(ծնվ. 1981թ.)
.
Կյանքն ապրում է ինձ իմ
բոլոր
մանրամասներով,
իսկ ես պտտվում եմ նրա շուրջը,
ինչպես գույնը` օտար վրձնի:
Կտավներս ծակ են
ինչպես ճապոնական մետաղադրամ,
որի միջով միշտ դեպի դուրս` հերթով
ինձնից փրկվում են բոլոր սերերս` հեռացող զրնգոցներով
իսկ ես պտտվում եմ նրա շուրջը,
ինչպես գույնը` օտար վրձնի:
Կտավներս ծակ են
ինչպես ճապոնական մետաղադրամ,
որի միջով միշտ դեպի դուրս` հերթով
ինձնից փրկվում են բոլոր սերերս` հեռացող զրնգոցներով
իմ հրաշալիորեն կորստյան
մասին...
Ու ծափահարություններս
ավելի
ծանր են կշռում ինձնից:
Ուստի ես հավաքել եմ դրանք
Ուստի ես հավաքել եմ դրանք
որպես ճմրթված թղթադրամներ,
և պահում եմ
վերջին`մահվան համար`
վերջին`մահվան համար`
կարկատելու նրա
դիմակները,
որոնք կծակվեն մի օր,
ինչպես կտավներն իմ,
ու ես դուրս կզրնգամ հավետ,
ու կյանքը կշարունակի ապրել ինձ`
ու ես դուրս կզրնգամ հավետ,
ու կյանքը կշարունակի ապրել ինձ`
իմ բոլոր
մանրամասներով...
Նարցիսի ֆոտոսինթեզը`
լակմուսի ֆոնին
Քնելուց առաջ
հրեշտակները
Նարեկացի են
կարդում Աստծո համար:
Լեթարգիական արթնություն...
.
Մինչ ես մտածում եմ ծառս,
սերս պաս է պահում:
Բանաստեղծությանս մեջ թռչուններ են կանաչ...
Լեթարգիական արթնություն...
.
Մինչ ես մտածում եմ ծառս,
սերս պաս է պահում:
Բանաստեղծությանս մեջ թռչուններ են կանաչ...
Հրաչյա Սարիբեկյան
իսկ դու կուզենայի՞ր
Դոստոևսկու հետ մենա'կ
լինեիր
դժոխքում...
դժոխքում...
.
Վան Գոգն ազատվեց իր
ականջից,
որովհետև այն իրեն պետք չէր.
նա արդեն լսել էր
Հանճարը:
Ալ-Մա’արրին իրականում
տեսնում էր այնքան,
որ այլևս
աչքերն այնքան էլ կարևոր
չէին:
Չարենցը գերեզման
չունեցավ,
քանզի
նա դեռ չի´ էլ մեռել:
Ես մարդկանց ձախո´վ եմ
բարևում,
որովհետև
աջով արդեն բարևել եմ
Աստծուն…
.
Այդ կարմիր օրը
Մուսայիս դեռ հեթանոս տատերը
Դռնփակ գաղտնի քվեարկությամբ
Որոշել էին,
Որ ինն ամիս անց
Բակունցյան միրհավների երգի ներքո
պիտի լույս տեսնի
Բանաստե´ղծը իրենց թոռան:
Եվ որովհետև աստվածավախ էին,
Ուստի որոշեցին`
Դրախտի ծառերից
Ոչ մի ֆիզիկոսի գլխին կաթուկ տված
Վերջին խնձորը-
Խնամքով թաքցնել մորս փեշի տակ…
Մուսայիս դեռ հեթանոս տատերը
Դռնփակ գաղտնի քվեարկությամբ
Որոշել էին,
Որ ինն ամիս անց
Բակունցյան միրհավների երգի ներքո
պիտի լույս տեսնի
Բանաստե´ղծը իրենց թոռան:
Եվ որովհետև աստվածավախ էին,
Ուստի որոշեցին`
Դրախտի ծառերից
Ոչ մի ֆիզիկոսի գլխին կաթուկ տված
Վերջին խնձորը-
Խնամքով թաքցնել մորս փեշի տակ…
Ութսունմեկի օգոստոսին-
Հայրս թթի օղի էր քաշում...
Հայրս թթի օղի էր քաշում...
Տեսնել Էդուարդ Հարենցից այլ հրապարակումներ
No comments:
Post a Comment