Կին սևամաշկ,
Հագել ես գույնդ, որ կյանք է,
Ձևդ, որ գեղեցկություն է:
Ես մեծացա քո ստվերում.
Մատներիդ քնքշությունը կապում էր աչքերս:
Եվ ահա ամռան ու Հարավի սրտում
Հայտնաբերում եմ քեզ, Երկիր Ավետյաց,
Եվ ահա ամռան ու Հարավի սրտում
Հայտնաբերում եմ քեզ, Երկիր Ավետյաց,
Շիկացած մի լեռան բարձունքից,
Ու գեղեցկությունդ,
Ու գեղեցկությունդ,
Ինչպես արծվի հանկարծակի զարկ,
Շանթահարում է ինձ:
Մերկ կին, անըմբռնելի,
Հասուն միրգ` պիրկ մարմնով, սև գինու մթին զմայլանք,
Բերան, որ բերանս դարձնում է քնարական,
Սավաննա՝ ջինջ հորիզոններով, որ սարսռում է Արևելյան Քամու շոյանքներից,
Քանդակված տամ-տամ, որը թնդում է հաղթողի մատների ներքո:
Քո թավ կոնտրալտո ձայնը
Սավաննա՝ ջինջ հորիզոններով, որ սարսռում է Արևելյան Քամու շոյանքներից,
Քանդակված տամ-տամ, որը թնդում է հաղթողի մատների ներքո:
Քո թավ կոնտրալտո ձայնը
Սիրահար կնոջ հոգևոր երգն է,
Հալած Յուղ, որ ոչ մի շնչից չի ալեկոծվում,
Ողորկ յուղ, ատլետի կոնքերով,
Մալիի արքայազների կոնքերով
Գազել՝ երկնային կապերով,
Գազել՝ երկնային կապերով,
Գոհարները աստղեր են մաշկիդ գիշերվա վրա:
Մտքի խաղերի երանություն,
Ոսկու արտացոլումները կրծում են մաշկդ, որ երփներանգվում է,
Վարսերիդ ստվերում լուսավառվում է տագնապս աչքերիդ արևներից:
Վարսերիդ ստվերում լուսավառվում է տագնապս աչքերիդ արևներից:
Մերկ կին, կին սևամաշկ
Երգում եմ անցողիկ գեղեցկությունդ,
Ձևը, որն ամրագրում եմ Հավիտենության մեջ`
Նախքան խանդոտ ճակատագիրը քեզ կվերածի մոխրի՝
Կյանքի արմատները սնելու համար:
ֆրանսերենից թարգմանեց ԳԱՌՆԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
տեսնել այլ հղումներ Լեոպոլ Սեդար Սենգորից՝
No comments:
Post a Comment