Գրելու խնդիրները
Յուրաքանչյուր մարդ, ով ուզում է գրել, պետք է պարզի իր համար, թե ինչպես գրել, այլապես իր գործը իրենը չի լինի: Ես նկատի ունեմ ոճը: Նրա գրած պատմվածքը կարող է իրենը լինել, բայց եթե նա չի գտել իր գրելաոճը, նրա գրածը ոչնչով չի տարբերվի բազմաթիվ այլ գրողների գրվածքներից: Ինչի՞ց պետք է խուսափել և ինչի՞ց կարելի է խուսափել: Հիմնական բաներում մենք բոլորս իրար այնքան նման ենք, բայց ամեն ինչում մեզնից յուրաքանչյուրը նաև «յուրահատուկ» է: Յուրաքանչյուր մարդ ունի իր դեմքը, հասկացողության մակարդակը, խառնվածքը, առանձնահատկությունը և ինքնաարտահայտման ձևը: Ամենակարևորը ձևը գտնելն է, գտնելուց հետո՝ մշակելը, սրելը և նրա բոլոր ներունակություններից օգտվելը:
Այն, ինչ ինձ համար օգտակար է եղել, կարող է օգտակար լինել և ուրիշներին: Ես հայտնաբերել եմ, որ նյութի լավագույն աղբյուրը սեփական փորձն է:
Երբեք մի շեղվիր քո նյութից:
Ես հայտնաբերել եմ, որ գրական լինելն անցանկալի է, հարկավոր է բառերով գրել:
Կենդանություն հաղորդիր բառերին, որպեսզի պատմվածքդ ապրի. պատմվածքը մի օգտագործիր բառեր հորինելու համար:
Ականջ արա քո գրածին. համոզվիր, որ այն կարդացվում է և լավ է հնչում:
Կարճ կապիր:
Բայց ամենից կարևորը՝ միշտ զգոն եղիր, ուր էլ որ գնաս, ում էլ որ տեսնես. ուշադիր լսիր, ուշադիր նայիր, փորձիր ամեն ինչ նկատել, փորձիր ամեն ինչ խորապես հասկանալ: Աշխատիր, որ գրածդ հավասարակշիռ լինի, այսինքն՝ հիշիր, որ ամեն մի բան իր հակառակ կողմն ունի. չարը հավասարակշռվում է բարով, տգեղությունը՝ գեղեցկությամբ, խավարը՝ լույսով, և այլն, և այլն:
Սա հապշտապ գրառում է, ամենևին հոդված չէ, բայց կարող է մի քիչ օգտակար լինել:
2 դեկտեմբերի, 1938թ.
No comments:
Post a Comment