*
մեր բակի շները
գարնան ձայնով հաչացին,
ու ես անկողնում պառկած
կարոտեցի
մաշվող փողոցների ձնահետքերը վերջին...
և ինչու էիր ձեռքերդ չորացած ծաղիկների փոխարեն
մոռանում գրքերիս մեջ,
ուր աղոթող էջերը
խառնվում էին ափիս գծերին...
Տեր, ես կորցրեցի քեզ կեսօրվա մի ժամի,
երբ կիսադեղին արևը ծալծլում էր
ստվերս
ու ծխախոտը վառում,
հետո գնում-գալիս էր
նյարդայնացած
բիբերիս մեջ…
…իսկ ես հեռադիտակով
նաև քեզ էի որոնում, Տեր,
ու մենախոսում քո մասին
գարունով լցված փողոցներում,
բայց երկնքի երակները
շատ կապույտ էին, հայր,
ու դու ինձ չէիր տեսնում,
ու ես դժվարանում էի
շնչել առանց քեզ
օրերի գունավոր
տոնավաճառներում…,
…ես մեծանում էի
ու ափսոսում,
որովհետև շարունակ մեռնելուց
էլ չէի հավատում
ուրբաթախոս հրաշքներին,
որ գրիչով նկարված ձեռքերի պես
չեն կարողանում ծերանալ…:
մեր բակի շները
գարնան ձայնով են հաչում,
ու ես անկողնում պառկած`
տրորում եմ քեզանով լցված աչքերս
ու կարոտում այն օրը,
երբ առավոտվա ճերմակ էջերին
նկարում էիր նաև ինձ`
կանգնած երկնքի մյուս ափին…
մեր բակի շները
գարնան ձայնով հաչացին,
ու ես անկողնում պառկած
կարոտեցի
մաշվող փողոցների ձնահետքերը վերջին...
և ինչու էիր ձեռքերդ չորացած ծաղիկների փոխարեն
մոռանում գրքերիս մեջ,
ուր աղոթող էջերը
խառնվում էին ափիս գծերին...
Տեր, ես կորցրեցի քեզ կեսօրվա մի ժամի,
երբ կիսադեղին արևը ծալծլում էր
ստվերս
ու ծխախոտը վառում,
հետո գնում-գալիս էր
նյարդայնացած
բիբերիս մեջ…
…իսկ ես հեռադիտակով
նաև քեզ էի որոնում, Տեր,
ու մենախոսում քո մասին
գարունով լցված փողոցներում,
բայց երկնքի երակները
շատ կապույտ էին, հայր,
ու դու ինձ չէիր տեսնում,
ու ես դժվարանում էի
շնչել առանց քեզ
օրերի գունավոր
տոնավաճառներում…,
…ես մեծանում էի
ու ափսոսում,
որովհետև շարունակ մեռնելուց
էլ չէի հավատում
ուրբաթախոս հրաշքներին,
որ գրիչով նկարված ձեռքերի պես
չեն կարողանում ծերանալ…:
մեր բակի շները
գարնան ձայնով են հաչում,
ու ես անկողնում պառկած`
տրորում եմ քեզանով լցված աչքերս
ու կարոտում այն օրը,
երբ առավոտվա ճերմակ էջերին
նկարում էիր նաև ինձ`
կանգնած երկնքի մյուս ափին…
No comments:
Post a Comment