ֆոտոն` Լիլյա Քորնելի |
ով հասցրեց պատին մի բան գրեց
ով հասցրեց թքեց ու միզեց
ով հասցրեց մի երկու գրամ քաշեց կամ ծակվեց
ներարկիչը շպրտեց ու գնաց
ով հասցրեց սեքս արեց
օրորվելով ռեզինները տրորեց ու գնաց
սիրտս ավգյան ախոռ է հերակլեսը չկա
սիրտս անմաքրել տուն է անմամա ու անպապա
սիրտս մեր բակն է
առավոտից իրիկուն մանկական ճղճղոցով լիքը
ու ոչ մեկը մեր բակեցի չի
ուղղակի մեր այգին ա սիրուն
սիրտս ամերիկայի պես է
շնից շատ ազգություն
ամեն իրիկուն հայրենիքի մասին քիչիկ մը դարդոտվող
սիրտ իմ իսպանական պոեզիայի գիրք
կարդում եմ վախենում մեջը նշում անել
կարդում եմ ու մտածում ամոթն էլ լավ բան է հանձնեմ գրադարան
սիրտս տիգրան մեծի հայաստանի չափ էր
հիմա մեր անկախ հանրապետությունն է դարձել
ամեն օր հացադուլ
ամեն օր գործադուլ
ամեն օր կռիվ նախագահ-վարչապետի կամ մամա-պապայի հետ
բանտախցեր ու լաց-կոծ
ամեն օր մարտի 1 մարտի 2 մարտի 3 ու էդպես մինչև մարտի 7
էդ օրը իմ ծնունդն ա
էդ օրը ինձ սիրում են
էդ օրը ինձ քծնում են ու հաճելի է
էդ օրը ես միանգամյա օգտագործման արքայուհի եմ
ով ժամը 12ից հետո դառնալու ա մոխրոտիկ
դառնալու ա ժամը 10ից հետո բաղրամյանի վրա կանգնող աղջիկ
բաղրամյանի վրա հգմ
օրեցօր հգմ դարձող սիրտս
ով հասցնում իրեն աբգար ափինյան է զգում
ճղակոտոր սիրտս բզկտված պուճուրիկ
ասի բռունցքիս չափ ես
մատներս ջարդեցին
ասի կոլայի շիշ ա
մաքրեք խցանված կոյուղին ձեր կոկորդի
ասի սոված կլինեք խաշ-խորոված սարքեմ կերեք
ասի հոգնած կլինեք բզիկ-բզիկ անեմ պառկեք վրան քնեք
ասի ճամփեն երկար էր
նստեք սիրտս քամեմ ձեր ոտքերը լվամ
ասի ինչ եք ուզում
ասացին գնա
սիրտդ մեզ թող դու գնա
հանրակացարանի պետք ունենք
սիրտդ
թող
դու
գնա
2010թ.
Տեսնել հսագիր բաժնի մյուս հրապարակումները
ապրես!!!լավ ես գրում...
ReplyDeleteՎարդուհի
Շատ զգացմունքային ու անկեղծ, բոլոր ձևական կաղապարներից զուրկ, արտառոց,հիցած եմ, Հաս ջան:
ReplyDeleteՍոնա Խաչատրյան