Լեռան վրա
մշուշ էր ու վարդանարնջագույն ցոլքեր: Ամբողջ օրն անձրև էր հեղում, հետո դադարեց,
դուրս ելավ արևը, անցավ լեռան ետևը, և հիմա այ այդպիսի մի լեռ էր:
Շատ գեղեցիկ էր, այնքան գեղեցիկ, որ Ոզնուկն ու Արջուկն ուղղակի դիտում էին ու իրար ոչինչ չէին ասում:
Շատ գեղեցիկ էր, այնքան գեղեցիկ, որ Ոզնուկն ու Արջուկն ուղղակի դիտում էին ու իրար ոչինչ չէին ասում:
Իսկ լեռն
անընդհատ փոփոխվում էր. Նարնջագույնը տեղափոխվել էր ձախ, վարդագույնը՝ աջ, իսկ
երկնագույնը դարձել էր թխակապույտ և մնացել վերևում:
Ոզնուկն ու Արջուկը վաղուց էին սիրում այդ խաղը. փակում ես աչքերդ, իսկ երբ
բացում ես, ամեն ինչ ուրիշ է:
- Բացիր արագ,- շշնջաց Ոզնուկը,- շա՜տ հավես է:
- Բացիր արագ,- շշնջաց Ոզնուկը,- շա՜տ հավես է:
Հիմա նարնջագույնը նեղ երիզով ծորում էր ողջ լեռով մեկ, իսկ վարդագույնն ու
երկրնագույնն անհետացել էին:
Մշուշն այնտեղ էր՝ ավելի վերևում, իսկ ինքը` լեռը, կարծես գոտևորվել էր
նարնջագույն ժապավենով:
Նրանք նորից փակեցին աչքերը ու երբ ակնթարթ անց նորից բացեցին, կրկին ամեն
ինչ փոխվել էր:
Նարնջագույնը
տեղ-տեղ բոցկլտում էր ձախ ու աջ կողմերում, վարդագույնը հանկարծ հայտնվեց աջ
կողմում, վարդաերկնագույնն անհետացավ, ու լեռն ամբողջությամբ դարձավ մութ,
հանդիսավոր, այնպես, որ նրանից հնարավոր չէր աչք կտրել: Ոզնուկն ու Արջուկը նորից
փակեցին ու բացեցին աչքերը. Լեռը հանդարտ էր, մշուշոտ, աջից թեթևակի վարդագույն
լուսավորությամբ, բայց նրանք չհասցրեցին փակել աչքերը, երբ այդ լուսավորությունը
կորավ:
Մշուշոտ, շատ
գեղեցիկ լեռը նայում էր Ոզնուկին ու Արջուկին:
Ու հանկարծ,
կամ դա Ոզնուկին ու Արջուկին թվաց, ինչ-որ մեկը սկսեց խոսել.
- Ձեզ դո՞ւր է
գալիս ինձ նայելը:
- Հա,- ասաց
Ոզնուկը:
- Իսկ ո՞վ է,
ո՞վ է խոսում,- շշուկով հարցրեց Արջուկը:
- Ես գեղեցի՞կ
եմ:
- Հա,- ասաց
Ոզնուկը:
- Իսկ ե՞րբ եմ
ես ձեզ ավելի շատ դուր գալիս, առավոտյա՞ն, թե՞ երեկոյան:
Այստեղ արդեն
Արջուկն էլ հասկացավ, որ լեռն է խոսում:
- Ինձ՝
առավոտյան,- Ասաց Արջուկը:
- Իսկ ինչո՞ւ:
- Էդ ժամանակ
առջևում մի ամբողջ օր է, ու…
- Իսկ քե՞զ,
Ոզնուկ:
- Երբ դու
թաքցնում ես արևը, ես տխրում եմ,- ասաց Ոզնուկը,- Բայց ես ավելի շատ սիրում եմ
քեզ նայել երեկոյան:
- Իսկ ինչու՞:
- Երբ երեկոյան
ես նայում, կարծես այնտեղ՝ գագաթին ես կանգնած, ու հեռու-հեռուն է երևում:
- Եվ ի՞նչ ես
դու այսօր տեսել, Ոզնուկ,- հարցրեց լեռը:
- Այսօր արևն
այնպես էր թաքնվում, ու ինչ-որ մեկն այնպես չէր թողնում՝ նա գնա, որ ես ոչնչի
մասին չէի մտածում, միայն նայում էի:
- Իսկ ես… Մենք…
Մեկ բացում ենք աչքերը, մեկ փակում: Մենք այդպես խաղում ենք,- ասաց Արջուկը:
Մթնշաղն
արագորեն թանձրանում էր:
Եվ երբ գրեթե բոլորովին մութ էր, մգակապտականաչավուն երկինքը հանկարծ պոկվեց լեռանից, և այն կտրուկ ամբողջովին տեսանելի դարձավ՝ սևին տալով մութ երկնքից իրեն բաժանող դալկաերկնագույն երիզի վրա:
Եվ երբ գրեթե բոլորովին մութ էր, մգակապտականաչավուն երկինքը հանկարծ պոկվեց լեռանից, և այն կտրուկ ամբողջովին տեսանելի դարձավ՝ սևին տալով մութ երկնքից իրեն բաժանող դալկաերկնագույն երիզի վրա:
ռուսերենից թարգմանեց ՎԱՀԱԳՆ ԹԵՎՈՍՅԱՆԸ
No comments:
Post a Comment