDeleteԱյս վկայությունն արժե կիսվել աշխարհին: Ես այստեղ եմ աշխարհին պատմելու բժիշկ Ալաղոդարոյի բարի գործերի մասին: Ես Օլիվիա Բոլթոնն եմ, ես Մեծ Բրիտանիայից եմ: Տղամարդս ինձ և երեխաներիս թողեց մեկ այլ տարեց կնոջ համար: Ինձ համար այդքան էլ հեշտ չէր: Ես այնքան շատ եմ սիրում ամուսնուս և հույսս չկորցրեցի, և ես շարունակեցի աղոթել, և Աստված վերջապես պատասխանեց իմ աղոթքներին… ես առցանց որոնեցի ուղղագրիչ, որը կօգնի ինձ միավորել ինձ և իմ սիրելիին: ընդմիշտ և ես տեսա այնքան շատ վկայություններ, թե ինչպես է Դոկտոր Ալաղոդարոն օգնել այդքան շատ մարդկանց առցանց, և ես որոշեցի նրան փորձարկել… Ես կապվեցի նրա հետ և բացատրեցի նրան: Նա ինձ ասաց, որ չանհանգստանամ, որ 24 ժամվա ընթացքում հետ կբերի իմ տղամարդուն։ Նա խորհրդակցեց իր լիազորությունների հետ և վստահեցրեց, որ չանհանգստանամ: Նա արեց իր գործը և հմայեց, և ի զարմանս ինձ, ամուսինս վերադարձավ նույն օրը՝ աղաչելով և լաց լինելով, ճիշտ այնպես, ինչպես ասաց բժիշկ ԱԼԱՂՈԴԱՐՈՆ: Նա ինձ ներողամտություն խնդրեց և խոստացավ, որ ոչ մի պատճառով երբեք չի լքի ինձ։ Մենք երջանիկ ենք և միասին ենք ապրում։ Կապվեք բժիշկ Ալաղոդարոյի հետ հիմա և եղեք հավերժ երջանիկ: մի կորցրեք հույսը և հաջողություն..
ReplyDeleteWHATSAPP ԵՎ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ՝ +1 424-571-9773
Էլ.փոստ :alaghodaroh@gmail.com