Հնչյուններ ու ձայներ
- Նիրհի մեջ,
Արջուկ, ինչ ուզես` կարող ես երևակայել, ու այն ամեն ինչը, որ կերևայակես,
իրականի պես կլինի: Ու այդ ժամանակ…
- Դե՛:
- Ու այդ ժամանակ…
- Դե խոսիր,
վա՛յ:
- Ու այդ ժամանակ… լսվում են հնչյուններն ու ձայները:
Ոզնուկը նայում էր Արջուկին մեծ կլոր աչքերով, կարծես հենց հիմա, այ հենց այս պահին գլխի էր ընկել ինչ-որ շատ կարևոր բան:
Ոզնուկը նայում էր Արջուկին մեծ կլոր աչքերով, կարծես հենց հիմա, այ հենց այս պահին գլխի էր ընկել ինչ-որ շատ կարևոր բան:
- Իսկ դու ու՞մ
ես լսել,- շշուկով հարցրեց Արջուկը:
- Այսօ՞ր:
- Իսկ երե՞կ:
- Գորտին:
- Ու նա ի՞նչ
ասաց…
- Նա երգում
էր, - ու Ոզնուկը փակեց աչքերը:
- Դու նրան հիմա
էլ ես լսո՞ւմ:
- Լսում եմ, -
ասաց Ոզնուկը փակ աչքերով:
- Արի ես էլ
փակեմ աչքերս, - Արջուկը փակեց աչքերը և ավելի մոտ կանգնեց Ոզնուկին, որ նույնպես
լսի:
- Լսու՞մ ես, - հարցրեց
Ոզնուկը:
- Չէ, - ասաց
Արջուկը:
- Դու նիրհի մեջ
ընկիր:
- Պառկել է պետք, -
ասաց Արջուկը: Ու պառկեց:
- Ես էլ՝ քո
կողքին, - Ոզնուկը նստեց նրա կողքին, - Դու միայն պատկերացրու. նա նստած է ու երգում
է:
- Պատկերացրեցի:
- Իսկ հիմա՞…
Լսու՞մ ես, - ու Ոզնուկը դիրիժորի պես թափահարեց թաթիկը, - Երգե՜ց:
- Չեմ լսում,-
ասաց Արջուկը,- նստել, աչքերը չռել ու լռում է:
- Խոսիր նրա
հետ, - ասաց Ոզնուկը, - հետաքրքրություն առաջացրու:
- Ո՞նց:
- Ասա՝ մենք
Ոզնուկի հետ հեռավոր անտառից եկել ենք ձեր համերգին:
Արջուկը սկսեց
շարժել շրթունքները:
- Ասացի:
- Դե՞:
- Լռում է:
- Սպասիր, - ասաց
Ոզնուկը, - արի դու նստիր, ես էլ՝ պառկեմ: Ա՜յ էսպես, - Եվ նա ինչ-որ բան քրթմնջաց՝
խոտի վրա Արջուկի կողքին տեղավորվելով:
Իսկ օրը
սկսում էր բոցավառվել, բարձրահասակ նրբիրան աշունն օրորովում էր սոճիներով և տերևներով սնամեջ պտույտներ տալիս:
Արջուկը
վաղուց բացել էր աչքերը ու հիմա նայում էր շեկ ծառերին, քամուն, որ կնճռոտում էր
լճակը, իսկ Ոզնուկը մռթմռթում ու մրմնջում էր՝ իր կողքին խոտի վրա պառկած:
- Լսիր, Ոզնուկ- ասաց Արջուկը, - ախր մեր ինչի՞ն է պետք էդ գորտը, հը՞: Գնանք սունկ հավաքենք, կտապակենք: Ես էլ քեզ համար մի քիչ խնձոր եմ կողքի դրել:
- Ոչ, - առանց աչքերը բացելու ասաց Ոզնուկը,- նա կերգի:
- Ասենք՝ երգեց: Մե՞զ ինչ:
- Լսիր, Ոզնուկ- ասաց Արջուկը, - ախր մեր ինչի՞ն է պետք էդ գորտը, հը՞: Գնանք սունկ հավաքենք, կտապակենք: Ես էլ քեզ համար մի քիչ խնձոր եմ կողքի դրել:
- Ոչ, - առանց աչքերը բացելու ասաց Ոզնուկը,- նա կերգի:
- Ասենք՝ երգեց: Մե՞զ ինչ:
- Էխ դու՜,-
ասաց Ոզնուկը,- Սնկե՜ր, խնձորնե՜ր… Երանի իմանայիր, թե ի՜նչ են հնչյուններն ու
ձայները:
No comments:
Post a Comment