*
…քաղաք, խոսիր ինձ հետ Տիրոջ լեզվով,
ու ես չեմ հասկանա քեզ…
մի օր քեզ տեսնելու ցանկությունը կտարածվի ամբողջ երկնքով,
երամ-երամ քո ներկայության հատվածները կլցվեն աչքերիս մեջ,
ես անկողնում պառկած կգրկեմ բարձը ու կհավատամ,
որ փողոցներիդ տգեղ երջանկությունն եմ ամուր սեղմում կրծքիս…
…ես աչքերս կփակեմ ձեռքերով,
և ցերեկը ավելի մոտ կլինի շուրթերիս,
և երկնքի անգույն տարածությունը կպտտվի օդում
կապտավուն թռչունների հետ,
և դաջված փշալարերը կարնոտեն ճակատս…
ես հոգնել եմ և-երի անհարկի շահարկումից
ու նաև մոմերի կողքին լոտուսաձև նստելուց,
ընդունիր իմ կրոնը, քաղաք,
որ պոեզիան է այսուհետ և միշտ…
ծխախոտահամ շուրթերով սրճախմությունից հետո
խճճիր աղոթքդ անգիշեր կոպերիդ տակ,
ես ջինսնոցիդ ամսագիր-սփռոցները կկարոտեմ
ու քո պարոդիան,
որտեղ դու ավելին ես, քան դու…
սիրիր ինձ, իմ քաղաք, սա ես եմ`
ավելի թանկ կամ ավելի էժան քո խաչապուրիներից,
եթե մրսում ես, գրկիր ինձ,
ես հիմա ջերմություն ունեմ,
եթե շոգ է, սատանաները բազմապատկիր երկուսով.
ես քեզ արդեն գրկել եմ
…քաղաք, ես քո մեջ եմ, ինչպես մայրը` դեռ չունեցած որդու,
ծնիր ինձ կամ ոնց կուզես, ես քոնն եմ…

No comments:
Post a Comment