(ծնվ. 1980թ.)
Ես սիրում եմ քեզ
…ամպերի մեջ կապույտ խաղաղություն է, իսկ հետո` Փարիզը,
ուր
հայտնվում ես հրեշտակների հետ չորս ու կես ժամ
խաղաղ
զրույցից հետո… ես արագ հագնում եմ ազատության թևերը, միաժամանակ հիշելով իմ ու
Հայկի վերջին խոսակցությունը Ֆեյսբուքում,
ու իմ
խոստումը, թե ես այնքան էլ սիրո համար չեմ գնում Փարիզ,
բայց,
Աստված իմ, լսելով քո ականջ շոյող բառերը, որ հաստատ չէի համարի ամենօրյա ու
սովորական, ես սիրահարվեցի քեզ մի քանի րոպեում`
ու
ժամանակ չունեցա մտածելու` կսիրեիր արդյոք դու ինձ,
ու
ժամանակ չունեցա կարելի-չի կարելին գիտակցելու,
ու
ժամանակ չունեցա տուն զանգել- ասելու որ հասել եմ,
ու
որովհետև ես մեծ եմ իսկ դու շատ ավելի մեծ քան ես,
մենք
անմիջապես գրկախառնվեցինք`
չնկատելով,
թե ինչպես են ժպտում կողքից անցնող անծանոթները…
Ես
սիրում էի քեզ,
դու
մազերս շոյելով զրուցում էիր ինձ հետ,
բարձրանալով
Շանզ Էլիզեի ցեխոտ ու նեղ մայթերով,
ու
չնայած,որ ես քո լեզուն շատ քիչ էի հասկանում, իսկ դու իմը` հեչ,
միևնույն
է, ես սիրում էի քեզ,
նոր
բացված աչքերով մանկան նման
անգիտակից,
անմեղ, անհարց, ու գուցե անպատասխան…
Մենք
միասին գնացինք լատինական թաղամաս,
որտեղ
Սորբոնի համալսարանի ուսանող աղջիկները Սենայի ափին նստած պատրաստվում էին
քննության, մի ձեռքին` ծխախոտ, iPod-ն ականջներին,
մյուս
ձեռքը` բոյֆրենդի ձեռքի մեջ,
սերը
հոսում էր Սենայի երկայնքով, լցվում երակներիս մեջ,
ես
սիրում էի քեզ Սենայի ափին,
ես
սիրում էի քեզ Սենայի վրա,
հետո
անձրևի տակ իրար գրկած վազում էինք դեպի մետրոն,
ես
սիրում էի քեզ մետրոյի կայարանում`
համբուրելով
քո խոնավ շուրթերը, իսկ դու ինչ-որ բան էիր պատասխանում,
որի կեսը
չէի հասկանում, բայց խելագարի պես, առաջին անգամ սերը զգացող փոքրիկ աղջնակի նման
սիրում էի քեզ,
սիրում
էի քեզ ամենուր`
Մոնպառնասի
հիսունյոթերորդ հարկում,
Էյֆելյանի
մոտակայքում վխտացող-մուրացկան -ավետարանչական իբր -թե-
հավատացյալների
իբր-թե զարմացած հայացքների ներքո,
Ես
հիանում էի քեզնով, պատմելով իմ երկրի մասին,
որ
չգիտեի` կհետաքրքրեր քեզ, թե ոչ,
երկիրս,
որ չեմ ասում սրտիս չափ է,
որովհետև
առանց այդ էլ Հովհաննես Գրիգորյանը չունի հետս,
բայց
միևնույն է, երկիրս, որ օդանավից տեսա վերջին անգամ
թե
ինչպես փոքրացավ-դառավ օդում սավառնող ինքնաթիռ…
…Տոնածառեր,
տոնածառեր,
ծննդյան
տոներին պատրաստվող քաղաք,
Գալերի
Լաֆայետում շողացող հսկա տոնածառ, որ աչքի տակից
գունավոր
հայացքով զարմանում էր, թե ինչպես էի սիրում քեզ,
իսկ ես
սիրում էի քեզ ամեն օր, ամեն ժամ, ամեն պահ,
կրկնելով,
թե ինչ լավն ես, ինչ գեղեցիկ, ինչ բարի,
նայելով
աչքերիդ մեջ ու համբուրելով քեզ`
Մոնմարտր-Սաքրը
Քյոր-Նոտրը Դամ ճանապարհով մինչև Մուլեն Ռուժ,
ու հեչ
պետքս չէր, թե ինչ եմ անում,
ես
սիրում էի քեզ խելակորույս
ու
անընդհատ…
Հիշու՞մ
ես, ինչպես էիր ծիծաղում,
երբ
Լուվրում Մոնա Լիզային սովորեցնում էի թե ինչպես պետք է ժպտալ,
ժպտալ
լայնաբերան ու անմնացորդ,
չինացիները
նկարում էին ինձ ու Մոնային,
ամերիկացիներն
ասում էին,որ ես ավելի լավն եմ,
իսպանացիները
բողոքում էին, թե ինչու է Ջոկոնդան այսքան հեռու և այսքան անհասանելի, և ինչպես
կարող էր Դեն Բրաունը տեսնել
Դա
Վինչիի կոդերն ապակուց այն կողմ,
իսկ ես
համբուրում էի քո ծուռ ժպիտը,
որովհետև
ուզում էի ցույց տալ բոլորին, թե ինչքան եմ սիրում քեզ…
Վերջին
օրվա վերջին սիգարետը ձեռքիս`
դու
ականջիս տակ շշնջում ես որ գեղեցիկ եմ ու սիրում ես ինձ,
ու, բարի
գիշեր մաղթելով, ինձ ճանապարհում ես քնելու,
թեպետ
ասել եմ, որ չեմ կարողանում քնել շտապ օգնության ու ոստիկանության մեքենաների
բարձր ձայներից,բայց բարի գիշեր եմ ասում քեզ`
մտածելով,
թե քո կրակագույն աչքերն ինձ երբևէ տեսնու՞մ են երազում,
և
աստիճաններով բարձրանալով, հայացքս ետ` դեպի քեզ,
-ես
սիրում եմ քեզ,- ասում եմ,
-ես
սիրում եմ քեզ,- կանչում եմ պատուհանից,
մինչև քո
վերջին քայլերի ձայները բարձրանում են վերև` քնելու
և
գիշերային խաղաղությունը օրորոցային է երգում,
իսկ ես
ամբողջ գիշեր մտածում եմ, թե ինչքան եմ սիրում քեզ,
ինչքան
եմ սիրում քեզ, Փարի՜զ…
2010
No comments:
Post a Comment