ներիր ինձ, իմ սեր,
բայց ես փոքրիկ թզուկ եմ ու նվագում եմ թմբուկ:
- գնացքը շուռ է եկել, զոհեր չկան, - գրում է Աշը,
ու քանի որ ես փոքրիկ թզուկ եմ,
զգում եմ` ոնց է մարմինս վերածվում փոքրիկ վագոնիկների,
ոնց է ռելսերից շպրտվում էս ու էն կողմ,
փոքրիկ ջարդված գնացք`
երկրագնդի ահռելի ողնաշարի մի պստլիկ հատվածում:
ես ու դու` պայթող երկու վագոնիկ,
խանձված երկու ագռավ,
երկու ուղետոմս…
- զոհեր չկան, - գրում է Աշը…
ներիր ինձ, իմ սեր,
ես քեզ չեմ կարող չսպանել…
ես փոքրիկ թզուկ եմ ու նվագում եմ թմբուկ
բերանիս մեջ հավաքվել է դառնահամը,
շուրթերով սեղմած ծխախոտը` ես ներս եմ քաշում քեզ`
ոտից գլուխ ծխի մեջ կորած,
և սակայն թքում,
հետո ուժեղ հարվածում եմ թմբուկիս, հետո նորից եմ հարվածում,
ավելի ուժեղ, ավելի բարձր,
փոքրիկ թզուկ եմ,
թմբուկիս ձայնը բարձր է,
ու ես զիլ եմ երգում…
փոքրիկ ու զիլ թզուկ`
կործանված, ջարդված, անհուսությունից կացնահարված մարմնիկով
ես թռվռում եմ
երկրագնդի ահռելի ողնաշարի մի պստլիկ հատվածում,
մի վերքոտ հատվածում,
և բարձր եմ թռվռում,
գլուխս թափահարում եմ ու երգում,
և թմբուկս է բարձր թռվռում, ու հիանալի է իրոք,
և կարող եմ նույնիսկ մոտենալ պատահական անցորդ գեղեցկուհուն,
ասել` մադմուազել, գնանք թեյելու,
դու այնքան նա ես…
մերժված նվագելը թմբուկ
քեզ ունենալու պես մի բան է:
ներիր ինձ, իմ սեր,
ես քեզ չեմ կարող չսպանել:
բարձր գոռալով նվագում եմ թմբուկ:

No comments:
Post a Comment