մի օր երբ էլ բառերս ձեր կեղտոտ շուրթերով չեք մաքրի
երբ ես մեծ կլինեմ
երբ դեռահաս կլինեմ
ու համարյա չծնված
մի օր կբացեմ դուռը
կմտնեմ ներս
թեյնիկը կդնեմ որ եռա
բաժակս կդնեմ սեղանին
թուրմը շատ կլցնեմ ջուրը քիչ
կնստեմ ու կգրեմ
ձեր անիծյալ ցեղի մասին
կհայհոյեմ ձեր կծկված տաբուները
թե ծխող կանայք անբարո են
կթքեմ ձեր ճակատին
ու ծխախոտի փոխարեն ներս կշնչեմ լուցկու չոփը
ու անդուր համից սիրտս կխառնի
ու ես ինձ իրոք անբարո կզգամ
որովհետև գրելու ընթացքում
ծխելը պարտադիր պայման է
երբ մոխրամանի մեջ տրորում ես ավելորդ բառերը
և բանաստեղծությանդ առողջ մարմնում
միայն առողջ բառեր են հայտնվում` պինդ հոգով
և սլացիկ ինչպես գեղեցիկ կինը
և ճկուն
ծուխի պես
ձեզ շնչահեղձ անող
մի օր երբ գրեմ ու պատռեմ
երբ գրեմ ու պատռեմ
ձեր անզորությունից անզորացած
թքեմ ինձ վրա որ ծնել եք ինձ
հետ գնամ
ներս մտնեմ արգանդը ձեր
փաթաթեմ պորտալարը վզիս
և խոստանամ ծնվել
երբ աշխարհը ավելի ուրիշ կլինի
մի օր երբ ամաններս լվացած լինեմ
թեյս խմած
և լուցկու վերջին հատիկը ծամծմած ու ջարդած
Հասմիկ յան հիացած եմ,կեցես
ReplyDeleteոնց որ մանիֆեստ լինի, թարմ է շատ, հետաքրքիր, հրապարակ թերթում կարդացի հոդվածը ձեր, հարցազրույցը ավելի ստույգ, ու ոնց ասեմ, ծխցրիր, հալալ ա քեզ
ReplyDeleteև բանաստեղծությանդ առողջ մարմնում
ReplyDeleteմիայն առողջ բառեր են հայտնվում` պինդ հոգով
և սլացիկ ինչպես գեղեցիկ կինը...
լավն էր, էս տեքստն ու էս երգը իրար արժեն, եթե չես լսել, լսի`
ReplyDeletehttp://www.youtube.com/watch?v=c4cmbFBouog&NR=1
Hamarya hamozvac em vor karciqs qez pax kam taq chi anelu hamenayn deps subjektivoren nshem-Lav es grum shat!
ReplyDeleteշնորհակալ եմ բոլորին կարծիքների համար...
ReplyDeleteԱրմեն, Էլվինան ընտիր էր, շնորհակալ եմ համեմատության համար, իմ ամենասիրելի երգերից մեկն է, գուցեև ենթագիտակցորեն ազդեցություն թողած,
cristian armen ariordi, սուբյեկտիվությունդ դուրս գալիս ա:)
nax shat sirun er,erkrord im hamar xor@ u shat tpavorvac em..enqan lava vor du grum es!)
ReplyDeleteԿուզենայի, որ ինձ հեղինակը բացատրի. ի՞նչ է նշանակում ՄԻ ՕՐ եՐԲ ԷԼ ԲԱՌեՐՍ ՉեՐ ԿեՂՏՈՏ ՇՈՒՐԹեՐՈՎ ՉեՔ ՄԱՔՐԻ։ Չեմ հասկանում, այս տիպի զառանցանքները գրականությու՞ն են համարվում։ Ինչքան ինձ հայտնի է, գրականությունը խոսքի արվեստ է։ Հետո մի բան ևս։ Պարոնա՜յք, էս ձեր ֆորումներում իրար լավ գովել գիտեն միայն։ Ոնց որ ցիգանն ա իր՝ երեկվա գողացած ձիուն գովում, շուտ ծախելու ու մի կողմ փախչելու համար։
ReplyDeleteև այսպես բարբաջեց հայլանդի հարազատ զավակը...
ReplyDeleteպաթետիզմը շալի պես փաթաթի վզիդ, որ էս անձրևոտ գիշերներին մտքերդ քիչ ցրտահարվեն, ու կարողանաս քո լավ գրականությունից մի օրինակ բերես, տեսնենք` էդ ինչ ես կարդում: ու քննարկենք: Այ մի կեղտոտ շուրթ էլ քո քոմենթն ա, հիմա պետք ա հականեխիչ մի երկու բան ցողեմ, որ ախտահանեմ բլոգատարածքս: