*
մոտեցող գնացքի սուլոցի պես շռնդալից
ամառ
հունիսյան տենդից վերադարձող ստվերներ
ես հյութ էի խմում
դու ինձ չէիր զանգում
անտարբերությունս աշխարհի պես կլոր էր
և սենտիմենտալ ինչպես 2pac -ի հայհոյանքները
մետրոյում ես հիշեցի
մարշալ Բաղրամյանի անունը Հովհաննես է
հերթապահ կինը արգելեց կանգնել կիսանդրու ետևում և հեծկլտալ
ես գոռացի որ ոչ ոք նրան չի հասկանում
որ արձանը մենակ է առանց ինձ
որ արձանը արձան է առանց ինձ
հերթապահ կինն ինձ ընդամենը արգելեց
անտարբերությունս հետս գնացք նստեց
ու մենք լացելով հասանք տուն
մենք գիշերվա խաղաթղթերը պատռեցինք
մեր օրը աթոռ էր ջարդվեց
մեր օրը ճանճ էր սատկացրին
զանգեցի Ա.-ին Ա.-ն հղի էր
զանգեցի Մ.-ին Մ.-ն վաղուց երեխա էր պահում
Ն.-ին դեռ չէի ճանաչում թե չէ կզանգեի
անհուսորեն մենակ և տխրորեն աղջկավարի
ես գլուխս դրեցի բարձին
ու ողբացի բոլոր անհաջողություններս
հետո ավելի ուժեղ լացեցի բոլոր հաջողություններիս համար
որ չգնահատված մնացին իմ մեջ
և հերթական պատվոգիրը սևագրի թղթերից շատ չտարբերվեց
միայն լացը շատացավ ոտքերիս մոտ
մոտեցող գնացքի սուլոցի պես շռնդալից
ճիչեր կային մեջս
ամառ էր
կուրացնող տենդ
և արևից ուշաթափվելն էր քո զանգի պես սովորական մի բան էր
և ամառվա մեջ մահվան քարկապներ կային
և տենդից վերադարձող ստվերներ
մոտեցող գնացքի սուլոցի պես շռնդալից
ամառ
հունիսյան տենդից վերադարձող ստվերներ
ես հյութ էի խմում
դու ինձ չէիր զանգում
անտարբերությունս աշխարհի պես կլոր էր
և սենտիմենտալ ինչպես 2pac -ի հայհոյանքները
մետրոյում ես հիշեցի
մարշալ Բաղրամյանի անունը Հովհաննես է
հերթապահ կինը արգելեց կանգնել կիսանդրու ետևում և հեծկլտալ
ես գոռացի որ ոչ ոք նրան չի հասկանում
որ արձանը մենակ է առանց ինձ
որ արձանը արձան է առանց ինձ
հերթապահ կինն ինձ ընդամենը արգելեց
անտարբերությունս հետս գնացք նստեց
ու մենք լացելով հասանք տուն
մենք գիշերվա խաղաթղթերը պատռեցինք
մեր օրը աթոռ էր ջարդվեց
մեր օրը ճանճ էր սատկացրին
զանգեցի Ա.-ին Ա.-ն հղի էր
զանգեցի Մ.-ին Մ.-ն վաղուց երեխա էր պահում
Ն.-ին դեռ չէի ճանաչում թե չէ կզանգեի
անհուսորեն մենակ և տխրորեն աղջկավարի
ես գլուխս դրեցի բարձին
ու ողբացի բոլոր անհաջողություններս
հետո ավելի ուժեղ լացեցի բոլոր հաջողություններիս համար
որ չգնահատված մնացին իմ մեջ
և հերթական պատվոգիրը սևագրի թղթերից շատ չտարբերվեց
միայն լացը շատացավ ոտքերիս մոտ
մոտեցող գնացքի սուլոցի պես շռնդալից
ճիչեր կային մեջս
ամառ էր
կուրացնող տենդ
և արևից ուշաթափվելն էր քո զանգի պես սովորական մի բան էր
և ամառվա մեջ մահվան քարկապներ կային
և տենդից վերադարձող ստվերներ
No comments:
Post a Comment