(ծնվ. 1950թ Իրան.)
*
Նայիր ոնց են ծերանում
Այն երազները, որ քեզ չգտած հեռանում են
Աշխարհից:
*
Բանաստեղծությունը
Երբեմն ուրախ ճնճղուկի թռիչքն է,
Որին քիչ անց
Մի այլ թռչուն
Հոշոտում է:
*
Տոմս եմ գնել,
Առաջին շարքում,
Մենակ,
Ինքս ինձ համար երգում եմ,
Ծափահարում եմ,
Շնորհակալ եմ:
*
Մարդասպանները,
Սպանվածները,
Դատավորները,
Բոլորը անցան հենց այս փողոցով:
Մարդասպանները,
Սպանվածները,
Դատավորները,
Բոլորը անցան հենց այս փողոցով:
*
Հիմա, երբ մահը
Իր ժամացույցն է լարում
Եվ քո անունն է հարցնում.
Արի, ականջիդ ասեմ`
Հենց այս կյանքն էլ նույնպես
Գեղեցիկ էր:
*
Ուր են աչքեր, որ քեզ տեսնեմ,
Բերան, որ քեզ երգեմ,
Ականջ, որ քեզ լսեմ:
Անձրև եմ,
Կույր,
Կուրորեն,
Թափվում եմ
Քո կողքին:
*
Բանաստեղծություններ կարող եմ գրել
Մի այնպիսի սրտով,
Որի մեջ վազվզում են գլխատված եղնիկները:
Տվեք ինձ իմ երազները,
Թուղթը,
Մատիտը,
Մատներիս երիտասարդությունը
Եվ ասեք ինձ,
Որ կողմից եմ գրում իմ անունը...
Ձեր բանտը
Իմ հիշողությունից հեռացրել է
Տառերը այբուբենի:
*
Սիրում եմ գիշերային անձրևը`
Կեսգիշերին,
Զբոսայգիների վառած լույսերը
Եվ մեքենան, որ հեռանում է
Կյանքի արագությամբ:
*
Բոլոր օրերը մեկ օր են
կտոր-կտոր անվերջանալի մի գիշերում:
*
Չեմ ցանկանում մտածել այն ծառի մասին,
Որից գրադարան են սարքել,
Եվ մի աթոռը ես եմ:
*
Կյանքը
Նամակ է, որ գրում ենք իրար
Մեր թևի փետրածայրով
Ծովի վրա:
*
Այս երկու ձկնիկը
Այնպես են տարված մրմնջալով
Որ չեն տեսել
Գնացել
Ու վերադարձել եմ ուռկանիս հետ:
*
Ինչպես ընկած միրգ
Տխուր եմ,
Միրգ, որի ծառը կտրել ու
Տարել են:
Խաղողները`
Քայլ առ քայլ հասունանում են ինձ հետ,
Քայլ առ քայլ
Հարբում են ինձ հետ,
Քայլ առ քայլ
Բռունցքով հարվածում են շշերին,
Քայլ առ քայլ
Վայր են թափվում:
*
Մենություն, ձյուն, մենություն, լռություն...
Այն խճաքարերով, որ սպանել են թռչուններին
Իմ արձանը կերտեցին:
*
Քար դիր
Բառերիս վրա.
Մի ճրագ վառիր,
Հասկացա
Առանց բառերի սիրում եմ քեզ:
*
Ալեծուփ,
ՄԻայնակ,
Անծայրածիր,
Երանի
Չլինեի օվկիանոս`
Ափը ճանկռոտող:
Տեսնում եմ ծով
Տեսնում եմ ծովը փոքրանում է,
Ավելի է փոքրանում.
Այնպես, որ տեղավորվում է ափիս մեջ:
Եվ ես
Լսում եմ թռչող ձկնիկների ձայնը,
Մեռած նավաստիների հազը, բոցավառ կետերի,
Մրսած ջրահարսերի, ձիերի և քամու...
Ծովի ճերմակ բաղեղները`
Տարօրինակ ջրասույզներ, որոնք մոռացել են
Մարդկային ձայնը իրենց:
Տեսնում եմ
Ծովը`
Փոքրանում է,
Ավելի փոքրանում..
Թիակների անհույս հարվածներ,
Փրփրակալած մակույկներ,
Սառցակալած ստվերներ,
Աղ դրած խանութներ,
Անհանգիստ հուսալքվածներ, որոնք մնացել են
Ափերին ծովերի...
Օհ, ինչ տարօրինակ առեղծված,
Ծով
Կարմրագույն ճիրանդ տեսնում եմ
Մեռյալների գանգերում,
Եվ քամու ուսը`
Քրտնաթոր,
Տեսնում եմ բերանդ
Եվ դառ ուրախությունդ:
Տեսնում եմ
Ծովը`
Փոքրանում է,
Ավելի փոքրանում,
Եվ ես
Հեռանում եմ
Ափը` չերևացող...
Այս ծանոթ մակույկը, որի թիերի խուլ ձայնը
Պտտվում է անձրևի մեջ`
Ու՞ր է տանում մեզ...
Պարսկերենից թարգմանեց ԷԴՈՒԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ
Բանաստեղծություններ կարող եմ գրել
ReplyDeleteՄի այնպիսի սրտով,
Որի մեջ վազվզում են գլխատված եղնիկները:
Տվեք ինձ իմ երազները,
Թուղթը,
Մատիտը,
Մատներիս երիտասարդությունը
Եվ ասեք ինձ,
Որ կողմից եմ գրում իմ անունը...
Ձեր բանտը
Իմ հիշողությունից հեռացրել է
Տառերը այբուբենի:
Շամս Լանգյարուդի կարդալուց հետո ուզում եմ ականջին ասեմ`
DeleteՀենց այս կյանքն էլ նույնպես
Գեղեցիկ էր...