ցփնած
անոթի
մեջ
էիր
հին դարակները դասավորելիս
մայրս
պարսկական թեյի բաժակներ
հանեց
խնդրեցի մեկը
բոլորը նվիրեց
դու
կարմիր
կարմիր
կարմիր էիր
բաժակներից օգտագործում եմ միայն մեկը
մյուսների փոշին ալարում եմ մաքրել
կարմիր
չթակեցիր դուռը, որ բացեմ քո առաջ
չլացեցիր, որ արցունքներդ սրբեի
հիմա կրծքերս բացել եմ
ինչպես պատմվածքի հերոսուհի
ու սպասում եմ
որ ինձ գուշակեն, սիրեն, բռնաբարեն
գրիչով ծակծկում են
մատիտով փորում աչքերս
թղթի մեջ փաթաթեցին
նետեցին
աղբը
արյունս
ախր ես կարմիր էի քո պես
ինչի
չգրեցիր
ինձ
էս
ստիխի
նման
No comments:
Post a Comment