*
գիշերվա երկնքից
երազները կաթկթում են,
և առավոտյան
օդը լցվում է
գունավոր արցունքներով…
…ես ամենուր
իմ փոխարեն թողել էի
վերքի պես մրմռացող
ժպիտներս…
…բոլորին, բոլորին…
ՙ…Աստված իմ, գոնե մեկ օր
ուզում եմ մենակ լինել,- գոռում էի հուսահատ, -
միևնույն է, հիմա էլ
մենակ եմ ու առանց քեզ
այս անիծյալ քաղաքում,
որն ինձ պես
շնչահեղձ է լինում
իր մեջ ապրող արցունքներից…՚…
իմ չափահաս տխրության
կոշիկների քուղերը քանդվել էին,
ու նա վազելիս անընդհատ ընկնում էր…
և հիմա քերծված ու արյունոտ ծնկներով
եկել է քեզ մոտ, իմ սեր,
ու փորձում է ժպտալ
միայն քեզ համար…
…իսկ քո ձեռքերը
ծխացող ճյուղեր են
անբողբոջ գիշերվա ծնկներին
և ի¯նչ լավն ես դու
անտարբերի քո դերով,
միա¯կս…
դու մոտիկ ես, ինչպես
գիշերաթիթեռի թևերի պես բացված դուռը
և հեռու,
բոլոր հեռվում գտնվողների նման…
բոլոր տեսակի արցունքները
հիմա ապրում են իմ մեջ,
ինչպես քաղաքի կիսադեմը
գիշերվա սահմանագծին
և առավոտվա…
…ու տխրությունս
ավելի ամուր է ինձ գրկում
կորցրած հարազատին
գտնողի պես…
2006թ.
գիշերվա երկնքից
երազները կաթկթում են,
և առավոտյան
օդը լցվում է
գունավոր արցունքներով…
…ես ամենուր
իմ փոխարեն թողել էի
վերքի պես մրմռացող
ժպիտներս…
…բոլորին, բոլորին…
ՙ…Աստված իմ, գոնե մեկ օր
ուզում եմ մենակ լինել,- գոռում էի հուսահատ, -
միևնույն է, հիմա էլ
մենակ եմ ու առանց քեզ
այս անիծյալ քաղաքում,
որն ինձ պես
շնչահեղձ է լինում
իր մեջ ապրող արցունքներից…՚…
իմ չափահաս տխրության
կոշիկների քուղերը քանդվել էին,
ու նա վազելիս անընդհատ ընկնում էր…
և հիմա քերծված ու արյունոտ ծնկներով
եկել է քեզ մոտ, իմ սեր,
ու փորձում է ժպտալ
միայն քեզ համար…
…իսկ քո ձեռքերը
ծխացող ճյուղեր են
անբողբոջ գիշերվա ծնկներին
և ի¯նչ լավն ես դու
անտարբերի քո դերով,
միա¯կս…
դու մոտիկ ես, ինչպես
գիշերաթիթեռի թևերի պես բացված դուռը
և հեռու,
բոլոր հեռվում գտնվողների նման…
բոլոր տեսակի արցունքները
հիմա ապրում են իմ մեջ,
ինչպես քաղաքի կիսադեմը
գիշերվա սահմանագծին
և առավոտվա…
…ու տխրությունս
ավելի ամուր է ինձ գրկում
կորցրած հարազատին
գտնողի պես…
2006թ.
No comments:
Post a Comment