Դու կարող ես ինձ անխռով
ձյուն հյուրասիրել.
ամեն անգամ, երբ ես ուս ուսի տված
թթենու հետ մեկտեղ քայլում էի
ամռան միջով,
բղավում էր նրա ամենամատղաշ
տերևը:
*
Նախքան քո ուշ հայացքը,
միայնակ`
գիշերների միջև,
նաև ինձ փոխակերպող գիշերվա,
ինչը եղել էր արդեն մեզ մոտ մի անգամ, չ-
զարնված մտքից:
ՁԵՌՔ
Սեղանը, ժամերի փայտից,
բրնձով ու գինիով:
Անդ
լռում են, ուտում են, խմում:
Մի ձեռք, որ ես համբուրեցի,
լուսավորում է շուրթերը:
ՀԵՌՎԻ ԳՈՎՔԸ
Ակունքներում քո աչքերի
խենթ ծովի ձկների ցանցերն են ապրում:
Ակունքներում քո աչքերի
ծովն իր խոստումներն է պահում:
Այստեղ նետում եմ
մի սիրտ, որ մարդկանց մեջ է,
հագուստը իմ և փայլը երդման.
ավելի սև սևի մեջ, ես ավելի մերկ եմ:
Դավաճանելով եմ քեզ հավատարիմ:
Ես` դու եմ, երբ ես ինքս եմ:
Ակունքներում քո աչքերի
հալածում եմ և կողոպուտի մասին երազում:
Ցանցը ցանց է որսացել.
մենք հեռանում ենք գիրկընդխառն:
Ակունքներում քո աչքերի
մի կախվող խեղդում է պարանը:
Քարը:
ՁԵՌՔ
Սեղանը, ժամերի փայտից,
բրնձով ու գինիով:
Անդ
լռում են, ուտում են, խմում:
Մի ձեռք, որ ես համբուրեցի,
ՀԵՌՎԻ ԳՈՎՔԸ
Ակունքներում քո աչքերի
խենթ ծովի ձկների ցանցերն են ապրում:
Ակունքներում քո աչքերի
Պաուլ Ցելանը Ժիզելի ու Կլաուս Դեմուսի հետ: 1953թ. գարուն |
Այստեղ նետում եմ
մի սիրտ, որ մարդկանց մեջ է,
հագուստը իմ և փայլը երդման.
ավելի սև սևի մեջ, ես ավելի մերկ եմ:
Դավաճանելով եմ քեզ հավատարիմ:
Ես` դու եմ, երբ ես ինքս եմ:
Ակունքներում քո աչքերի
հալածում եմ և կողոպուտի մասին երազում:
Ցանցը ցանց է որսացել.
մենք հեռանում ենք գիրկընդխառն:
Ակունքներում քո աչքերի
մի կախվող խեղդում է պարանը:
ԾԱՂԻԿ
Քարը:
Քարը օդի մեջ, իսկ թիկունքում` ես:
Քո աչքը` կույր, ինչպես քար:
Մենք
ձեռքեր էինք,
մենք խավարը դատարկեցինք, մենք գտանք
Ծաղիկը կույր խոսք է:
Քո աչքը և իմ աչքը.
նրանք հոգ են տանում
ջրի մասին:
Աճը,
Սրտի թերթ է սրտի թերթին
հավելում:
Եվս մի խոսք, ինչպես դա, և մուրճերն են
ճոճվում բաց երկնքի տակ:
ԵԳԻՊՏՈՍՈՒՄ
Դու պետք է օտարականի աչքերին նայելով ասես` Ջուրը եղի՛ր:
Դու պետք է, ինչը դու ջրում գիտես, օտարականի աչքերում փնտրես:
Դու պետք է նրանց ջրերից կանչես` Հռութ, Նոեմի, Մարիամ:
Դու պետք է զարդարես նրանց, երբ պառկած ես օտարականի հետ:
Դու պետք է զարդարես նրանց օտարականի ամպ-վարսերով:
Դու պետք է ասես Հռութին, Մարիամին ու Նոեմին.
Տեսե՛ք, ես նրա հետ եմ պառկած:
Դու պետք է գեղեցկագույնս զարդարես օտարականին, ում հետ պառկում ես:
Դու պետք է զարդարես նրան քո ցավով` Հռութի, Մարիամի և Նոեմիի մասին:
Դու պետք է ասես օտարականին`
Տե՛ս, ես նրանց հետ պառկել եմ:
ֆրանսերենից թարգմանեց ԹՈՆԴՐԱԿԸ
ֆրանսերենից թարգմանեց ԹՈՆԴՐԱԿԸ
Պաուլ Ցելանը Նանիի ու Կլաուս Դեմուսի հետ, Լոնդոն, 1955թ. մարտ |
ինքնատիպ է և հախուռն: շնորհակալություն ձեզ և թարգմանիչին մեզ ներկայացնելու համար:
ReplyDeleteձեզ էլ շնորհակալություն բլոգ այցելելու և լավը գնահատելու համար:
ReplyDeleteՊաուլ Ցելանը 1945 թվականից հետո գերմանալեզու գրականության լավագույն բանաստեղծն է, ստեղծագործել է գերմաներեն:Նրա Մահվան ֆուգա բանաստեղծությունը համեմատում են Պիկասոյի գերնիկա կտավի հետ: Ծնվել է Բուկովինայի Չերնովից քաղաքում, որն այժմ Ուկրաինայի կազմում է: Ազգությամբ հրեա է: Կյանքի մեծ մասը ապրել է Փարիզում: Թարգմանությունները լավ են ստացվել , չնայած որոշ դիտողություններ ունեմ, քանի որ բնագրի հետ համեմատելու հնարավորություն ունեմ, եթե կուզեք կգրեմ:
ReplyDeleteԿարևոր տեղեկություն էր,Գայանե ջան, շնորհակալություն: Գրեք Ձեր դիտողությունները, հետաքրքիր կլինի համեմատելն ու քննարկելը:
ReplyDeleteԴ
ReplyDeleteԴժվար է ասել`, որովհետև, օրինակ, Յոհաննես Բոբրովսկին գուցե և նրանից ավելի բարձր պոետ է: Ի միջիայլոց` Վիկիպեդիայումտեղադրված է `Հակոբ Մոբսեսի թարգմանությամբ:
ReplyDelete