(ծնվ. 1981թ. Իրան)
-
Ինքս ինձ զանգահարեցի
Ինքս ինձ զանգահարեցի
Տանը չէի
Անհանգստացա
Հիշեցի
Հին մի նամականիշում
վերջին անգամ բարձրանում էի
ինչ-որ սար
-
Երանի հնարավոր լիներ
Երանի հնարավոր լիներ
հայրենիքս
շապիկիս պես
ճամպրուկիս մեջ դնեի
-
Մայրս հղի էր աշխարհով
Ես աշխարհ եկա
Հայրս աշխարհակալ դարձավ
Ես հասկացա
աշխարհակալությունը լավ բան չի
-
Ապշելու բան է
Ապշելու բան է
իմ ծննդավայրում
բոլոր մարդիկ
նույն լեզվով են խոսում
նույնիսկ դիվանագետները
ԵՐԳԵՐ ՄԱՅՐԱԿԱՆ ԵՐԿՐԱՄԱՍԻՑ
Հրացանիս ասացի.
«Թռչունների կարիք ունեն
Իրենց թևերին
Թռչելու համար
Եվ ծառերը իրենց ճյուղերին
Ապրելու համար
Եվ մարդիկ
Իրենց սրտերին
Սիրելու համար»:
Հրացանիս
Սովորեցրի
Երգեր մայրական երկրամասից
ԱՌԱՋԻՆ ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մանկական առաջին թելադրություս
Գրեցի ձախից աջ*
Ուսուցիչը ասաց.
«Երբ աշխարհը շուռ գա
Քսան կստանաս»:
-Հե՜յ, պարոն ուսուցիչ,
Ծառերի տեղը հրացաններ են աճել
Ծաղիկները վառոդաբույր են
Եվ մարդիկ հրեշտակներին որսալու
համար
խումբ, խումբ
Գնում են դեպի օվկիանոս:
Հավատա
Շուռ է եկել աշխարհը:
*պետք է
նկատի ունենալ, որ պարսկերենը գրվում է աջից ձախ
-
Բոժոժը հուշ է թռիչքի համար
Բոժոժը հուշ է թռիչքի համար
Եվ մահը հուշ է շերամի համար
Եվ մենք հիշողություններ ենք
թիթեռների համար
Լույսը մարում է
Եվ ինչ-որ մեկի հուղարկավորության
ժամանակ
Ծիծաղում ենք
-
Այսօր աշխարհի ամեն ինչը
Այսօր աշխարհի ամեն ինչը
Սովորական
է
կյանքի
ճաղերի ետևից
Պարսկերենից
թարգմանեց ԷԴՈՒԱՐԴ
ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ
No comments:
Post a Comment