(ծնվ. 1981թ.)
ես իսկապես կարող էի
ապրել մեր գյուղում
ու լինել տաղանդավոր կթվորուհի
բայց քաղաքում եմ
լուսանկարչական ապարատը ձեռքիս
իսկապես կարող էի լինել առաջին տիկին
ու իսկապես կարող էի լինել արքայադուստր
միայն թե հայրս
ինժեներ է
ես իսկապես կարող էի ապրել եվրոպայում կամ ամն-ում
կամ լինել բնական աղետներից տուժած մեկը հաիթիում
բայց
ինձ այստեղ էլ վատ չեն կերակրում
ու ես իսկապես
իսկապես
կարող էի չգրել էս ոտանավորը
բայց
հուզմունքից
ավելի արագ եմ հավաքում տառերը
ու տես
մի երկու րոպեում
ես իսկապես
վերջացնում եմ
իմ սև գործը
ու տարածում
թըռռռռ
մեջս լացելու չափ դատարկ ա
չբնակեցված տարածքների չափ ամայի ա
չնայած նրան որ ասեղ գցելու տեղ չկա
ասելու բան չկա
լացելու բան չկա մեջս
չգիտեմ ինչի միշտ թվում ա հեսա նստեմ բերանիցս թափվելու ա
ձեռքերովս հոսելու ա թղթիս
թուղթս նոտաներով ա ծածկելու
թուղթս տառերից ծակծկվելու ա
թուղթ չունեմ էլ
ուղղաթիռ սարքեցիր ու թըռռռռռռ
դուրս
քիթը սլաքի պես դուրս պահեցիր ու թըռռռռռ
գնաց
հիմա
պատուհանի մոտ
նայում եմ հետեւից
թվում ա հենց նստեմ լաց եմ լինելու
թվում ա հենց նստեմ լաց եմ լինելու
հենց լացեմ լցվելու եմ
մեջս բացելու եմ քեզ ցույց տալու համար
քեզ լցնելու համար բացվելու եմ
դու
չբնակեցված տարածքների պես ամայի ես
2011
Ձոն
Ես, իմհայրենիք, քո տունկն եմ,
Որ քայլել ու խոսել սովորեց քո ծոցում,
Ես, իմհայրենիք, մեկն եմ,
Որ պարտավոր է քեզ գոնե մի երգ ձոնել,
Չգորովագութ, նորաոճ, շնորհալի տերմիններով օծել քեզ,
ինձ ձանձրացրել է քո խղճուկ կերպարը՝
կերտված տարիների, դարերի ընթացքում,
որ անմասն չմնաց նաև ինձ տառապեցնելուց...
Աշակերտական նստարանին քանի անգամ հեծեծացի քո բախտը,
քանի անգամ կանգնեցի բեմում ու արտասվախեղդ բղավեցի՝
իմհայրենիք, քո ոխերիմ թշնամիները...
Օ՜, ինչ այլանդակն էի,
ես՝ փոքրիկ մանուկ,
բառերը դեռ նոր-նոր բիբերիս մեջ թռվռում,
իսկ իմ մեջ վխտում էին օձակերտ զգացմունքներ,
ինձ հասցրել էին փչացնել, իմհայրենիք:
Ես երկար կարող եմ գովել քեզ,
գրել, որ վատն են մանկապարտեզներդ,
որ վատն են դպրոցներդ,
որ դասատուներդ աշակերտ դաստիարակել-կրթել չգիտեն,
որ ծաղկեփնջերն ու շոկոլադներն են
լավագույն դեպքում մեդալները,
որ բուհերը նոր-նոր թարմացնել են սկսել
ուսանողներին տրվող գիտելիքները...
Որ ես երկար կարող եմ քեզ գովել,
դու հասկացար արդեն:
Դու ամենաներողամիտն ես,
դու ամենալավն ես,
դու ինձ սիրում ես,
ես քո ծոցում սովորեցի բլբլալ հայերենով,
ներեցիր չարաճճիություններս բոլոր:
Դու սփռում ես կարոտներ,
ունես բազում լեռներ ու լիճ ունես,
բայց գիտես, իմհայրենիք,
հեռուստաէկրանով հաճախ եմ ընկնում այլ երկրներ,
այսպես, իմհայրենիք,
անգամ ջահելների մեջ ջոկողություն ես դնում,
ու էլի միայն հատուկենտերն են ճամփորդում,
էն էլ՝ երևի հանուն հավեսի,
կամ էլ՝ լավագույն դեպքում
այլ երկրներ են գնում
որպես էժան աշխատուժ,
ամերիկացիների աչքը լույս, իմհայրենիք, քեզ ինչ...
Մի անգամ էլ հեռուստացույցով տեսա,
որ Շոտլանդիայում էլ լճեր ու լեռներ կան,
անգամ անտառներ,
շատ նման մերին,մերից էլ սիրուն,
ինչքան դղյակներ,
ու նրանք էլ ունեն պատմություն ,
ունեն Սասունցի Դավիթ,
բայց կոտորած, չէ, կարծեմ, չեն ունեցել,
միայն մենք, հրեաները,
հույները, ասորիները...
Դու, իմհայրենիք, փաստորեն նաև
բազում սիրային խոստովանություն ես,
ես փաստորեն սիրվելու համար եմ,
փաստորեն գրականության համար չեմ,
փաստորեն այն դաժան է, նյարդային,
բայց դու լա՞վ ես ճանաչում քո հպատակներին:
Բայց ընկերներ ունենալը վա՞տ է,
բայց նրանց կորցնելը՝ կորու՞ստ,
ինչու բաժակումս մուկ չէր ընկել, իմհայրենիք,
ինչու երազում միայն աստվածների հյուր գնացի,
ինչու ինձ ողջունեցին
Աֆրոդիտեն, Կլեոպատրան,
Մարոն, Անուշը, Գայանեն...
Ես քեզ չեմ մեղադրում, ոչ.
ով եմ դրա համար,
նոր-նոր սկսել եմ հասկանալ քեզ,
քանզի իմհայրենիքը միշտ ես եմ եղել,
ու ես՝ ազատ, զգոն, խելացի, գեղեցիկ, անձնուրաց...
Դարձար ընտանիքս,
Կյանիքս քսաներերքերորդ տարեդարձին միայն՝
Արարատյան դաշտավայրը՝
Տոթ, կիզիչ, անօդ, քաղցր,
մոծակաշատ, վերնիսաժ...
հետո ձգվեցիր քո լերկ լեռներով,
սեգ սարերով,
խոր ձորերով,
ու ավելի ուշ միայն՝
մայրաքաղաք Երևանով:
Ու ոչինչ, իմհայրենիք,
Որ սփյուռքում շատերը պետական լեզուն
խառնում են քո անաղարտ լեզվի հետ,
ոչինչ, որ ամեն ինչ քո ուզածով չէ,
անուշ իմհայրենիք:
Չէ, իմհայրենիք, դու միայն հասարակ անուն չես,
դու երկու գործողությամբ ներկայացում չես,
ու հիմա էլ անտրակտ չի,
դու միայն արտահանվող ծիրան,
կոնյակ ու գարեջուր չես,
դու լավ թխված լավաշ ու մատղաշ քուռակ չես,
դու ավելին ես, իմհայրենիք,
դու միայն թանգարանը չես բաց երկնքի տակ,
դու միայն Արարատ ֆիլմը չես,
Սուսերով պարը չես,
զբոսաշրջության կենտրոնը չես,
դու ավելին ես, իմհայրենիք,
դու միայն եռագույն դրոշ մեր ազատությանը չես,
մեր հազարագանձ հայոց լեզուն էլ չես,
դու ավելին ես, իմհայրենիք,
միշտ ավելին...
Հավերժ քո ոխերիմ բարեկամ՝
Անահիտ Հայրապետյան
Ես, իմհայրենիք, քո տունկն եմ,
Որ քայլել ու խոսել սովորեց քո ծոցում,
Ես, իմհայրենիք, մեկն եմ,
Որ պարտավոր է քեզ գոնե մի երգ ձոնել,
Չգորովագութ, նորաոճ, շնորհալի տերմիններով օծել քեզ,
ինձ ձանձրացրել է քո խղճուկ կերպարը՝
կերտված տարիների, դարերի ընթացքում,
որ անմասն չմնաց նաև ինձ տառապեցնելուց...
Աշակերտական նստարանին քանի անգամ հեծեծացի քո բախտը,
քանի անգամ կանգնեցի բեմում ու արտասվախեղդ բղավեցի՝
իմհայրենիք, քո ոխերիմ թշնամիները...
Օ՜, ինչ այլանդակն էի,
ես՝ փոքրիկ մանուկ,
բառերը դեռ նոր-նոր բիբերիս մեջ թռվռում,
իսկ իմ մեջ վխտում էին օձակերտ զգացմունքներ,
ինձ հասցրել էին փչացնել, իմհայրենիք:
Ես երկար կարող եմ գովել քեզ,
գրել, որ վատն են մանկապարտեզներդ,
որ վատն են դպրոցներդ,
որ դասատուներդ աշակերտ դաստիարակել-կրթել չգիտեն,
որ ծաղկեփնջերն ու շոկոլադներն են
լավագույն դեպքում մեդալները,
որ բուհերը նոր-նոր թարմացնել են սկսել
ուսանողներին տրվող գիտելիքները...
Որ ես երկար կարող եմ քեզ գովել,
դու հասկացար արդեն:
Դու ամենաներողամիտն ես,
դու ամենալավն ես,
դու ինձ սիրում ես,
ես քո ծոցում սովորեցի բլբլալ հայերենով,
ներեցիր չարաճճիություններս բոլոր:
Դու սփռում ես կարոտներ,
ունես բազում լեռներ ու լիճ ունես,
բայց գիտես, իմհայրենիք,
հեռուստաէկրանով հաճախ եմ ընկնում այլ երկրներ,
այսպես, իմհայրենիք,
անգամ ջահելների մեջ ջոկողություն ես դնում,
ու էլի միայն հատուկենտերն են ճամփորդում,
էն էլ՝ երևի հանուն հավեսի,
կամ էլ՝ լավագույն դեպքում
այլ երկրներ են գնում
որպես էժան աշխատուժ,
ամերիկացիների աչքը լույս, իմհայրենիք, քեզ ինչ...
Մի անգամ էլ հեռուստացույցով տեսա,
որ Շոտլանդիայում էլ լճեր ու լեռներ կան,
անգամ անտառներ,
շատ նման մերին,մերից էլ սիրուն,
ինչքան դղյակներ,
ու նրանք էլ ունեն պատմություն ,
ունեն Սասունցի Դավիթ,
բայց կոտորած, չէ, կարծեմ, չեն ունեցել,
միայն մենք, հրեաները,
հույները, ասորիները...
Դու, իմհայրենիք, փաստորեն նաև
բազում սիրային խոստովանություն ես,
ես փաստորեն սիրվելու համար եմ,
փաստորեն գրականության համար չեմ,
փաստորեն այն դաժան է, նյարդային,
բայց դու լա՞վ ես ճանաչում քո հպատակներին:
Բայց ընկերներ ունենալը վա՞տ է,
բայց նրանց կորցնելը՝ կորու՞ստ,
ինչու բաժակումս մուկ չէր ընկել, իմհայրենիք,
ինչու երազում միայն աստվածների հյուր գնացի,
ինչու ինձ ողջունեցին
Աֆրոդիտեն, Կլեոպատրան,
Մարոն, Անուշը, Գայանեն...
Ես քեզ չեմ մեղադրում, ոչ.
ով եմ դրա համար,
նոր-նոր սկսել եմ հասկանալ քեզ,
քանզի իմհայրենիքը միշտ ես եմ եղել,
ու ես՝ ազատ, զգոն, խելացի, գեղեցիկ, անձնուրաց...
Դարձար ընտանիքս,
Կյանիքս քսաներերքերորդ տարեդարձին միայն՝
Արարատյան դաշտավայրը՝
Տոթ, կիզիչ, անօդ, քաղցր,
մոծակաշատ, վերնիսաժ...
հետո ձգվեցիր քո լերկ լեռներով,
սեգ սարերով,
խոր ձորերով,
ու ավելի ուշ միայն՝
մայրաքաղաք Երևանով:
Ու ոչինչ, իմհայրենիք,
Որ սփյուռքում շատերը պետական լեզուն
խառնում են քո անաղարտ լեզվի հետ,
ոչինչ, որ ամեն ինչ քո ուզածով չէ,
անուշ իմհայրենիք:
Չէ, իմհայրենիք, դու միայն հասարակ անուն չես,
դու երկու գործողությամբ ներկայացում չես,
ու հիմա էլ անտրակտ չի,
դու միայն արտահանվող ծիրան,
կոնյակ ու գարեջուր չես,
դու լավ թխված լավաշ ու մատղաշ քուռակ չես,
դու ավելին ես, իմհայրենիք,
դու միայն թանգարանը չես բաց երկնքի տակ,
դու միայն Արարատ ֆիլմը չես,
Սուսերով պարը չես,
զբոսաշրջության կենտրոնը չես,
դու ավելին ես, իմհայրենիք,
դու միայն եռագույն դրոշ մեր ազատությանը չես,
մեր հազարագանձ հայոց լեզուն էլ չես,
դու ավելին ես, իմհայրենիք,
միշտ ավելին...
Հավերժ քո ոխերիմ բարեկամ՝
Անահիտ Հայրապետյան
No comments:
Post a Comment