Թոմ Վեյթսը Ջիմ Ջարմուշի «Օրենքից դուրս» ֆիլմում, 1986թ. |
ՄԱՐԹԱ
Միացրեք էս համարին, էլի.
Էհ, քանի տարի է անցել:
Տեսնես՝ կհիշի՞ ձայնս,
Զսպեմ ինձ, փորձեմ չլացել:
Ալո, Մարթա՞ն է, դո՞ւ ես,
Լսո՞ւմ ես, ալո՛, Թոմ Ֆրոսթն է,
Միջքաղաքային եմ զանգում,
Բայց ոչինչ, արի խոսենք:
Քառասուն տարի է անցել,
Մարթա, խնդրում եմ, հիշիր,
Գնա՞նք սուրճ խմենք մի տեղ
Ու պատմենք իրար մեր մասին:
Վարդերի օրեր էին դրանք, Մարթա,
Պոեզիայի օրեր, ու գիտե՞ս,
Մարթա,
Իմ ամբողջ ունեցածը դու էիր, քո ամբողջը՝ ես:
Վաղը մեզ համար գոյություն չուներ,
Դարակում կողպել էինք վշտերը մեր
Ու պահել էինք դրանք անձրևոտ օրվա համար:
Իսկ հիմա ես արդեն ծեր եմ,
Դու էլ ես ոնց որ ծերացել:
Ամուսինդ ո՞նց է, ընտանի՞քդ.
Ես էլ եմ, գիտե՞ս, ամուսնացել:
Լավ է, որ գտար մեկին,
Ում հետ քեզ վստահ կզգաս,
Ինչքան ջահել էինք ու գիժ,
Ե՞րբ դարձանք էսքան չափահաս:
Վարդերի օրեր էին դրանք, Մարթա,
Պոեզիայի օրեր, ու գիտե՞ս,
Մարթա,
Իմ ամբողջ ունեցածը դու էիր, քո ամբողջը՝ ես:
Վաղը մեզ համար գոյություն չուներ,
Դարակում կողպել էինք վշտերը մեր
Ու պահել էինք դրանք անձրևոտ օրվա համար:
Շատ հեշտ էի առաջ պայթում,
Գիտեմ, դիմանալը բարդ էր:
Բայց ի՞նչն էր առաջ կարևոր.
Մենակ էն, որ ես տղամարդ եմ:
Ու թեկուզ ինձ միշտ էլ պարզ էր՝
Չկար «մենք», կայիր դու ու կայի ես,
Բայց, Մարթա, լսիր ինձ, Մարթա,
Չե՞ս տեսնում, սիրո՛ւմ եմ դեռ քեզ:
Վարդերի օրեր էին դրանք, Մարթա,
Պոեզիայի օրեր, ու գիտե՞ս,
Մարթա,
Իմ ամբողջ ունեցածը դու էիր, քո ամբողջը՝ ես:
Վաղը մեզ համար գոյություն չուներ,
Դարակում կողպել էինք վշտերը մեր
Ու պահել էինք դրանք անձրևոտ օրվա համար:
Ու հիշում եմ էն խաղաղ երեկոն,
Երբ պառկած դողում էի քո կողքին...
անգլերենից թարգմանեց ՀԱՅԿ ֆԵԼԵՔՅԱՆԸ
No comments:
Post a Comment