մասին հս-ի



Հասմիկ Սիմոնյանը
1987թ. ծնվել է քաղաք Երևանում:
1993-2003թթ. սովորել է Մ. Գալշոյանի անվան թիվ 148 դպրոցում:
2003-2008թթ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետում:
2008-2009թթ. Կովկասի ինստիտուտի լրագրության բաժնում:

Տպագրել է
2005թ. Լուսնոտ բառեր բանաստեղծությունների ժողովածուն, որ ձեռագիր վիճակում արժանացել է Սլավիկ Չիլոյանի անվան մրցանակի
2010թ. <<Թափթփված սենյակներ>> բանաստեղծությունների ժողովածուն:

Տպագրվել է 
<<Գրական թերթ>>, <<Գրեթերթ>>, <<Եղիցի լույս>>, <<Գարուն>>, նարցիս, <<Ցոլքեր>>, ինքնագիր, <<Հետք>> և այլ թերթերում ու ամսագրերում, այդ թվում ինտերնետային կայքերում` գրանիշնարցիսհետքգրական կամուրջգիշեր.ruhayart.net

Արժանացել է 
2003թ. <<Սոնա Վան>> խրախուսական մրցանակի
2004թ. Սոնա Վանի հայտարարած <<Ժամանակ>> մրցանակաբաշխության առաջին մրցանակի
2005թ.<<Փոքրիկ իշխան>> մրցանակի
2006թ. <<Ապագան մերն է>> փառատոնում բանաստեղծությունների մրցույթում հատուկ մրցանակի
2006թ. Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից <<Հակոբ Կարապենց>> կրթաթոշակի
2007թ. Հրանտ Մաթևոսյանի անվան կրթաթոշակի 
2006թ.հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակի <<գրականություն>> բնագավառում
2008թ.Գրեթերթի մրցանակի <<Հրապարակախոսություն և ակնարկ>> անվանակարգում
2010թ.Գրեթերթի մրցանակի <<Պոեզիա>> անվանակարգում

2007թ.-ից ՀԳՄ անդամ է:

Պարբերաբար մասնակցել է Ծաղկաձորում անցկացվող երիտասարդ գրողների ամենամյա խորհրդաժողովներին, Արցախում անցկացված մի շարք գրական միջոցառումների` արվեստի Մուրացանյան օրեր, գրական խորհրդաժողովներ, Ջավախքում` Տերյանական օրերի,
2011թ. մայիս -  Ֆրանսիայում պոետների 11-րդ բիենալին,
2011թ. հոկտեմբեր 13-17 - ՌԴ-ում ԱՊՀ երկրների երիտասարդ գրողների միջազգային առաջին խորհրդաժողովին,
2011թ. նոյեմբերի 9-12 - Վրաստանում գրողների եռակողմ(Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) հանդիպմանը,
2011թ. դեկտեմբերի 10-19 - Մոսկվայում միջազգային ֆորումին. '' МОЛОДЕЖЬ СНГ - будущее общественной дипломатии!'',
2012թ. մայիսի 24-26 Ծաղկաձորում երիտասարդ գրողների 10-րդ համաժողովին,
2012թ. հունիսի 10-15 Անգլիայում հարավկովկասյան կոնֆերանսին:

2012թ. սեպտեմբերին հիմնել է «Հասմիկ Սիմոնյան» գրական գործակալությունը:
2012թ. հոկտեմբերի 10-15 մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին:

2012թ. մահացել է:


տե'ս Հասմիկ Սիմոնյանի մասին նաև այստեղ`
Բանասիրության հանրագիտարանում` litopedia.org


կարդալ Հասմիկ Սիմոնյանի բանաստեղծությունները այստեղ
                                                                   այլ լեզուներով այստեղ