Միգել դե Ունամունո
(1864-1936թթ.)
Մառախուղը
(վեպ)
իսպաներենից թարգմանեց
Ռուզաննա Պետրոսյանը
«Անտարես» հրատարակչատուն
Երևան, 2013թ.
Ընթերցողը չի ցանկանում,
որ իրենից խլեն իրականության իր պատրանքը: Ասում են՝ մի գեղջուկ քարոզիչ, որ
նկարագրում էր Քրիստոսի չարչարանքները, լսելով, թե ինչպես են բարձրաձայն հեկեկում
բարեպաշտ գեղջկուհիները, բացականչում է. «Այդպես մի՛ արտասվեք, քանի որ սա տեղի է
ունեցել ավելի քան տասնինը դար առաջ, և բացի այդ, հայտնի չէ՝ եղե՞լ է արդյոք ճիշտ
այնպես, ինչպես ես եմ ձեզ պատմում»:
Մեր ճարտարապետը չգիտեր,
որ տասներորդ դարում տաճարներն իրենք իրենց էին կառուցվել՝ մի կողմ թողնելով
նախագծերը, խուսափելով շինարարների ձեռքերից:
Ավգուստոն կյանքում ոչ թե
ճանապարհորդ էր, այլ պարզապես անցորդ:
Նա, ով շատ է
ճանապարհորդում, փախչում է այն վայրերից, որտեղ եղել է, ոչ թե ձգտում է այնտեղ,
ուր ժամանում է:
...մեզ կոչում են այն
անունով, որով կնքել են: Հոմերոսյան ժամանակներում մարդիկ և առարկաները երկու
անուն ունեին, մեկով նրանց կոչում էին մարդիկ, իսկ մյուսով՝ աստվածները: Հետաքրքիր
է, ի՞նչ անուն կտար ինձ Աստված:
Իմ կյանքն արդեն նպատակ
ունի: Նվաճելու բան կա:
Ամուսնանալը հեշտ է, հեշտ
չէ ամուսնացած լինելը:
...ամեն երեկո մայրը
ստուգում էր որդու դասերը, անձամբ ինքն էլ էր սովորում, որպեսզի օգներ որդուն: Նա
սովորում էր համաշխարհային պատմության բոլոր տարօրինակ անունները և
սովորական դարձած ժպիտով ասում էր նրան. «Աստված իմ, որքա՜ն բարբարոսություններ են
արել մարդիկ»:
Գոյության մեր հունի
ներքո կա մի ուրիշ հուն, որը հոսում է հակառակ ուղղությամբ, այստեղ մենք երեկվանից
գնում ենք դեպի վաղը, վաղվանից՝ երեկ: Մեր ճակատագիրը կծկվում և արձակվում է
միաժամանակ: Ժամանակ առ ժամանակ մեզ հասնում են շնչառություններ, գոլորշիներ,
մինչևիսկ այդ ուրիշ աշխարհի խորհրդավոր շշուկները. այդ աշխարհը մեր ներաշխարհն է:
Պատմության ներաշխարհը հակապատմությունն է, մի գործընթաց, որ հակառակվում է մեր
իմացածին: Ստորգետնյնա գետը ծովից գնում է դեպի աղբյուր:
Սիրում եմ, ուրեմն կամ:
Ինչպես որոշել՝ մարդը
սիրահարվա՞ծ է, թե՞ կարծում է, որ սիրահարված է:
Իսկ ի՞նչ է իրական
աշխարհը, եթե ոչ երազ, որը բոլորս ենք տեսնում, որը բոլորիս համար է:
Կյանքի միակ ուսուցիչը
կյանքն է, այլ մանկավարժություն գոյություն չունի: Միայն ապրելով են սովորում
ապրել:
Պետք է ամուսնանալ
այնպես, որպեսզի քո սերը նվաճեն, ոչ թե դու նվաճես:
Չկա ավելի միայնակ և
համառ ամուրի, քան ամուսնացած տղամարդը առանց երեխաների:
Մի՞թե բոլոր կրոնների մեջ
պատարագն Աստծու երազն աղավաղելու միջոց չէ, մի՞թե նա դեռ չի արթնացել և չի
դադարել մեզ տեսնել իր երազներում:
Եթե դու խոսում ես,
նշանակում է՝ ստում ես, իսկ եթե խոսում ես ինքդ քեզ հետ, այսինքն, եթե մտածում ես՝
գիտակցելով, որ մտածում ես, ապա խաբում ես ինքդ քեզ: Չկա ավելի իրական բան, քան
ֆիզիկական կյանքը: Բառը՝ հասարակական այդ երևույթը, ստեղծվել է ստելու համար:
Երբ մարդն իր համար
արդարացում է փնտրում, նա իրականում արդարացնում է միայն Աստծուն:
Ամուսնությունը
էքսպերիմենտ է, հոգեբանական էքսպերիմենտ, իսկ հայրությունը՝ պաթոլոգիա:
Դոն Կիխոտը և Սանչոն
ավելի իրական են, քան Սերվանտեսը:
Երբ քնած մարդը անշարժ
պառկած է անկողնում և երազ է տեսնում, ո՞րն է ավելի իրական. նա՞՝ որպես
գիտակցություն, թե՞ նրա երազը:
Երբ Աստված չգիտի մեզ
հետ ինչպես վարվել, նա սպանում է մեզ:
Դուք նույնպես կմեռնեք,
դուք նույնպես կվերադառնաք դեպի այն ոչինչը, որտեղից դուրս եք եկել: Աստված
կդադարի ձեզ տեսնել իր երազում:
Նա, ով հորինում է, ինքն
է հորինված, իսկ նա, ով հորինված է՝ կմեռնի: Դուք կմեռնեք, դոն Միգել: Կմեռնեք
դուք և բոլորը, ովքեր մտածում են իմ մասին: Ուրեմն մեռեք բոլորդ:
Ով քնում և երազներ է
տեսնում, ոչինչ չի ուզում: Իսկ դուք և ձեր հայրենակիցները քնում եք և երազներ
տեսնում, երազում տեսնում եք, թե իբր ցանկություններ ունեք, բայց իրականում ոչ մի
ցանկություն չունեք:
Օրփեոսն իսկապես որբացավ:
Երբ ցատկոտելով Ավգուստոյի մահճի վրա, հոտոտեց մահացած տիրոջը, երբ առավ մահվան
շունչը, շան հոգին պարուրվեց խիտ և սև մառախուղով: Օրփեոսն արդեն տեսել էր մահը,
նա տեսել էր սատկած շների և կատուների, ինքն էլ մի առնետի էր սպանել, լսել էր, որ
մարդիկ էլ էին մեռնում, բայց կարծում էր, որ իր տերն անմահ է: Որովհետև Ավգուստոն
նրա համար աստված էր:
Ինչ տարօրինակ արարած է
մարդը. նա երբեք չի կենտրոնանում նրա վրա, ինչն իր աչքի առաջ է: Նա շոյում է մեզ,
իսկ մենք չգիտենք, թե ինչու է մեզ շոյում ոչ այն ժամանակ, երբ մենք ավելի շատ ենք
նրա հետ կապվում, երբ մենք ավելի շատ ենք նրան ենթարկվում, նա մեզ կամ մերժում է,
կամ պատժում:
Նա, ով շատ է ճանապարհորդում, փախչում է այն վայրերից, որտեղ եղել է, ոչ թե ձգտում է այնտեղ, ուր ժամանում է:
ReplyDeleteՍիրում եմ, ուրեմն կամ:
Եթե դու խոսում ես, նշանակում է՝ ստում ես, իսկ եթե խոսում ես ինքդ քեզ հետ, այսինքն, եթե մտածում ես՝ գիտակցելով, որ մտածում ես, ապա խաբում ես ինքդ քեզ: Չկա ավելի իրական բան, քան ֆիզիկական կյանքը: Բառը՝ հասարակական այդ երևույթը, ստեղծվել է ստելու համար:
Երբ Աստված չգիտի մեզ հետ ինչպես վարվել, նա սպանում է մեզ:
Ինչ արժի գիրքը ՞
ReplyDelete