Հասմիկ Սիմոնյան


Էսթերի

ինձ ոչ ոք չի սիրել քեզ նման
և ոչ ոք չի լքել քեզ պես

ճմրթվող թղթերի վրա ես քո անունն էի գրում
հեռու երկինքներից ագռավները գալիս էին ու պատմում քո մասին
ես պատերը կրծում էի շաքարի պես
և օրերիս վրա կիտրոնի պես բարակ շերտիկներ էին մելամաղձի
ես խմում էի հիշողությունը քո մասին
թունդ թեյի փոքրիկ բաժակներով
անընդհատ
անընդհատ
անընդհատ
բայց դու չէիր գալիս
չնայած քամին քո անունն էր շրխկացնում դեմքիս
և դռները փակվում էին իմ առաջ
և ժամերը խլացած գոռում էին`
ինչի չեկար
ինչի հետ չեկար

ինչի չեկար
ինչի հետ չեկար
ինտերնետում ես գտա նկարդ
համբուրեցի ողնաշարդ թափանցիկ
և մատով սահեցրի ականջիդ վրայով
հիմա, երբ ուզում եմ հիշել դեմքս, քո պրոֆիլն եմ հիշում
չձևավորված ու անկենդան հասարակության ֆոնին
հետո եկար կարճաթևով, հետո երկար, վերարկուով չեկար
ես չտեսա դու ոնց ես մրսում ձմռանը
ես չհասցրեցի տաքացնել ձեռքերդ
չերգեցի քեզ համար
չկարդացի քեզ համար
միայն խոսեցինք
շատ երկար
շատ երկար

գլխիս մեջ ցավում էիր
ատամիս մեջ փչանում
ոտքերս թուլանում էին
ու մարմնիս մեջ բացակայությունդ ցավում էր
ու ոչ մի դեղ քո մասին չգիտեր

քո անունը շշնջում էին ծառերն ու կանաչում աչքիս առաջ
քո անունով գիշերներ չքնած ու վատ տեսնող աչքերս լավանում էին
ու հստակ տեսնում թվերն ու տառերը և անգամ համարը`
կանգառին մոտեցող երթուղային տաքսու
քո անունը գրվում էր թղթերին` խզբզոցի տեսքով, իմ ստորագրության,
և վերջապես ինչ տարբերություն իմ անունն էր թե քո
դու հո լավ գիտես ինձ
բոլորից լավ
բոլորից լավ

դատարկ ու ջնջված բառերի կողքին երբեք տաք չի եղել
և չի լինի
իմ ամենատաք տեղը դու էիր
ես կնիհարեի քեզ համար
կհետևեի մաշկիս ու եղունգներիս
քեզ համար կդառնայի ամենասիրունը
ինչ տգեղ եմ ես
ներիր
որ էլ երբեք հետ չես գա

քեզ կփնտրեմ դեռահաս աղջիկների մեջ ու կսխալվեմ
կփնտրեմ տղամարդկանց մեջ ու չեմ գտնի
ու սիրտս սարսափելի կցավա քո կարոտից
երեխաների մասին խոսելուց ես լաց կլինեմ
ու կհեռացնեմ բոլորին
որովհետև առանց քեզ
ինձ նրանք միևնույն են
որովհետև դու նրանց մասին էիր
բայց նրանք քո մասին չեն
քո մասին չեն

ինչի
սառեցիր իմ թեյի ապակե բաժակում
ինչի էլ չես երգում

քո բացակայության կեղտաջրի մեջ պառկած
սրթսրթալով ծալում եմ մատներս
անուններ, ում կողքին տաք էր
ում կրծքին փայտացած մատներս հալվել են ու ծորացել մարմնից ներս
և պատահական ցնցումները` գրանցված տիեզերքում
և հեղափոխությունները` արյունոտ, ձյունոտ, անձրևե
և գահերից ցած սահող
կամ գահերից կառչած արքաները` սառած հետույքով
մի տանձի պոչ չարժեն
երբ այսքան հեռու ես

ու գնացել ես ջրերի խորքից էլ հեռու մի տեղ
և եթե լույսը անջատեմ ու անվերջ շոշափեմ մթությունը
չես լինի
և բացվող լույսս չի համբուրի քո բարակերիզ երակները կապույտ
ճակատիդ
թևիդ
կրծքիդ

քեզ հետ հեշտ չէր լինի, բայց առանց քեզ էլ մի բան չի
ոչ մի բան չի
դրա համար երկար եմ խոսում քո մասին
շատ երկար
որ քրքրվես, բարակես, փոշիանաս, գնաս
մազանոթների միջից իմ բառերի
լեզվի
շուրթերի
քթի
գնաս հեռու
գնաս

ուղղակի գնաս
իմ մաշկ
իմ ոսկոր
իմ սրտամկանի ցավ ու բռնված ձեռք
չգնաս, բայց գնաս
չմնաս, բայց մնաս

ծածկեմ քեզ վերմակով
համբուրեմ
նոր գնաս





Տեսնել հասմիկ սիմոնյանից այլ հղումներ՝


13 comments:

  1. Julio Iglesias - if you go away - ne me quitte pas

    http://www.youtube.com/watch?v=uSVP5ZJeayw

    ReplyDelete
  2. Shirley Bassey - IF YOU GO AWAY

    http://www.youtube.com/watch?v=pwGUqx6vngY&feature=related

    Cyndi Lauper - If You Go Away

    http://www.youtube.com/watch?v=SwSk2Z4asqI&feature=related

    ReplyDelete
  3. Anonymous27.11.11

    Հրաշալի է Հասմիկ ջան: Շնորհակալ եմՃՃՃ

    ReplyDelete
  4. խնդրեմ,անանուն ջան,բայց կուզեի` ասեիր, թե ինչն ես հավանել:

    ReplyDelete
    Replies
    1. Anonymous17.3.12

      Hasmiiiik... Dandax motenum es indz, mexm shoyum demks, ancnum mashkis heto etnamashkis tak hosum aryans mijov erak, zarkerak...tex tex xtanum darnalov aryun eraknerums...varum es nerss hankarc barakum hosum depi gitakcutyuns mi pah varanum heto girke netvum u hamburvum es taq...apa et darnum nuyn chanaparhov.. xpvum des u den den darnum es du bar darnum votnahetk xrvum srtis mej ches chnjvum erbek… Es inches anum du im het? Hasmik jaaaaaaaaaaaaaaaaaaan!!! 
      Ha moranum ei arden! es Tatevn em azganuns Ter-Sargsyan

      Delete
  5. Anonymous23.3.12

    Tat du verjn es, amenayn lrjutyamb................

    ReplyDelete
  6. Anonymous27.3.12

    Chem karcum vor canotutyunneri hamar amenaharmar texum enk, bayc kuzenayi imanal te duk ov ek Anonym jan.

    Tatev

    ReplyDelete
  7. Տաթև ջան Տեր-Սարգսյան, էնքան սիրուն էիր գրել, նուրբ ու թափանցիկ, որ ավելորդ բառերով չուզեցի մատնահպել, իսկ ծանոթությունների համար ամենաիսկական տեղը միշտ էլ պոեզիայի կողքին է եղել, մեջ ու շուրջբոլորը...

    ReplyDelete
  8. Anonymous29.3.12

    Shnorhakal em qez shaaat Hasmik jaaaaaaaaaaaaaaan!!!!

    Inch veraberuma gracis pordzeci mi pokr nkaragrel en inch vor zgum em...
    Hamamit asacid het, bayc qani vor arajin angam ei estex mi pokr indz otar ei zgum u mtaceci miguce qez hacheli chlini banastexcuyunnerid nerkevum canotutyunner hastatelu gaxapare.

    Tatev

    ReplyDelete
  9. Տաթև ջան, բանաստեղծությունները գրվում են նրա համար, որ իրանց տակ ինչ ուզենան անեն, ես ով եմ, որ ասեմ բանաստեղծության տակ էս արեք կամ մի արեք:)) մանավանդ որ բանաստեղծությունը քո պես զգալու դեպքում լրիվ համահեղինակային իրավունքներ է ընթերցողը ձեռք բերում:

    p.s. որ Anonymous չգրվի` ներքևում comment as-ի սլաքիկի մոտ սեղմի Name/URL ու անունդ գրի ու վերջ:

    ReplyDelete
  10. Tatev Ter-Sargsyan7.4.12

    Hasmik jan indz ers mi tur es shut eres arnoxneric em:))) shnorhakal em shaaaaaat hashvi karnem!!!!!!!!!

    ReplyDelete
  11. Tatev Ter-Sargsyan1.6.12

    Tencel chimaca te es um karciqov ei verje? :)))) sireli anonym kaseq dzer anune?dimelu dzevic entadrum em vor canot enq, hakarak depqum indz Tat djvar aseiq :)) ... kspasem ;)

    ReplyDelete
  12. Anonymous7.3.13

    Հասմիկ ես սիրում եմ քեզ քո տողերում :)

    ReplyDelete