*
քաղաք, ես անվերջ
մտածում եմ քո մասին
ու կարոտում քո բոլոր մարդկանց
հայացքները տաք,
որոնց չհասցրի փաղաքշել…
չռված մատներով ծառեր կան.
գնչուհու նման
փորփրում են
կենսագրությունը երկնքի…
…ես քո գնչուհին եմ, քաղաք,
ու դու հմայախոսից ես ծնվել…
…քաղաք, դժվարանում եմ խոսել քո մասին,
երբ մենակ եմ
դատարկ միջանցքի ծաղկամանի մեջ,
հիմա ես քեզ պես հերոսներ եմ ստեղծում
ու հավատում բոլորին անխտիր,
(քեզանից եմ սովորել, քաղաք),
ես նրանց եմ հորինում,
նրանք` ինձ ,
ու նրանց մոտ ավելի լավ է ստացվում,
բայց ինձ մենակություն են
ներարկել, քաղաք…
…ու ես գլուխս դրել եմ քո հողին,
մեր սրտերը հասկանում են իրար
առանց ավելորդ կյանքի…
կամաց-կամաց, քաղաք,
ես խրվում եմ քո մեջ,
ու երակներդ անցնում են իմ միջով…
հիմա քո ուսերին
ծանրացել է գիշերը`
գնչուհիների`
ամեն ինչ տեսնող սև աչքերի նման,
քաղաք, ես փակում եմ կոպերս,
խնդրում եմ,
չթողնես ինձ մենակ…
2006թ.
քաղաք, ես անվերջ
մտածում եմ քո մասին
ու կարոտում քո բոլոր մարդկանց
հայացքները տաք,
որոնց չհասցրի փաղաքշել…
չռված մատներով ծառեր կան.
գնչուհու նման
փորփրում են
կենսագրությունը երկնքի…
…ես քո գնչուհին եմ, քաղաք,
ու դու հմայախոսից ես ծնվել…
…քաղաք, դժվարանում եմ խոսել քո մասին,
երբ մենակ եմ
դատարկ միջանցքի ծաղկամանի մեջ,
հիմա ես քեզ պես հերոսներ եմ ստեղծում
ու հավատում բոլորին անխտիր,
(քեզանից եմ սովորել, քաղաք),
ես նրանց եմ հորինում,
նրանք` ինձ ,
ու նրանց մոտ ավելի լավ է ստացվում,
բայց ինձ մենակություն են
ներարկել, քաղաք…
…ու ես գլուխս դրել եմ քո հողին,
մեր սրտերը հասկանում են իրար
առանց ավելորդ կյանքի…
կամաց-կամաց, քաղաք,
ես խրվում եմ քո մեջ,
ու երակներդ անցնում են իմ միջով…
հիմա քո ուսերին
ծանրացել է գիշերը`
գնչուհիների`
ամեն ինչ տեսնող սև աչքերի նման,
քաղաք, ես փակում եմ կոպերս,
խնդրում եմ,
չթողնես ինձ մենակ…
2006թ.
No comments:
Post a Comment