«Թափթփված սենյակներով» անցած «Լուսնոտ բառերով» աղջիկը


07.03.2013
Այսօր բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանի ծննդյան օրն է:
Տպագրել է  «Լուսնոտ բառեր» /2005թ./ եւ «Թափթփված սենյակներ» բանաստեղծությունների ժողովածուն: Սիմոնյանի ստեղծագործություններին կարող եք ծանոթանալ նաեւ այստեղ:
                                       
ԾՈՎԱԳՈՒՅՆ ՄԻ ԱՐԵՎ ԱՅՆ ՄԱՅՐԱՄՈՒՏԻՆ

Երբ կիսատված են մայրամուտները,
ու ծովագույն են ճայերը փոքրիկ պատուհանիդ մոտ...,

երբ քո թափանցիկ, մի քիչ երկնագույն
այն վարագույրին ասեղնագործ
ծովաստղիկները հիշեցնում են քեզ...,
երբ վազվզում եմ ինչ-որ կիսամութ քարանձավներում,
ուր մամռակալած աստիճանները
տանում են ինչ-որ փակ դռների մոտ,
որտեղ պատերը հիշողությունն են լուսանկարի...,
օվկիանը հանկարծ փորձում է խոսել
ինձ ու քեզ ծանոթ նկարի միջից...
իսկ շրջանակը, որ կոչվում էր սեր,
լուսանկարի աղջկա համար մի մայրամուտ էր,
այն էլ' կիսատված...


տեսնել ամբողջականն այստեղ՝ www.yerkir.am

No comments:

Post a Comment