մի ժամանակ փաղաքշում էի
սև մազերը սիրելիիս,
հիմա միայնակ պառկած անկողնուս մեջ`
հիշում եմ ամեն մազափունջը:
հյուրանոցում
երկու աղջիկներ են
ինձ հետ մի տանիքի տակ,
հագիի ծաղկած ճյուղն ու
միայնակ մի ամիս:
Կռվի հին դաշտում
ամառվա խոտեր.
այնտեղ հերոսներն անհետացել են
երազների պես:
*
- լուսաբաց է, - ասաց
ու լքեց կամացուկ` հետքն իր հետ տանելով:
հաշված վայրկյաններում
սպիտակ ձյունը հյուրի պես
իջավ առավոտի վրա:
պոետ Ռիկան թախծում է իր կնոջ համար
վերմակ միայն մեկի համար
և ձմեռային սառցե սև գիշերը:
օ, թախիծ…
վաղամեռիկ պոետ Իսյոյի գերեզմանաթմբի առաջ
սարսռել ես, թումբ…
աշնան քամին դաշտում
իմ հեծեծանքն է մենակ…
Մինամոտո Սանետոմո
Տեսնելով խոհանոցային տախտակի վրա պառկած վայրի սագին, որն իր արժանիքները կորցրել էր
ինչ տխուր է
տեսնել, թե ինչի է վերածվել
վայրի սագն այս`
թռչող միայն
ամենաբարձր երկինքների ամպերի միջով:
ես անգամ չգիտեի մի մարդու երկարատև հիվանդության մասին, երբ հանկարծ հայտնեցին, որ լուսաբացին նա մահացել է, ու ես ասացի
արժի՞ զարմանալ
անսպասելի լուրից,
երբ ակնթարթային քնի է նման
երկրային մեր կյանքը:
տառապանքի մասին
Եվ հետո ինչ, որ կենդանիները չեն խոսում,
և հետո ինչ, որ կենդանիները չեն մտածում,
խիղճս զարթնում է միայն այն մտքից,
որ նրանք էլ են ծնող:
երգ սրտի մասին սրտի խորքում
որտեղ են աստվածներն ապրում,
որտեղ են բնակվում բուդդաները,
նրանց փնտրեք միայն
հասարակ մահկանացուների սրտում:
Միբու-նո Տադամինե
*
ինչ ցուրտ թվաց
լուսնամահիկը
երբ բաժանվում էինք լուսաբացին:
մինչ այսօր
արևածագից ավելի տխուր բան չգիտեմ:
կյանքից հեռանալուց առավել
տխուր է,
երբ արթնանում ես`
երազդ լրիվ չտեսած:
*
մինչ մտածմունքների մեջ ընկած
օրերս էի անցկացնում,
իմ լքված այգին
կանաչեց:
Ֆուձիվարա-Սադաիե
*
շուրջս եմ նայում, ծաղիկներն էլ չկան,
և ոչ էլ կարմիր տերևներն թխկու,
ձկնորսների աղքատ հյուղակներն են միայն
ծովախորշերում:
օ, աշնան մթնշաղ…
*
քեզանից դաժան
ճակատագիրն էր իմ.
տակնուվրա արեց հոգիս
ու ինձ թողեց
վիրավորանքը:
*
Կասուգայի դաշտերում
նոր-նոր ծլել է խոտը կանաչ,
և ինչ դաժան է ձյունը թվում`
սպիտակ փրփուրով հայացքներից թաքցնող
նոր-նոր ծլած խոտը կանաչ:
Բասյո
*
այս թիթեռը կուզեր աշնան մեջ էլ ապրել.
արագ-արագ խմում է
ցողը քրիզանթեմի:
անանուն
*
գույնը չէր իհարկե,
այլ հոտը նրբին,
հիշեցրեց սրտիս,
որ մենք հպվել ենք թեզանիքներով
սալորի ճյուղին:
թարգմ. անգլերենից և ռուսերենից հասմիկ սիմոնյանը
2008
No comments:
Post a Comment