իմ ետեւից եկեք, եւ ես ձեզ մարդկանց որսորդ կ’շինեմ:
մատթէոս 4:19
ահավասիկ դարպասները արվեստի ու գրականության,
ահավասիկ կավիճով մգացվող քառակուսին իրականության`
հետաքրքրասիրությունից լոճված,
ահավասիկ կարմիր, դեղին, կապույտ, կանաչ հավկիթներով զինված
և զատիկը տոնող ամբոխը
ահա և ես` արևելքի դուստրը`
կարկամած ձեռքերով բռնած աջ ու ձախ կիսագնդերը գլխիս,
և աջ ու ձախ քաշքշվող,
և մերժված,
և սեփական բարության ձեռը կրակն ընկած,
ատամներով բռնած կախարդական գլխարկը` անտեսանելի դարձնող,
իբր դնելու կարիք չունեմ,
իբր անտեսանելի որ դառնամ` դրանից ինչ…
ահա մոտեցող հոգևորականների խումբը`
սուրբ ժավելով մաքրագործող հոտն իր` արագ-արագ խաչակնքվող,
միասնական,
և հզոր` ներսի չարությամբ…
ահավասիկ ձեռքերս` դարպասների ճաղերից պինդ բռնված,
հոգևոր հոր խոսքը`
մեղմ ինչպես երբևէ`
զավակս, բաց թող ձեռքերդ,
միացիր հոտին,
և կփառավորվես խաղաղությամբ,
մեղքերդ հօդս կցնդեն, դու տուն-տեղ կունենաս,
նոթ-բուք, մեքենա,
անգամ երկու-երեք երեխա և նաև նրանց հորը կունենաս,
այլապես, զավակս, չնայած խորն է տիրոջ հոգին և անչափելի սրտի տարածքը,
քեզ կքարկոծեն գունավոր հավկիթներով,
և նեխած ձվի հոտ կգա
քեզնից ու քո բանաստեղծությունից,
ոչ ոք քեզ չի սիրի,
չի կարոտի,
քո տողերը կարդալիս քթները կփակեն,
աչքերը կլցվեն արցունքով, ինչպես կտրտած սոխից,
կհազան,
կթունավորվեն,
ա’յ զավակս… այ աստծո գառ` ախր միշտ հլու և հնազանդ,
ա’յ հայ աղջիկ, դուստր արևելքի և համայն կովկասի…
- ազատությո~ւն, - գոչեցի,
թող որոտան ականջներիս
տեսակ-տեսակ վախենալու ձայներ,
թող պլոկվի մաշկը իմ
ձեր ձվերից նեխահոտ, գունավոր ու անցյալ Զատիկից պահ տված,
կռվեցրած ու հաղթանակած,
թող դավ դնեն դավեր դնող իմ սրտակից ընկերները,
ամենամոտ,
սիրած-շահած,
տանը պահած ընկերներս,
ես մինչ ի մահ թղթի առաջ
պիտի գոռամ, պիտ կրկնեմ
սենտիմենտալ ու արցունքոտ,
շարքային ու կրկնված,
անհանգ, անվանկ,
նույն բառերով անվերջ գրված,
ոչինչ չասող ու անիմաստ,
սիրատոչոր, կրքասպասում,
միշտ կուսական ու հայեցի
ջա’ն, ջա’ն, բանաստեղծություն:
<<խաղիկներ>> շարքից
inchpes misht jptum em.. lavna, lavn es:)
ReplyDelete