ԱՄԵՐԻԿԱ
Ամերիկա քեզ տվեցի ամեն ինչ ու հիմա ոչինչ եմ:
Ամերիկա էրկու դոլար ու քսանյոթ ցենտ Հունվարի 17, 1956:
Խելքս լրիվ գցել եմ:
Ամերիկա ե՞րբ ենք թարգելու մարդկության դեմ պատերազմել:
Ինքդ քեզ քունի ատոմային ռումբովդ
Լավ չեմ հանգիստ թող ինձ:
Չեմ վերջացնի գրելս, մինչև խելքի չգամ:
Ամերիկա ե՞րբ ես դառնալու պուպուշ:
Ե՞րբ ես հանվելու:
Ե՞րբ ես քո միլիոնավար Տրոցկիստներին արժան լինելու:
Ամերիկա ինչո՞ւ են գրադարաններդ արցունքներով լցված:
Ամերիկա ե՞րբ ես ձվերդ Հնդկաստան ուղարկելու:
Զահլես տարել են հիմար պնդումներդ:
Ե՞րբ կարամ գնամ սուպերմարկետ ու սիրուն աչքերիս խաթեր ինչ ուզեմ առնեմ:
Ամերիկա ի վերջո ես ու դու ենք որ անթերի ենք ոչ թե մեկ այլ աշխարհ:
Կոկորդս ա խրվել համակարգդ:
Քո պատճառով քիչ ա մնում սուրբ դառնամ:
Էս հարցին ուրիշ լուծում պիտի տրվի:
Բերոուզը Թանջիրում ա չեմ կարծում հետ գա էդ շատ վատ ա:
Դու ի՞նչ ա չարություն ես անում, թե՞ էդ ինչ-որ գործնական սիլի-բիլիներ են:
Փորձում եմ հասնել բուն նյութին:
Չեմ հրաժավելու մոլուցքիցս:
Ամերիկա մոռթած պահիր ես գիտեմ անելիքս:
Ամերիկա սալորենիի ծաղիկները թափվում են:
Ամիսներ ա ինչ թերթ չեմ կարդում, ամեն օր մեկին դատում են սպանության համար:
Ամերիկա ես խղճում եմ Ուոբլիին:
Ամերիկա ես կոմունիստ էի երբ երեխա էի ու չեմ փոշմանում:
Ամեն հնարավորության դեպքում միշտ ուռում եմ:
Օրերով տանն եմ մնում ու աչքերս չռում զուգարանի վարդերին:
Երբ գնում եմ Չայնաթաուն հարբում եմ բայց չեմ կորցնում ինձ:
Անգիր գիտեմ հեսա դժբախտություն կլինի:
Դու պիտի ինձ տեսնեիր Մարքս կարդալուց:
Հոգեբանս ասում ա լրիվ նորմալ եմ:
Ես չեմ արտասանելու Հայր մերը:
Ես խորհրդավոր տեսլիքներ եմ ունենում ու տիեզերական թրթիռներ:
Ամերիկա ես տենց էլ քեզ չասեցի՞ թե ինչ բերիր Մաքս քեռիի գլխին երբ ինքն էկավ Ռուսաստանից:
Քո հետ եմ խոսում:
Տենց էլ թողնելու ես Թայմ հանդեսը մեր զգայուն կյանքը ղեկավարի՞:
Ես ինձ լրիվ տվել եմ Թայմ հանդեսին:
Ամեն շաբաթ կարդում եմ:
Մոտակա քաղցրավենիքի խանութի կողքով գաղտագողի անցնելիս ամեն անգամ նրա շապիկն աչքերը չռած ինձ ա նայում:
Ես կարդում եմ այն Բերքլիի հանրային գրադարանի ներքնահարկում:
Նա ինձ միշտ պատմում ա պատասխանատվության մասին: Լուրջ գործարարներ: Լուրջ Ֆիլմ արտադրողներ: Բոլորն են լուրջ, բացի ինձնից:
Դրանից ինձ սկսում ա թվալ որ ես Ամերիկան եմ:
Էլի ինքս ինձ հետ եմ խոսում:
Ասիան իմ դեմ ա դուրս էկել:
Չինացու բախտն ինձ տրված չի:
Հույսը պետք ա դնել ազգային պաշարների վրա:
Ազգային պաշարներս բաղկացած են էրկու կասյակ պլանից միլիոնավոր սեռական օրգաններից չտպված մասնավոր գրականությունից որը մի ժամում անցնում ա 1400 մղոն ու քսանհինգ հազար հոգեբուժարան:
Էլ չեմ խոսում բանտերիս մասին ու միլիոնավոր անապահովների որոնք իմ ծաղկամաններում ապրում են հինգ հարյուր արևի լույսի տակ:
Ես վերացրել եմ Ֆրանսիայի պոռնկատները, Թանջիրինը հաջորդն ա լինելու:
Իմ ձգտումն ա դառնալ նախագահ չնայած էն փաստին որ ես կաթոլիկ եմ:
Ամերիկա քո էշ խելքով ո՞նց կարամ սուրբ լիտանի գրեմ:
Կշարունակեմ Հենրի Ֆորդի պես իմ ոտանավորներն էնքան անհատական են ինչքան իրա ավտոները դեռ ավելին նրանք բոլորը տաբեր սեռի են
Ամերիկա ես քեզ ոտանավորներ կծախեմ $2500 հատը $500 կիջնեմ քո հին ոտանավորի դիմաց
Ամերիկա ազատ արձակի Թոմ Մունին
Ամերիկա փրկիր իսպանացի լոյալիստներին
Ամերիկա Սաքոն ու Վանցետին չպիտի մեռնեն
Ամերիկա ես եմ Սքոթսբորոյի տղերքը:
Ամերիկա երբ ես յոթ տարեկան էի մաման ինձ տարավ կոմբջիջի ժողովի նրանք ամեն տոմսի դիմաց մեզ մի բուռ սիսեռ էին ծախում իսկ տոմսն արժեր մեկ նիկել ու ճառ ասելը ձրի էր բոլորը պուպուշ էին ու բոլորը խղճում էին աշխատավորներին էնքան անկեղծ էր ամեն ինչ մտքովդ էլ չի անցնի ինչ լավ բան էր կուսակցությունը 1935-ին Սքոթ Նիրինգը վեհ ծերունի էր իսկական առաջնորդ Մայր Բլուրը ինձ լացացրեց մի անգամ տեսա իսկական Իսրայել Ամփթերին: Երևի ով կար չկար լրտես էր:
Ամերիկա դու ամենևին չես ուզում գնալ պատերազմ:
Ամերիկա սաղ էդ չար ռսներն են:
էդ ռսները էդ ռսները ու էդ չինացիք: Ու էդ ռսները:
Ռուսաստանը ուզում ա մեզ հում-հում ուտի: Ռուսաստանը լրիվ ցնդել ա: Ինքն Ուզում ա մեր մեքենաները մեր ավտոտնակներից վերցնի:
Իրա ուզածը Չիկագոն զավթելն ա: Իրան պետք ա Կարմիր Ընթերցողի Ժողովածուն: Իրա Ուզածը մեր ավտո գործարանները սիբիր տանելն ա: Իրա մեծ բյուրոկրատիան ղեկավարում ա մեր բենզալցակայանները: Լավ չի հեչ: Հեչ: Ինքը հնդիկներին կարդալ ա սովորեցնում: Ինքն ուզում ա մեծ սև նեգրեր: Հըհ: Ինքն ա մեզ ստիպում օրը տասնվեց ժամ աշխատել: Փրկեք:
Ամերիկա էս ամենը շատ լուրջ ա:
Ամերիկա սա իմ տպավորությունն ա հեռուստացույց նայելիս:
Ամերիկա էս ամենը ճի՞շտ ա:
Ավելի լավ ա գործիս անցնեմ:
Ճիշտ ա ես ոչ բանակ գնալ եմ ուզում ոչ էլ գործարաններում խառատային հաստոցների վրա աշխատել, ամեն դեպքում ես անհեռատես եմ ու խև:
Ամերիկա մեջքիդ կանգնած եմ իմ ողջ տխմարությամբ:
անգլերենից թարգմանեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՇԽԱՆՅԱՆԸ
No comments:
Post a Comment