Երեսուն մոծակներ ներս վազեցին բացատ ու սկսեցին նվագել իրենց տզտզան
ջութակներով:
Ամպերի տակից դուրս եկավ լուսինը եւ ժպտալով՝ լողաց երկնքով:
«Մմմու՜…»,- հոգոց հանեց կովը գետից այն կողմ: Հաչաց շունը, եւ քառասուն
լուսնային նապաստակներ վազ տվեցին ճանապարհով:
Գետի վրա մշուշ բարձրացավ, և տխուր սպիտակ ձին մինչեւ կուրծք սուզվեց նրա մեջ, և հիմա թվում էր՝ մեծ սպիտակ բադ է լողում մշուշում ու փնչացնելով՝ գլուխը խոնարհում է նրա մեջ:
Ոզնուկը նստած էր բլրակի վրա սոճու տակ և նայում էր լուսնալույսով լուսավորված հարթավայրին՝ ողողված մշուշով:
Այնքան գեղեցիկ էր, որ նա ժամանակ առ ժամանակ ցնցվում էր. Արդյոք երազում չի՞ տեսնում այս ամենը:
Իսկ մոծակները չէին հոգնում նվագել իրենց ջութակիկներով, լուսնային նապաստակները
պարում էին, իսկ շունը ոռնում էր:Գետի վրա մշուշ բարձրացավ, և տխուր սպիտակ ձին մինչեւ կուրծք սուզվեց նրա մեջ, և հիմա թվում էր՝ մեծ սպիտակ բադ է լողում մշուշում ու փնչացնելով՝ գլուխը խոնարհում է նրա մեջ:
Ոզնուկը նստած էր բլրակի վրա սոճու տակ և նայում էր լուսնալույսով լուսավորված հարթավայրին՝ ողողված մշուշով:
Այնքան գեղեցիկ էր, որ նա ժամանակ առ ժամանակ ցնցվում էր. Արդյոք երազում չի՞ տեսնում այս ամենը:
«Պատմեմ՝ չե՛ն հավատա»,- մտածեց Ոզնուկը և սկսեց ավելի ուշադիր նայել, որ
մինչև վերջին խոտը հիշի ողջ գեղեցկությունը:
«Ահա եւ
աստղ ընկավ,- նկատեց նա,- ու խոտն էլ թեքվեց դեպի աջ, ու եղևնուց մնաց միայն
գագաթը, ու հիմա նա լողում է ձիու կողքին… Իսկ հետաքրքիր է,- մտածում էր Ոզնուկը,-
եթե ձին պառկի քնելու, նա կխեղդվի՞ մշուշի մեջ»:
Եվ նա սկսեց դանդաղ իջնել բլրակից, որ նույնպես հայտնվի մշուշում ու նայի՝ ինչ կա-չկա այնտեղ, ներսում:
Եվ նա սկսեց դանդաղ իջնել բլրակից, որ նույնպես հայտնվի մշուշում ու նայի՝ ինչ կա-չկա այնտեղ, ներսում:
- Ահա,- ասաց
Ոզնուկը,- Ոչինչ չի երևում: Նույնիսկ թաթիկը չի երևում: Ձի՜,- կանչեց նա: Բայց ձին ոչինչ չասաց:
«Իսկ որտե՞ղ
է ձին»,- մտածեց Ոզնուկը: Եվ սողաց առաջ: Շուրջը լռություն էր, մութ էր ու խոնավ, միայն շատ վերևում աղոտ
լուսարձակում էր մթնշաղը:
Նա սողում էր երկար-շատ երկար եւ հանկարծ զգաց, որ ոտքերի տակ հող չկա, ու ինքն ինչ-որ տեղ է ընկնում: Չլը՜մփ…
«Ես գետում եմ»,- կողմնորոշվեց Ոզնուկը՝ վախից սառելով: Եւ սկսեց թաթիկներով
այս ու այն կողմ խփել:
Երբ նա դուրս եկավ ջրի երես, առաջվա պես մութ էր, եւ Ոզնուկը նույնիսկ չգիտեր՝
որտեղ է ափը:
«Թող գետն ինքը ինձ քշի-տանի»,- որոշեց նա:
«Թող գետն ինքը ինձ քշի-տանի»,- որոշեց նա:
Որքան կարող էր խորը շունչ քաշեց, ու հոսքը նրան տարավ ներքև:
Գետը խշշում
էր եղեգներով, ալեկոծվում էր ծանծաղուտներում,եւ Ոզնուկը զգում էր, որ լրիվ թրջվել է ու շուտով կխեղդվի:
Հանկարծ ինչ-որ մեկը դիպավ նրա հետևի թաթիկին:
- Ներեցեք,- անձայն ասաց ինչ-որ մեկը, ո՞վ եք դուք և ինչպե՞ս եք այստեղ հայտնվել:
- Ես Ոզնուկն եմ,- նույնպես անձայն պատասխանեց Ոզնուկը,- Ես ընկել եմ գետը:
- Ուրեմն նստեք մեջքիս,- անձայն խոսեց ինչ-որ մեկը: - Ես ձեզ կտանեմ ափ:
Ոզնուկը նստեց ինչ-որ մեկի նեղ, լպրծուն մեջքին և մի րոպեից հայտնվեց ափին:
- Շնորհակալություն,- բարձրաձայն ասաց նա:
- Չարժե,- անձայն արտաբերեց ինչ-որ մեկը, ում Ոզնուկը նույնիսկ չէր տեսնում, և կորավ ալիքների մեջ:

«Այ քեզ պատմություն… - մտածեց
Ոզնուկն՝ իրեն թափ տալով, - Մի՞թե որևէ մեկը կհավատա»:
Եվ ոտքերը
քարշ տվեց մշուշի մեջ:
No comments:
Post a Comment