հինգ ամենակարճ գրական գլուխգործոցները

1. Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ կգրի պատմվածք՝ բաղկացած ընդամենը վեց բառից, որը կհուզի ցանկացած մարդու: Հեմինգուեյը հաղթեց գրազը. 

«Վաճառվում են մանկական կոշիկներ: Հագած չեն»:

2. Ֆրեդերիկ Բրաունը հորինել է երբևէ գրված ամենակարճ սարսափ պատմությունը. 

«Երկրագնդի վրա մնացած վերջին մարդը նստած էր սենյակում: Դուռը թակեցին...»:

3. Օ'Հենրին հաղթել է ամենակարճ պատմվածքի մրցույթում՝ գրելով դասական պատմվածքին բնորոշ բոլոր բաղադրիչներով՝ հանգույց, կուլմինացիա, լուծում.

«Վարորդը ծխեց ու շրջվեց՝ նայելու բենզատարին՝ բենզին շատ կա, թե քիչ: Մահացածը քսաներեք տարեկան էր»:

4. Անգլիացիները նույնպես կազմակերպել են ամենակարճ պատմվածքի մրցույթ: Համաձայն մրցույթի կանոնների՝ պետք է գործածված լինեին հետևյալ բառերը՝ թագուհի, Աստված, սեքս, գաղտնիք: Առաջին տեղը գրավեց այս պատմվածքը՝

«Օ, Աստված իմ, - գոչեց թագուհին, - ես հղի ու չգիտեմ՝ ումից»:

5. Ամենակարճ կենսագրականի մրցույթում հաղթեց մի ֆրանսուհի, որ գրել էր.

«Նախկինում ես ունեի հարթ մաշկ և ճմրթված շրջազգեստ, իսկ հիմա ճիշտ հակառակն է»:




թարգմ. հասմիկ սիմոնյանը
2013


1 comment:

  1. Ապրես Հասմիկ, գիտես լուրջ ստիպեցիր որ ամբողջ ժամանակս նվիրեմ էս բլոգին ու ընթերցեմ այնքան որ հասկանամ որ կոպերս այլևս չեն ենթարկվում, սիրում եմ արվեստագետներին ովքեր կարողանում են ոչ միայն ստեղծել այլ նաև տարածել ստեղծածը... ԿԵՑՑԵՍ

    ReplyDelete